Մասնակցի քննարկում:Avetyan Movses

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Avetyan Movses ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 14:00, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Հետշրջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Avetyan Movses, խնդրում ենք Ավետիք Ավետյան հոդվածում կատարված խմբագրումը հետ չշրջել, քանի որ քննարկում է բացված: Կարող եք Ձեր կարծիքը հայտնել այստեղ: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 07:28, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Խմբագրական պատերազմ և հավանական արգելափակում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Avetyan Movses, Դուք խմբագրական պատերազմ եք ծավալում Ավետիք Ավետյան էջում: Եթե ևս մեկ անգամ խմբագրումները հետ շրջեք, ադմինների կողմից կարգելափակվեք մեկ օրով: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 10:37, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ զգուշացման համար – Այս անստորագիր գրառման հեղինակն է Avetyan Movses (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Avetyan Movses, Ձեզ արդեն զգուշացրել էին, որ Ավետիք Ավետյան հոդվածը ներկայացվել է ջնջման և համապատասխան էջում քննարկում է բացված և որ Ձեր կարծիքը կարող եք հայտնել այնտեղ։ Դուք համառորեն էջից ջնջում եք {{ջնջել|}} կաղապարը, ինչի իրավունքը չունեք, քանի դեռ քննարկումը չի ավարտվել։ Քանի որ Դուք նախազգուշացվել էիք, սակայն կրկին, արդեն 3-րդ անգամ հեռացրիք տվյալ կաղապարը, Դուք արգելափակվում եք առայժմ 2 ժամով։ Հաջորդ անգամ կրկնվելու դեպքում արգելափակումը կլինի ավելի երկար ժամանակով։ --23artashes (քննարկում) 12:40, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Լավ, դուք աշխատում եք Վիքիպեդիա Հայաստանում? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Avetyan Movses (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Avetyan Movses, նախ` քննարկման էջերում խնդրում եմ չմոռանալ ստորագրել` Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Այժմ անդրադառնամ Ձեր հարցին։ Ես Հայերեն Վիքիդեպեդիայի ադմիններից մեկն եմ։ Հայերեն Վիքիպեդիան խմբագրում են, այնտեղ չեն աշխատում։ --23artashes (քննարկում) 12:52, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Լավ, իսկ որպես ավելի փորձառու խմբագրիչ կարողեմ հարց ուղղել քեզ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Avetyan Movses (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Կրկին չեք ստորագրում։ Ուղղեք։ --23artashes (քննարկում) 13:00, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ինչ կարող եմ անել, որ այդ հոդվածը մնա? Avetyan Movses (քննարկում) 13:05, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ինչ քայլեր կարող եմ ձեռնարկել, որ գրածս հոդվածը մնա? Avetyan Movses (քննարկում) 13:06, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Առաջինը` հորդորում եմ զերծ մնալ նշված կաղապարը ջնջելուց։ Ենթադրում եմ, որ վերջին ջնջումն էլ եք Դուք արել` նոր ստեղծված մասնակցային հաշվից։ Իսկ դա արդեն խամաճիկություն է, որը Վիքիպեդիայում, մեղմ ասած, չի ողջունվում։ Ինչ վերաբերում է հոդվածը պահելուն, ապա շատ բարդ կլինի, որովհետև տվյալ անձը չի համապատասխանում Վիքիպեդիայի նշանակալիության չափանիշներին։ Դատելով ազգանունից, նա Ձեր ազգականն է, սակայն եթե բոլորը սկսեն գրել իրենց հայրերի ու պապերի մասին, Վիքիպեդիան հանրագիտարանից կդառնա ընտանեկան արխիվ։ Բացի այդ, Ձեր հոդվածը հիմնված չէ որևէ վստահելի աղբյուրի վրա։ Գրվածը պետք է հաստատվի վստահելի աղբյուրով։ Կարդացողն ի՞նչ իմանա, արդյո՞ք ճիշտ է, որ այդ մարդը ստացել է այդքան շքանշան ու մեդալ։ Այդ ամենը պետք է հաստատվի աղբյուրներով (վստահելի գրքեր կամ կայքեր)։ Եթե որևէ ասելիք ունեք ի պաշտպանություն հոդվածի, սպասեք արգելափակման 2 ժամի ավարտին և Ձեր կարծիքը հայտնեք ջնջման ներկայացված հոդվածների էջում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:22, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Լավ, ինչ տվյալներ ես գրելեմ դրանց մասին կան գրված ՀՀ կառավարության կողմից հրատարակված Աափարս գրքում, ՀՀ ՊՆ կողմից 1997 թ սեպտեմբերին հրատարակված թերթում: ես կարողեմ նաև ցույց տալ քանդակ արձանագրություն, արխիվից ՀՀ ազգային արխիվի կողմից տրված փաստաթուղթ, նշված բոլոր մեդալնեիր և շքանշանների գրքույկները: Avetyan Movses (քննարկում) 13:31, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

{| style="background-color: #fdffe7; border: 1px solid #fceb92;" |rowspan="2" style="vertical-align: middle; padding: 5px;" | |style="font-size: x-large; padding: 3px 3px 0 3px; height: 1.5em;" | Դիվանագիտական շքանշան |- |style="vertical-align: middle; padding: 3px;" | Thanks Khrimyan666 (քննարկում) 13:41, 15 Օգոստոսի 2015 (UTC) |}[reply]

Ցավում եմ, սակայն շքանշանն անվավեր է։ Հենց այնպես շքանշաններ չեն տրվում մասնակիցներին։ Մասնակիցը պետք է զգալի ներդրում ունենա տվյալ բնագավառում․․․--Լիլիթ (քննարկում) 13:45, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Չեմ կարող ջնջել սա? Avetyan Movses (քննարկում) 13:51, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ոչ, քննարկման էջերից ոչինչ չի թույլատրվում հեռացնել Վիքիպեդիայում։--Լիլիթ (քննարկում) 13:54, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Վերջին զգուշացում[խմբագրել կոդը]

Չնայած, որ արդեն Ձեզ զգուշացվել է, և նույնիսկ հասցրել եք արգելափակում ստանալ, ամեն դեպքում վերջին անգամ հիշեցնում եմ, որ մինչև քննարկման ավարտը ջնջման կաղապարը հոդվածից հանելն արգելվում է։ Եթե ևս մեկ անգամ շրջանցեք զգուշացումս, արգելափակումն արդեն ավելի մեծ ժամանակահատվածով կլինի։ --Jeo 19:05, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ճիշտն ասած ինձ չի հետքրքրում և ՈՉ ՄԻ զգուշացում, սակայն Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Avetyan Movses (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Իսկ ես ինչպես կարող եմ ջնջման ներկայացնել հոդված? Avetyan Movses (քննարկում) 19:12, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Դա վատ է։ Խորհուրդ կտամ կառուցողական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Այս կանոնակարգն էլ կարդացեք.. հետագայի համար։ --Jeo 19:15, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հոդվածում տեղադրում եք {{ջնջել}} կաղապարը և համոզիչ պատճառաբանությամբ քննարկում բացում այստեղ, որտեղ էլ նշված է ջնջման կարգը:--Արամ Լ.Ս. (քննարկում) 19:16, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Այստեղ ամեն ինչ գրված է։ --23artashes (քննարկում) 19:17, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն: Avetyan Movses (քննարկում) 19:18, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ես ցանկանում եմ որ ջնջվի Սերժ Սարգսյան հոդվածի Կաղապար:Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ բաժինը, քանի որ այն հանրգիտարանային նյութ չէ, ավելին՝ անձը զրպարտող, անբնույթ, անիմաստ նյութ է; կարող եք օգնել ինձ այդ հարցում? S (քննարկում) 19:29, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Մովսես: Քո՝ երեք օր առաջ գրված հոդվածը ջնջման է ներկայացված: Հիմնական պատճառը աղբյուր չունենալն է, որ աղբյուրից ես դու օգտվել?--Հայկ (արաբագետ) 18:24, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Հայկ: Ես օգտվել եմ 2005 թվականին տպագրված Ալափարս գրքից, 1997 թվականի ՊՆ թերթում տպագրված հոդվածից և Ազգային արխիվից վերցված փաստաթղթից: Եվ այս հոդվածում գրված տեղեկությունների իսկությունը ես կարողեմ հաստատել համապատասխան փաստաթղթերով և 2500 մարդկանց ստորագրությամբ: S (քննարկում) 19:18, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շատ բարի, աղբյուրը օնլայն կա? Եվ խնդրում եմ այս ամենը գրեք այստեղ:--Հայկ (արաբագետ) 19:32, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ես չեմ կարողանում այդ էջում գրել, չգիտեմ ինչի համար Avetyan 19:36, 16 Օգոստոսի 2015 (UTC)

Այսինքն՝ նույն տրամաբանությամբ, սեղմում եք խմբագրել, ու չի լինում?--Հայկ (արաբագետ) 19:51, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, էջը պաշտպանված է, իսկ պաշտպանությունը, ըստ իս, տարածվում է չգրանցված և նոր գրանցված մասնակիցների վրա: Դրա համար էլ հարգելի Մովսես Ավետյանը չի կարողանում գրել այնտեղ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:11, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարգելիներս. Ես ինչպես կարող եմ մասնակցել և իմ աղբյուրները ներկայացնել, խնդրում եմ այդ հարցում օգնեք ինձ: --Avetyan 06:20, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Հարգելի Մովսես, քանի որ, ինչպես ասացի, այդ էջը պաշտպանված է, դրա համար չեք կարողանում ներդրումներ անել, քանի որ նոր մասնակից եք: Բացի այդ, աղբյուրներ և հղումներ նշելիս նշում եք այնպես, որ տանի ոչ թե գլխավոր էջ, այլ այն էջը, որտեղից վերցրել եք տեղեկությունը: Օրինակ՝ Դուք նշել եք՝ Փաստաթուղթ - ՀՀ Ազգային Արխիվ [[1]] - 2014 թվական, որից հղումը տանում է ՀՀ Ազգային արխիվի էջ, իսկ ընթերցողը պարտավոր չէ ամբողջ կայքում փնտրել Ձեր մատնանշած տեղեկությունը գտնելու համար. դա պետք է լինի այսպես (օրինակ Ձեր կողմից արձագանքված Սերժ Սարգսյան հոդվածից). Իսկ Ժողովուրդ օրաթերթը այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»<ref>[http://armlur.am/389875/ Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:]</ref>։: Բացի այդ, Ձեր կողմից ներկայացված մարզպետարանի կայքէջում ոչ մի հիշատակում չկա Ավետիք Ավետյանի մասին: Եթե հարցեր լինեն, գրեք, պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգնել: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 17:00, 18 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Եղավս: --Avetyan 07:22, 19 Օգոստոսի 2015 (UTC)

Արգելափակում մեկ ամսով[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Avetyan Movses, այլ մասնակցի հասցեին սպառնալից այս գրառման համար, որը վարվելակարգի և վիքիէթիկետի կոպիտ խախտում է, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեկ անգամ արդեն արգելափակված եղել եք, Դուք արգելափակվում եք մեկ ամսով։ Այդ ժամանակահատվածը խնդրում եմ օգտագործել մտորելու և հետագայում նման պահվածքից խուսափելու համար։ --23artashes (քննարկում) 13:40, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Գրառումը թաքցված է Lilitik22 մասնակցի կողմից։

Արգելափակում 1 տարի[խմբագրել կոդը]

Վարվելակարգի կոպտագույն խախտման համար, Ձեր արգելափակումը երկարում է 1 տարով՝ առանց սեփական քննարկման էջը խմբագրելու հնարավորության։--Լիլիթ (քննարկում) 06:27, 23 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Անժամկետ արգելափակում[խմբագրել կոդը]

Avetyan Movses, ձեր հաշիվն արգելափակվում է անժամկետ, քանի որ օգտագործելով առնվազն երեք խամաճիկ, դուք շրջանցել եք արգելափակումը։ Չեքյուզերները հաստատել են, որ այժմ արգելափակված Khrimyan666 (քննարկումներդրում), Ավետյան Մովսես (քննարկումներդրում) և Mav666666 (քննարկումներդրում) մասնակիցները նույնն են։ --Jeo 16:42, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]