Մասնակցի քննարկում:Armine89

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Armine89 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 21:11, 17 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Անաղբյուր հոդված. «Հայկ Թորոյան»[խմբագրել կոդը]

Հարգելի Armine89, Ձեր ստեղծած «Հայկ Թորոյան» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

Շատ եմ խնդրում բարելավել- Kareyac (քննարկում) 04:25, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի Kareyac այս էջը ստեղծվել է հենց այդ նպատակով, քանի որ ամբողջ համացանցը ողողված է Հայկի կենսագրականի մասին ապատեղեկատվությամբ իբր 14 ծառայել է Մատաղիսում, անգամ տեղեր կան ծննդյան օրն է սխալ գրված։ Ես տեղեկույունը վերցրել եմ Հայկի ծնողներից և նշված գրքից, որը ինձ տրամադրել են իր ծնողները։ Ունեմ բոլոր մեդալների նկարները, դպրոցի պատի նկարները, կարող եմ դա՞ տեղադրել, կամ հուշեք ինչպես վարվեմ։ ՄԻ քանի հավաստի լինկեր ավելացրեցի, մնացածը, եթե մի բան այն չի ասեք։ Ահագին ժամանակ Ուսումնասիրելով մյուս հոդվածները, ոնց որ ուղղեցի)) սենց հլը նայեք, ինչպեսա՞ --Armine89 (քննարկում) 20:43, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ստորագրելու համար պարզապես սեղմեք գործիքների վահանակում «Ստորգարությունը ամսաթվով» գործիքի վրա կամ դրեք 4 հատ թիլդա նշանը։--Ավետիսյան91 (քննարկում) 20:40, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Հարգելի Armine89, Հայկ Թորոյան հոդվածը հնարավորության դեպքում ես կարգի կբերեմ, այլ հոդվածներ ստեղծելիս եթե դժվարությունների հանդիպեք, դիմեք ինձ՝ իմ կամ Ձեր քննարկման էջում։--Ավետիսյան91 (քննարկում) 20:47, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ավետիսյան91 Շնորհակալ եմ, դեռ լավ գլուխ չեմ հանում, բայց կսովորեմ։ Իսկ հոդվածի հարցում խնդրում եմ եթե հնարավոր է բովանդակության առումով բան չփոխել, քանի որ գրել եմ անձամբ Հայկ Թորոյան -ի քրոջ հետ։ --Armine89 (քննարկում) 20:55, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հասկանում եմ Ձեր մտահոգությունը, սակայն հոդվածում կան որոշ ձևակերպումներ, որոնք հանրագիտարանային չեն, ունեն գեղարվեստական երանգ։ Ամենայն հարգանքով Հայկ Թորոսյանի նկատմամբ՝ պետք է նշեմ, որ օրինակ «նենգ թշնամի», «հերոսի մահ», «կյանքի թել» ձևակերպումները հանրագիտարանային չեն։ Դրանք ես կփոխարինեմ։ Եվ նաև տպագիր հավաստի աղբյուրներ են անհրաժեշտ և ոչ Յութուբի հղումներ։ Եթե ունենաք առարկություններ գրեք այստեղ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 21:00, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Դե ես գրող եմ և ունեմ հենց Հայկին նվիրված պատմվածք, որը շուտով տպագրվելու է, երևի գեղարվեստականությունը դրանից է։ Հետո իմ նշված տպագիր գիրքը ամբողջությամբ ներառում է այն, ինչ գրել եմ։ Քառօրյայի մասին շատ քիչ տպագիր գրքեր կան, կոնկրետ այս Ձեր պահանջը ներկայումս մի քիչ անհիմն է և ես ուսումնասիրել եմ հերոսների վիկիպեդիայի էջերը, բոլորինը բացառապես Յութուբի հղումներ են։ Ձեր թույլտվությամբ այդ գեղարվեստական երանգը ես ինքս կհանեմ, բայց օրինակ Հովսեփ Կիրակոսյան -ի վիկիպեդիայի էջը ամբողջովին գեղարվեստական է Արմենակ Ուրֆանյան ի էջի տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը (գրված է, որ ինքն է նռնակով իրեն պայթեցրել)։ Ավելի ճիշտ կլինի նման հոդվածները ուղղեք, որոնց թերությունները անգամ պատմություն են աղավաղում։ --Armine89 (քննարկում) 21:22, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հարգելի Armine89, ոչ հանրագիտարանային հոդվածի առկայությունը չի արդարացնում մեկ այլ ոչ հանրագիտարանային հոդվածի ստեղծումը։ Եթե կան այդպիսիները, նկատել եք, կարող եք ուղղել կամ հայտնել համայնքին։ Իդեպ, մի փոքր նկատառում․ ցանկացա օգնել, որպեսզի հոդվածը չջնջվի Վիքիպեդիայից։ Ես էլ Ձեր նման խմբագիր եմ, ինչպես մյուս բոլորը։ Որևէ պարտավորություն չունեմ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 21:33, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91 Կներեք ես չգիտեմ ինչպես հայտնել, կփորձեմ գտնել ձևը։ Չեմ կարծում մի քանի գեղարվեստական բառերը ոչ հանրագիտարանային են դարձնում հոդվածս, քանի որ Ես հետևում եմ բոլոր ուղղորդումներին, Ձերին ևս և արել եմ հնարավորինս ամեն ինչ ստույգ և գրագետ տեղեկություն տալու հերոսի մասին։ Ես եմ Ձեզ շնորհակալ --Armine89 (քննարկում) 21:56, 18 Օգոստոսի 2018 (UTC)[reply]