Մասնակցի քննարկում:Vacio/Արխիվ Է

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Այս էջում գտնվում են հին քննարկումները, նոր գրառում կատարեք քննարկման էջում են:

Երևանի հուշարձաններ[խմբագրել կոդը]

Ոջղույն Vacio, կարծում եմ ճիշտ կլինի բոտի ստեղծած հոդվածներում օրինակ Կենտրոն համայնքի փոխել վարչական շրջան, ինչպիսի կարգավիճակ այսօր ունեն։ Ես Դավթաշենի հոդվածում փոխել եմ--6AND5 (քննարկում) 14:25, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն 6AND5։ Գիտես, ինձ թվացել էր, որ «վարչական֊շրջանը» շատ չոր֊պաշտոնական տերմին է։ Իսկ «համայնքը» կարծես դրա համարժեքն է, որ նաև պաշտոնապես է օգտագործվում (օրինակ՝ www.erebunihamaynq.am)։ Ի՞նչ ես կարծում, համարժեք չե՞ն։ --vacio 08:37, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ճիշտն ասած, ճշտեցի։ Կարծես «համայնքը» սխալ է այստեղ։ Ամեն դեպքում, այս ցանկերը պետք է նորից բեռնել, քանի որ ճիշտ ձևաչափ չուներ, նոր պարզեցի։ --vacio 11:45, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

NatigKrolik-ի արգելափակումը[խմբագրել կոդը]

Ողջույն, Vacio։ Նոր նկատեցի ավելացրածդ դիտարկումը NatigKrolik մասնակցի արգելափակման վերաբերյալ։ Գրանցամատյանում ընդգրկվում են միայն փաստեր արգելափակումների նախազգուշացումների ու ծանուցումների մասին, քանի որ հիմնական իմաստը այդ գրանցամատյանի հենց փաստերի համակարգումն է։ Խնդրում եմ այսպիսի դիտողություններ ուղղել անմիջապես այն ադմինին, ով կատարել է համապատասխան գործողությունը։ Գործողթյան վերանայման դեպքում համապատասխան փաստը կշտկվի գրանցամատյանում։ Այդ դիտարկումդ տեղափոխեցի Beko-յի քննարկման էջ, հայցելով իր կարծիքը։ Հուսով եմ կհամաձայնես այս գործողությանս։ ― Teak (քննարկում) 17:13, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալութուն, ի հարկե համաձայն եմ։ Չնայած չէի ուզի, որ դա այդքան ընդլայնված քննարկման վերածվեր։ Ուզում էի միայն ուշադրություն հրավիրել նրա վրա, որ իմ տպավորությամբ հարյուր տոկոս դիտավորություն չէր արվածը։ --vacio 08:34, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

Անվանում[խմբագրել կոդը]

Ողջույն Վակիո, ցանկանում եմ տեղեկացնել, որ բոտով ստեղծած հոդվածի մեջ կա տառասխալ, օրինակ Նոր֊Նորք համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)` պետք է լինի Նոր Նորք..., այսինքն ավելորդ մասնիկ կա։--Արամ 21:09, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]

Բարի երեկո Արամ, շնորհակալ եմ դիտրարկման համար։ Շրջանի պաշտոնական կայքում օգտագործված է գծիկով տարբերակը, իսկ քաղաքապետարանի կայքում և ցանցում՝ մեծավմասամբ՝ առանց գծիկի։ Մի խոսքով, կարելի է ուղղել։ --vacio 21:14, 21 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Vacio, ինձ հետաքրքիր է ինչպես է կարացել առանց վերահղում թողնելու անվանափոխել?[1]--6AND5 (քննարկում) 16:40, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն, մասնակցային ենթաէջերը կարելի է։ «Թողնել վերահղում»֊ի կողքին պետք է պարզապես հանել նշումը։ --vacio 16:59, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:--6AND5 (քննարկում) 18:19, 25 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն հարցի համար, ես էլ նոր նկատեցի որ նման բան կա (։ --vacio 06:46, 26 Հունիսի 2013 (UTC)[reply]

Տեղեկաքարտ Բնակավայր[խմբագրել կոդը]

Ողջույն, Vacio։ Մեկ խնդիր կա։ Այս երկու օրը ձեռնամուխ եմ եղել բոլոր անտեղեկաքարտ հոդվածներում տեղեկաքարտ ավելացնելով ու Տեղեկաքարտ Բնակավայրի տվյալները լրացնելիս չի երևում երկրի դրոշը (օրինակ՝ Վորոնեժ)։ Ցանկալի կլիներ երկրի անվանում գրվելու հետ ցույց տրվեր նաև դրոշը։ Փորձեցի ինչ-որ աբներ անել, բայց չստացվեց։ Կարո՞ղ ես օգնել։ --ջեօ » 13:15, 27 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Դաթօ, ինչ֊որ բան փոխեցի, ուզում ես տես՝ դա՞ էր քո ուզածը։ --vacio 17:07, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ուղիղ երեք օր տանջվել եմ, ոչինչ չի ստացվել։ Դու մի քանի վայրկյանում ուղղեցիր։Ճ --ջեօ » 17:39, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
։Ճ

ՀՀ քաղաքներ[խմբագրել կոդը]

[2] մասնակցեք ՀՀ քաղաքների մասին հոդվածների բարելավմանը։ Հարգանքներով --Raz from Armenia 17:47, 2 Հուլիսի 2013 (UTC)[reply]

[3] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով --Raz from Armenia 14:07, 6 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Պատկերներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Vacio։ Մեկ հարց ունեմ. այս պատկերները կարո՞ղ եմ ներբեռնել հյվպ (իհարկե ոչ ազատ պատկեր արտոնագրի տակ)։ -- ջեօ  22:50, 12 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Ջեօ, նկատի ունե՞ս համալսարանի դրոշն ու գերբը։ Այո, կարող ենք, թեև կարծում եմ կարելի է նաև Քոմմոնս գցել՝ որպես պետական (հիմնարկի) խորհրդանիշ։ Բայց այստեղ պատկերները շատ փոքր են, հնարավո՞ր չէ ավելի մեծ չափսի գտնել։ --vacio 21:32, 14 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Այս երկու օրը պետք է գնամ ԵՊՀ։ Կփորձեմ ճշտել՝ արդյոք ունեն, թե ոչ։ Իսկ այնպես եթե նույնիսկ ավելի մեծ չափսերով չլինի, կարո՞ղ ենք գցել Քոմմոնս, այո՞։ -- ջեօ  04:55, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Կարելի է փորձել՝ քանի որ պետական հիմնարկ է։ Եթե այնտեղ չստացվեց, որպես ոչ ազատ պատկեր մեզ մոտ կբեռնենք։ --vacio 10:37, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Լավ ։) -- ջեօ  11:42, 15 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Վիսուալ Խմբագրիչ[խմբագրել կոդը]

Հարգելի Վացիո, ես նախնտրությունների Խմբագրում բաժնում ընտրանքը դրել էի նաև Enable VisualEditor (only in the main and user namespaces)-ի վրա, բայց այդպես էլ չկարողացա օգտվել Վիսուալ Խմբագրիչից։ Ինչպե՞ս ակտիվացնեմ խմագրիչը։ Հարգանքով --Վադգթ (Joker) (Del Piero) 14:10, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն, վստահ չեմ, թե ինչը կարող է պատճառ լինել։ Գուցե քո նախընտրություններում ա՞յլ արտաքին տեսք ես ընտրել․ կարծեմ վիզուալ խմբագրիչը առայժմ աշխատում է վեկտոր և մոնոբուք սկիների վրա։ --vacio 14:41, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Նաև՝ փորձե՞լ ես այլ դիտարկիչով։ --vacio 14:43, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Մոզիլայով և Օպերայով եմ փոձել, սակայն նույն բանն է եղել: Իսկ ինչ վերաբերվում է արտաքին տեսքին իմ մոտ մշտական վեկտոր է, ես նաև հենց նոր տեսքը փոխեցի մոնոբուք, բայց էլի չեղավ: Հիմա հետ եմ փոխել էլի չի ստացվում: --Վադգթ (Joker) (Del Piero) 15:19, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Հմմ․․ համարգակիչդ կարո՞ղ է հին է։ --vacio 19:50, 19 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Պատկեր:WLM logo am.svg[խմբագրել կոդը]

ողջույն հարգելի Vacio, [[Պատկեր:WLM logo am.svg]]-ում ինչպես SusikMkr մասնակիցն է գրել Հայաստան բառը փոքրատառ է, այդպես պետք է լինի թե կուղղես?: --ERJANIK քննարկում: 17:53, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ոճի համար է (ինչպես կոնֆերանսի լոգոյում՝ Երևանը)։ Բայց կստուգեմ, թե ինչպես է մյուս երկրների դեպքում․․ --vacio 09:36, 21 Հուլիսի 2013 (UTC)[reply]

{{Եվրոպական_երկրների_մայրաքաղաքներ}} Ողջույն, Vacio։ Մի հատ կարո՞ղ ես նայել Եվրոպայի երկրների մայրաքաղաքների կաղապարը։ Կարծես թե Ալբանիայի դրոշի հետ կապված ինչ-որ խնդիր ունենք։ Եթե կարող ես ուղղիր խնդրում եմ։ -- ջեօ  09:08, 22 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ռոսգոսստրախ Արմենիա-ի էջը[խմբագրել կոդը]

Հարգելի Vacio,

Դուք նշել եք, թե կա հեղինակային իրավունքի խախտում, այն դեպքում, երբ ես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մարկետինգի դեպարտամենտի աշխատակից լինելով եմ ավելացրել մեր ընկերության պաշտոնական էջը wikipedia-ում։ Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի շտկել այդ խնդիրը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Xxmuaddib (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Քանի որ Վիքիպեդիայում բոլոր նյութերը թողարկվում են ազատ արտոնագրով թույլատրելի չէ այլ աղբյուրներից պատճենել, նույնիսկ եթե դրա հեղինակը դուք եք։ Մնում է կա՛մ՝ ամբողջովնի վերաշարադրել տեքստը, որպեսզի այն այլևս պատճենված չհամարվի, կամ՝ ձեր կայքում նշել, որ տվյալ կայքիի բովանդակությունը թողարկվում է ազատ արտոնագրի ներքո (օրինակ, Creative Commons Attribution-Share Alike 3.0 Unported արտոնագրով)։ --vacio 16:50, 31 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Բոտի խնդիր[խմբագրել կոդը]

Ողջույն, Վաչո ջան։ Բոտի ծրագրերը կարողացա կարգի բերել և աշխատեցնել, բայց պարզվում է որ իմ պահանջած բոտը` [[4]] գոյություն չունի։ Այն կսարքես, Վաչո ջան։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Արման ջան, ինչքան հասկացա բոտի կարգավիճակ ես ուզում։--Bekoքննարկում 10:34, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Կողմ քվեներ կան, մնում է հայտ լրացնել մեավիքիում։ Դա կարելի է անել այստեղ․ http://meta.wikimedia.org/wiki/SRB։ Եթե հարցեր լինեն, պատրաստ եմ օգնել (։ --vacio 11:16, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Հայտը արդեն լրացրի, բայց կարծում եմ Արմանը բոտի հաշվով որոշ խմբագրումներ պետք է ունենա։ Որ երևա բոտի աշխատելու ունակությունը։ meta:Steward requests/Bot status#MusikyanBot@hywiki--Bekoքննարկում 11:41, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Ոնց-որ թե նորմալ լոգին եղավ։ Տուն որ գնացի, կփորձեմ հոդվածներ ստեղծել բոտով։ Ֆայլը գեներացնելու համար ինձ լինուքս է անհրաժեշտ։ Շատ շնորհակալ եմ, Բեքո ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:52, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Վաչագան, հուշարձանների մասին հոդվածներում նկարները տեղադրելուց պարտադիր է 2013թ.-ի լինեն, և նույն հարցը մրցույթի կտրվածքով, կրկին 2013թ.-ի պիտի լինեն։--6AND5 (քննարկում) 14:01, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջո՛ւյն։ Չէ, երկու դեպքում էլ պարտադիր չէ (։ --vacio 14:11, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Դա լավ է, մեկ էլ մի փոքր տեխնիկական հարցեր կան, մասնավորապես այդ հոդվածներում ծանոթագրության հղումները ճիշտ չեն աշխատում, դրա համար հարկավոր է www-ի տեղը http:// գրվի, օրինակ նայի Արփենիում ուղղել եմ, և մեկ էլ բնակավայրերի անունները տրված է օրինակ Արփենի (Շիրակի մարզ), բայց բնկ-ի մեծ մասի դեպքում այդպիսի վերահղում չկա, դրա համար կարմիր է ցույց տալիս, չգիտեմ արժի բոտով ուղղել թե չէ՞:--6AND5 (քննարկում) 14:20, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Առաջինը նկատել եմ՝ միայն Շիրակի մարզում է, շուտով բոտով կուղղեմ։ Իսկ բնակավայրերի հղումները, այո, կարծում եմ լավագույն տարբերակը կլինի բոտով վերահղումներ ստեղծելը։ --vacio 14:28, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Եվս մեկ հարց, ինչպես կարելի է PNG ֆորմատի պատկերը փոխարինել SVG ֆորմատի, օնլայն տարբերակներով, որ փորձում եմ աղավաղված ձևով է ստացվում, տարիներ առաջ մի հատ ծրագիր գտել էի, հետո ինչ եղավ, չիմացա :-)--6AND5 (քննարկում) 18:22, 2 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Դժվարանում եմ պատասխանել, որովհետև, որքան գիտեմ, սվգ֊ն կարելի է պնգ «սաքրել», բայց հակառակը ոչ։ Ամեն դեպքում, սվգ ֆայլեր ստեղծելու մշակելու համար, ես ինքս օգտագործում եմ Ինքսկեյպ ծրագիրը (Inkscape), որն ինձ թվում է բավական լավն է, ու բացի այդ ֆրի֊սոֆտ է։ --vacio 11:48, 3 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:--6AND5 (քննարկում) 16:38, 3 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Բարձունք Նվաճող
Հարգելի Վաչո, այս շքանշնաը քեզ պատվավոր 50 000-րդ հոդվածը` Վերիշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ) ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:34, 1 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Բարև Vacio, ես ձեզ մի հարց ունեմ։ Vahram Mekhitarian մասնակիցը նպատակաուղված իր սևագրության էջերում տեղադրում է կատեգորիաներ, ինչ արդյունքում այդ էջերը սկսել են հայտնվել այդ կատեգորիաներում։ Ինչպես գիտեք ջնջման ներկայացված էջերի քննարկմանը ես գրել եմ այդ մասնակցին, որ ներկայացնի հավաստի աղբյուրներ, սակայն մասնակիցը շատ լավ հասկանալով որ այն ինչ գրվում է այդ հոդվածում կեղծիք է և աղբյուրներ չկան որ դա հաստատեն, խուսափում է քննարկումներից և որոշել է այդ կեղծիքը մտցնել ՎՊ իր մասնակցի էջի շրջանակներում։ Ինձ հետաքրքրում է թե ինչքանով է դա թույլատրելի օգտագործել մասնակցային էջը նման նպատակով։--David1992 (քննարկում) 18:37, 5 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ընդ որում այդ մեկ կամ երկու մասնակիցները այդ կեղծիքը մուտքագրում են նաև այլ վիկի բաժիններ, հորինում են ինչ որ սիմվոլներ, անվանում են դա հայկական խորհրդանիշ: Նման հոդվածները այլ վիքի բաժիններում այսպիսի քննարկումների առիթ են տալիս: Չեք կարծում որ պետք ջնջել վերջապես այդ կեղծիքը ՎՊ-ից:--David1992 (քննարկում) 19:19, 5 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Ողջույն, ես չեմ կարծում որ, կարելի է մասնակցին արգելել իր ենթաէջերում առանց աղբյուրի հոդված գրել, հատկապես եթե այդ ենթաէջը սևագրության էջ է։ Այլ հարց է, որ մասնակցային էջերը չի կարելի գլխավոր անվանատարածքի կատեգորիաների մեջ ընդգրկել։ Ինչ վերաբերում է Արևախաչ հոդվածին․ այնտեղ «Գրականություն» ենթաբաժնում նշված է մի քանի աղբյուր։ Կարծում եմ, արժի ստուգել, թե դրանցում ի՞նչ տեղեկություններ են ներկայացված։ Եթե ոչ մի տեղեկություն չլինի, նոր կարելի է հոդվածը ջնջել։ --vacio 06:39, 6 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Այդ էջերը սևագրության նպատակով չեն ստեղծվել: Իսկ կատեգորիաները հատուկ ստեղծվում են այդ մասնակցի կողմից իր "սևագրության" էջերի համար: --David1992 (քննարկում) 17:13, 6 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Վաչիօ ջան, ողջույն։ Կարո՞ղ ես այնպես անել, որ կաղապարը աջ կողմում լինի ու այսպես վանդակը բաց չլինի։ --ջեօ  12:13, 16 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Պատկերների բեռնում[խմբագրել կոդը]

Հարգելի vacio, նորից Ձեզ դիմում եմ ՂԱՊ հանրագիտարանի նկարները բոտով բեռնելու համար, հուսով եմ այս անգամ կկարողանանք գործը ավարտին հասցնել, սպասում եմ Ձեր արձագանքին, ցանկալի է գրեք էլեկտրոնային հասցեին bejanyan-hayk@mail.ru: Հարգանքներով Delta033

Hi Vacio, see Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ. Lot's of freshly uploaded images you can add to the lists. You should ask some other users to help out so you can get it empty every day. We have been doing that at the Dutch Wikipedia and it's really nice to see the lists grow. The text under each photo is the id of the monument. It links to the list where the photo can be added. If there are multiple photos of the same monument it will just show you the multiple options so you can choose. You can create Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ/header to include some help information. Multichill (քննարկում) 11:18, 1 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Hi, Multichill. Thanks for the information. I will bring this into attention of our Wikipedia community. Best --vacio 15:36, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

անձնական էջի խմբագրում[խմբագրել կոդը]

ողջույն հարգելի Vacio, մի փոքրիկ ներողություն եմ խնդրում, քո անձնական էջում ավելացրել եմ ևս մեկ կաղապար ջնջման ծանուցման հետ կապված: --ERJANIK քննարկում: 05:26, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Ինչ ներողություն, շնորհակալ եմ միայն։ Մասնակցային էջը ևս Վիքիպեդիայի էջերից է, հո սեփական գույք չէ ։Ճ --vacio 14:49, 2 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապար:Ուկրաինայի բնակավայր[խմբագրել կոդը]

Վաչիօ ջան, կարո՞ղ ես մի հատ նայել, թե ինչ խնդիր կա կաղապարի հետ։ Այս (Կիցման (քաղաք, Ուկրաինա)) տեսքն է ընդունում։ --ջեօ  21:56, 5 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Հմ․․ կարծես թե ոչ մի խնդիր չեմ նկատում, կարո՞ղ ես հուշել։ --vacio 20:27, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Հետաքրքրություն[խմբագրել կոդը]

Ողջույն Վացիո, մի հատ անհամեստ հարց, ճիշտ եմ նկատել, որ հեծանիվային տրանսպորտը գերադասում ես մնացածից?:-)--6AND5 (քննարկում) 20:24, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Այո (: --vacio 20:26, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Եվս մեկ հարց Վացիո, ինչու այս պատկերը [5] չկա այս ցուցակում՝Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2013/Հայաստանի հուշարձանների չօգտագործված լուսանկարներ?--6AND5 (քննարկում) 13:15, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Կներես Վացիո, արդյոք, դու կարդացել ես իմ հաղորդագրությունը?--6AND5 (քննարկում) 19:49, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ողջույն, անկեղծ ասած չէի հասցրել անդրադառնալ, շնորհակալ եմ հիշեցնելու համար։ Հմմ․․ իսկապես ոնց֊որ չկա, բայց կարծես այս էջում բոտն առավելագույնը 1000 նկար է տեղադրում, իսկ չօգտագործված ընդհանուր նկարները 5000֊ից ավել են (տես վերջին խմբագրման ամփոփումը)։ --vacio 20:22, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Կրկին ողջույն Վացիո, Դավթաշեն վարչական շրջանում ժառանգություն ճանաչված մեկ հուշարձան կա, բայց մասնակիցներից մեկը ավելացրել է նաև այլ հուշարձաններ 1/41 կոդի տակ, արդյոք, պատկերից չպիտի հանվի համապատասխան կաղապարը, որ նայես չօգտագործված պատկերների ցուցակը կտեսնես այդ նկարները:--6AND5 (քննարկում) 06:56, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Չեմ գտնում․․․ --vacio 09:42, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Օրինակ սրանք. [6],[7]--6AND5 (քննարկում) 10:13, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Բարև Vacio, նորից հարց ունեմ ձեզ կապված այս հոդվածի հետ: Քննարկման էջում նախորդ քննարկումից հետո նշեցիք որ փաստ կաղապարի տեղադրումից մեկ կամ երկու շաբաթից չվավերացված պնդումները պետք է հեռացնել: Այդ կաղապարների տեղադրումից անցել է ավելի քան մեկ ամիս: Հետքրքրված մասնակիցըները չեն ներկայացնում որևէ փաստարկ բացի իմ խմբագրումները այդ հոդվածում վանդալիզմ անվանելուց: Ինչ եք առաջարկում?--David1992 (քննարկում) 16:05, 19 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Մի քիչ շատ զբաղված եմ ավելի մարնասմասն արձագանքելու համար։ Բայց օրինակ կառաջարկեմ, գնալ գրադարան ու ստուգել Արևախաչ#Գրականություն֊ում նշված աղբյուրները, ապա բոլորիս պատմել, թե դրանցում ինչ ինֆորմացիա կա «Արևխաչի» կամ «հայկական հավերժության նշանի» մասին։ --vacio 20:28, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Vacio,այնտեղ առանձին հոդվածի թեմա չկա: Նույիսկ գերմանական-ֆաշիստական սվաստիկայի մասին, որը օգտագործվել է պետական մակարադկում և պետական սիմվոլների վրա, առանձին հոդված չկա ոչ անգլերեն, ոչ գերմաներեն վիքիներում, միայն ենթաբաժին սվաստիկա հոդվածում:--David1992 (քննարկում) 18:12, 22 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Vacio, ձեր նախազգուշացումից անմիջաեպես հետո այդ մասնակիցը նորից հետ է շրջել իմ խմբագրումը առանց որևէ քննարկման մասնակցելու: Ինչ եք առաջարկում անել այս դեպքում թողնել որ այդ չվավերացված տեղեկությունները մնանա հոդվածում: Ոչ այս և ոչ այլ նախագծերում նա քննարկման չի գնում, միայն հետ է շրջում այլ մասնակիցների խմբագրումները, եթե ինձ դրա համար նախազգուշացնում եք, գոնե դուք փորձեք նրան բացատրել որ այդպես չի կարելի, իմ գրածներին նա չի պատասխանում, միայն այդ պատճառով եմ ես հեռացնում այդ կեղծիքը հոդվածից:--David1992 (քննարկում) 08:35, 20 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Ձեզ նամակ եմ ուղարկել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:08, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Կներեք նամակիս համար, թյուրիմացաբար ճիշտ հակառակ հասցեով եմ դիմել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12:53, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Hi, Vacio! Please, reply to my request (at once translated into English). Sincerely yours, — Yuriy Vladyslavovych Dzyadyk (tc), 13:14, 2 Հոկտեմբերի 2013 (UTC).[reply]

Ֆոտոշքանշան[խմբագրել կոդը]

Հայաստանն Անմահացնող
Հարգելի Վացիո, այս շքանշանը ձեզ, Հայկական թեմատիկայով Վիքիպահեստում ավելի քան 500 նկարներ մեկ ամսում բեռնելու համար --6AND5 (քննարկում) 13:17, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Լիլիթին ադմինի կարգավիճակ տալու դիմում[խմբագրել կոդը]

Հե՜յ, Վաչիօ։ Փակեցի քվեարկությունը, քանի օր նախատեսված մեկ շաբաթն արդեն անցել է։ Լիլիթին ադմինի կարգավիճակ տալու համար դիմումը կարո՞ղ ես դու գրել։ --ջեօ 15:28, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արված է, շնորհակալ եմ հիշեցնելու համար։ --vacio 11:25, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Չհամաձայնեցված փոփոխություններ[խմբագրել կոդը]

բարև Vacio, խնդրում եմ նախազգուշացնել 6AND5 մասնակցին ԱՎԲ ծրագրով չհամաձայնեցված մասսայական փոփխությունների կատարելու համար:--David1992 (քննարկում) 10:33, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Մասնագիտական «միջամտություն» ։ճ[խմբագրել կոդը]

Վաչիօ ջան, ժամանակ ունենաս, խնդրում եմ մի հատ աչքի անցկացրու այս քննարկումը։ --ջեօ 16:13, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Vacio, որպես ադմինիստրատորի խնդրում եմ ձեզ նախազգուշացնել 6AND5 ասնացին պարբերաբար առանց քննարկման փթփոխություններ կատարելու համար: Դուք այդ մասնացին գրել էիք որ քննարկում սկսի, նա սկսել է բայց չսպասելով քննարկման ավարտին փոփոխել է այդ քարտեզները առանց համաձայնության: Նա այդ փոփխությունը կատարել է քննարկում սկսելուց հինգ իսկ առաջրկը անելուց երկու օր հետո: Մինչդեռ որպես քննարկման ժամկետ մեզ մոտ քննարկվում են մինիմում մեկ շաբաթը, այն էլ ոչ բոլոր մասնակիցներն են դրա հետ համաձայն:--David1992 (քննարկում) 18:30, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ես արդեն չեմ հասկանում Ձեր նպատակը այս վիքիպեդիայում, նախ թե ինչ է քննարկվում այդ հղման մեջ դա էական չէ, քանի որ ամփոփում չի եղել, բացի այդ այդտեղի ժամկետները վերաբերում են հարցում-քննարկումներին, որտեղ հարցը հատուկ քվեարկության է դրվում տվյալ դեպքում նմանատիպ բան չկա, ուղղակի ասվել է, եթե դեմ լինողներ չկան, ապա փոփոխությունները կատարվելու են միակ դեմ լիոնղը դուք եք, իսկ քննարկումը արդեն աբսուրդային փուլ էր մտել, որտեղ Հայաստանի ու Կոսովոյի կարգավիճակները հավասարեցրեցիք իրար, 3 նախագահներին խառնեցիք և այլն, բացի այդ մինչև փոփոխությունը ես այդ ներկայացրել եմ նաև ադմիններին հարցեր ներկայացնելու էջում, և ոչ մեկ դեմ չի եղել, դա նշանակում է կամ կողմ են կամ էլ ադմինական անմիջական պարտականությունները այն է հետևել այդ էջին չեն կատարում, ես հակված եմ առաջին տարբերակին, իսկ հարցը սկսել է քննարկվել դեռ հոկտեմբերի 11-ին ես բոլոր քննարկումները արտատպել եմ համապատասխան էջում, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:--6AND5 (քննարկում) 19:12, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Իհարկե ոչ մեկ, առավել ևս հայերեն վիքիում չի կարող դեմ լինել, որ դե-ֆակտո անկախ ԼՂՀ տարածը հանվի Ադրբեջանական քարտեզից և այդպես էլ կա:

:6AND5, իսկ ով է ասել որ ես դեմ եմ սահմանադրական սահմաններին? Ես նման բան եմ ասել?

Սրանք Ձեր խոսքերն են, կարող եք ասել, թե դուք ինչին եք դեմ? --6AND5 (քննարկում) 19:31, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի բարեկամ այդ դուք եք արդեն ապատեղեկատվություն տարածում փորձելվ արդարեցնել ձեր անհամաձայնեցված փոփոխությունները: Ինչին եմ ես դեմ? Ես դեմ եմ մոտենմանը, ձեր մոտեցմանը այս հարցին: Միգուցե ես դեմ չեմ, բայց հնարավոր է կան մասնակիցները որոնք դեմ են, կամ ավելի լավ առաջարկնեռր ուեն: էլի եմ ասում ձեր նոր առաջարկից երկու օր անց եք փոխել քարտեզները: Մեզ մոտ կան անվանափոխման և ջնջման ներկայացված էջեր, որոնք ոչ թե շաբաթներով այլ ամիսներով են քննարկվում: Իսկ նման հարցը դուք քննարկում եք երկու կամ հինգ օր? Կամ նույնիսկ խորհրդարանում քննրակումից դուք եզրակացրիք որ այնտեղ համաձայնություն կար? Համաձայնությունչ կար, իսկ դուք փոխել եք առանց համաձայնության: Ու ընդ որում հարցը քննարկում եք առանձին մեկ այլ մասնացի հետ ու շարունակում փոփոխել, դա ապակառուցողական եմ համարում և ձեզ պետք է արդեն զգուշացնեին:--David1992 (քննարկում) 21:52, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ինչ է նշանակում Միգուցե ես դեմ չեմ? Կան թող առաջարկեն, դա խնդիր չի, ցանկացած պահի էլ կարող են նոր առաջարկներ անել, սա ջնջելու կամ ադմին ընտրելու պրոցես չի, որ ուշանան, այլևս չկարողանան, Ձեր նպատակը որն է հայերեն վիքիում կարող եք ասել?-6AND5 (քննարկում) 22:17, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Կոնկրետ այս քարտեզին ես միանշնակա դեմ եմ: Իսկ այստեղ ես դիմել եմ կոնկրետ ադմինին:--David1992 (քննարկում) 22:29, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
6AND5 և David1992, այս երկու օրը ես շատ զբաղված եմ ՎՍՀ֊ի հարցերով։ Երբ ազատ լինեմ հանգամանալի կանդրադառնամ ստեղծված խնդրին, ինչպես նաև խնդրո առարկա քարտեզի քննարկմանը։ Այս պահին միայն զգուշացնում եմ․ առանց համաձայնության առանցքային փոփոխություններ չանել, քննարկումների ժամանակ վիրավորանքների ու ծաղրանքների չանցնել։ Այս կանոնները խախտելու դեպքում, խոստանում եմ, որ կարգելափակվեք։ --vacio 11:43, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պարոն Վաչագան, Դուք հիմա անպատասխանատու հայտարարություն եք անում, ես ում եմ վիրավորել, եթե ասում եմ Սահմանադրությամբ այսպես է, և ինչ-որ մեկը դրանից վիրավորվում է, ես մեղք չունեմ դրանում: Ձեր անտեղյակության համար հարկավոր է ադմինի դրոշակից զրկել, քանի որ կա այսպիսի էջ Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ, որտեղ մանրամասն ներկայացվել է բոլոր հիմքերը փոփոխության, իսկ եթե տեղյակ եք([8], [9]), ապա սա արդեն կոչվում է կամայականություն, ես սկզբից մտածեցի, որ ժամանակն է Ձեզ դրոշակից ազատելու հարցը բարձրացնեի, բայց հետո հասկացա, որ իմաստ չունի, քանի որ իրական որոշումները ընդունվում են ոչ թե վիքիտարածքներում քննարկելով, այլ կուլիսներում: Հարգելի Դավիթ Ձեզ հալալ ա, Դուք կարողանում եք Ձեր նպատակներին հասնել:

Հ.Գ. Ինչքան ուզում եք արգելափակեք, իմ համար արդեն մեկ է.............--6AND5 (քննարկում) 16:46, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

6AND5, քո հիմնավորումները որևէ քննարկման էջում ներկայացնելը չի նշանակում, որ համաձայնություն կա փոփոխությունը կատարելու վերաբերյալ։ Առավել ևս, եթե ոչ բոլոր մասնակիցներն են հասցրել ծանոթանալ դրանց։ Ես ինքս, օրինակ, ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ դրանց հետ, քանի որ վերջին քանի օրը միայն մակերեսային խմբագրումների ժամանակ եմ ունեցել (ու եկող մի քանի օրն էլ ժամանակ չեմ ունենալու)։ Վիքիպեդիայում ընդունված է կարևոր որոշումների ժամանակ սպասել ոչ թե մեկ֊երկու օր, այլ մի քանի շաբաթ․ առարկությունների դեպքում շարունակել քննարկումը, փոխզիջումային տարբերակներ գտնել, ծայրահեղ դեպքում քվեարկություն կազմակերպել․ և այլն։
Փոխհամագործակցության ուղին սա է, ու այն իրագործելի է։ --vacio 17:07, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի Vacio, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ մրցույթին մասնակցելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:34, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Vacio ջան։ Ցանկանում եմ կոնֆերանսի էջում տեղադրված կաղապարից (այն կաղապարը, որն օրերն է հաշվում, թե քանի օր մնաց ավարտին) դնել նաև Այբ-ի համագործակցության էջում, բայց չի ստացվում, կօգնե՞ս։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 10:42, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Vacio ջան, Kareyac-ն արդեն օգնեց :) --Lilitik22 (քննարկում) 11:00, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Դե լավ է, հաջողություն (: --vacio 11:14, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արգելափակման խնդրանք[խմբագրել կոդը]

հարգելի Vacio, ես խնդրում կամ ավելի ճիշտ պահանջում եմ միջոցառումներ ձեռնարկել Պանդուխտ մասնակցի դեմ, պարբերական ծաղրական, ոչ հանրագիտարանային, որոշ դեպքերում նաև վիրավորկան մեկնաբանությոնների համար: Վերջին դեպքը սա է, ես սա համարում եմ վիքիէթիկայի կաննորի կոպիտ խախտում:--David1992 (քննարկում) 17:45, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Vacio ջան։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի Pandukht և David1992 մասնակիցների պայմանական արգելափակման մասին գրվի նաև ադմինների տեղեկատախտակին՝ որպես ամփոփում։ --Lilitik22 (քննարկում) 09:49, 7 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Լիովին իրավացի ես, երեկ ուղղակի էլ չհասցրի․․։ --vacio 11:41, 7 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Քվեարկություն[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն։ Քվեարկությունը փակեցի, բայց չէի հասցրել խմբագրումդ տեսնել։ Ամեն դեպքում, եթե հարցեր ունես, կարող ես խմբագրումս ետ շրջել։ ) --@ջեօ ») 05:21, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Պատկերի օգտագործման կանոնակարգ[խմբագրել կոդը]

Vacio: Որտեղ է Պատկերի օգտագործման կանոնակարգի մասին հոդվածը, եթե կա ապա կարո՞ղ եք ասել հղումը: Ինքս երկար փնտրտուքներից հետո չգտա այն: --Vadgt (քննարկում) 17:48, 12 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ահա` Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում, ի դեպ պատկեր բեռնելիս ոչ ազատ պատկերի բաժնում կա այդ հղումը: ERJANIK քննարկում: 05:29, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդիր կատեգորիաներում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն։ Համագործակցության էջը վերանվանելուց հետո խնդիր է ծագել նաև հոդվածների քննարկման էջերի կատեգորիաների հետ։ Եթե կարող եք «Հայ-էստոնական համագործակցության շաբաթվա հոդվածներ» կատոգերիան վերանվանիր «Հայ-էստոնական համագործակցության ամսվա հոդվածներ»։ --dato ։) 15:14, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Կարծես թե եղավ (։ --dato ։) 15:15, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հիանալի է (։ --vacio 16:09, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ստուգված հոդվածների կաղապար[խմբագրել կոդը]

Vacio ջան, ՀՍՀ-ի ստուգված հոդվածներում {{ՀՍՀ=1}} կաղապարն էի՞ ավելացնելու։ Այդ կաղապարը չի աշխատում։ --Lilitik22 (քննարկում) 20:29, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՉԷ, պետք է լիներ {{ՀՍՀ|ստուգված=1}}։ --vacio 20:36, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
հաա, մերսի :) --Lilitik22 (քննարկում) 20:39, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
։Ճ--vacio 20:40, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Մի հարց էլ :D Բա ինչպե՞ս կարող եմ տեսնել, թե քանի հոդված է ստուգվել, քիչ առաջ 2 հատ ստուգեցի։ --Lilitik22 (քննարկում) 20:42, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ստուգել ՀՍՀ֊ից ներմուծված հոդվածների թիվը, ու դրանից հանել Չստուգված հոդվածների թիվը։ Այս պահին առաջինը 10 413 է, իսկ երկրորդը՝ 10 402։ Այսինքն, ստուգված է 11 հոդված։ --vacio 21:00, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պարզ է։ Ընթացքում մի 2 հատ հոդված կորում են, բայց ոչինչ։ Շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 21:05, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդիր տեղեկաքարտում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Vacio: Կնայե՞ս այս քննարկումը: Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18:49, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Աղբյուրների կաղապարներ[խմբագրել կոդը]

Բարև, Վաչո։ Հայերեն Վիկիպեդիայում կա՞ն աղբյուրներին հղում անելու համար կաղապարներ։ Օրինակ՝ սենց։ Եթե ստեղծեմ, ո՞ր կատեգորիայի մեջ ա պետք դնել։ --Vahagn Petrosyan (քննարկում) 19:36, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Օրինակ, սրա պես կաղապարն ի նկատի ունեք՝
  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 303. --Lilitik22 (քննարկում) 19:43, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ողջույն Վագահ։ Կա {{Cite book}} կաղապարը, ինչպես նշեց Լիլիթը, որը ինքս շատ քիչ եմ օգտագործում։ Իսկ կրկնվող աղբյուրները նշելու համար կան {{ՀՍՀ}}, {{ՀՀՀ}}, {{ԴՄՀ}} կաղապարները։ Անշուշտ, կարելի է նորերը ստեղծել։ Կարծես հատուկ կատեգորիա դեռ չկա, կարելի է ստեղծել, ասենք Կատեգորիա:Աղբյուրի նշման կաղապարներ։ --vacio 19:46, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հաճախ հղվող աղբյուրների համար հատուկ կաղապարները նկատի ունեի։ Կատեգորիա:Աղբյուրի նշման կաղապարները լավ անուն է։ Կստեղծեմ նորերը ու կդնեմ դրա մեջ։ --Vahagn Petrosyan (քննարկում) 19:54, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արդեն {{ՀԲ}} էլ ունենք, մի մոռացեք։--Beko (քննարկում) 19:56, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ես ստեղծեցի ու արդեն կիրառեցի {{ՏՈՒՏ}} կաղապարը։ Նույնը պետք ա անել մյուս հաճախ հղվող աղբյուրների համար, օրինակ՝ Հայաստանի ու հարակից շրջանների տեղաննուների բառարանի։ --Vahagn Petrosyan (քննարկում) 20:17, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]