Jump to content

Մասրենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի սովորական
Մասրենի սովորական
Մասրենի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Վերնատեսակ 'Caninae'
Տեսակ Մասրենի սովորական (R. canina)
Միջազգային անվանում
Rosa canina

Մասրենի սովորական (լատին․՝ Rósa canína), վարդազգիների ընտանիքի տերևաթափ թուփ։ Պտուղների մեջ կան մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես А 640 մգ/տոկոս, 200-1500 մգ տոկոս նաև B1, B2, K1, P1։ Ծաղկի թերթերը և պտուղները օգտագործվում են թեյի մեջ։ Պտուղներից պատրաստվում է լիմոնադ, մածուկ, դոնդող և այլն։

Ունի 3 մ բարձրություն։ Ունի աղեղնաձև թեքված երկար ճյուղեր։ Կեղևը կանաչ է կամ գորշակարմրավուն։ Փշերը ամուր են։ Տերևները կազմված է 5-7 տերևիկներից և ունեն 7-9 սմ երկարություն։ Տերևները լինում են կանաչ, կապտականաչ և մերկ։ Ծաղիկները խոշոր են, 2-8 սմ տրամագծով, միայնակ կամ խմբերով։ Պտուղը օվալաերկարավուն է կամ կլորավուն, հարթ, կարմիր։

Ծաղկի բանաձև՝ [1]։

մեծ մասամբ հանդիպում է Կովկասում, ՍՍՀՄ եվրոպական մասում, միջին Ասիայում, Իրանում, Ղրիմում։ Հայաստանում աճում է Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Ապարան-Հրազդանում, հյուսիսային շրջաններում, միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում։

Ընդհանուր տեսք

Տերև

Ծաղիկ

Պտուղներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Яковлев Г. П., Челомбитько В. А.|заглавие=Ботаника: Учебник для вузов|ответственный=Под ред. Р. В. Камелина|место=СПб.|издательство=Спецлит, изд-во СПХФА|год=2003|страницы=434|страниц=647|isbn=5-299-00237-8|тираж=5000

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի սովորական» հոդվածին։