Հայկ Թորոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Թորոյան
Hayk Toroyan.jpg
դեկտեմբերի 11, 1985(1985-12-11) - ապրիլի 2, 2016(2016-04-02) (30 տարեկանում)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրցախ
ԳերեզմանԵռաբլուր
Ծառայության տարիներ2007 - ապրիլ, 2016
ԿոչումՀՀ ԶՈՒ Մայոր
ՊաշտոնՀՀՍ պետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ՊարգևներԳարեգին Նժդեհ մեդալ, «Դրաստամատ Կանայան» մեդալ, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան և «Մարտական ծառայություն» մեդալ

Հայկ Վահանի Թորոյան (դեկտեմբերի 11, 1985(1985-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016(2016-04-02), Արցախ) Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ (ՀՀՍ), զինված ուժերի մայոր, Քառօրյա պատերազմի հերոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում, գիտաշխատողների ընտանիքում: Արմատներով հայրական կողմը Արևմտյան Հայաստանի Թորդան գավառից է, իսկ մայրական կողմը Արցախի Հադրութի շրջանից: Դեռ մանկուց Հայկը ցուցաբերել է մեծ հետաքրքրություն տանկերի և հրացանների նկատմամբ, որոնք նրա ամենասիրելի խաղալիքներն էին: Գնալով նրա հետաքրքրությունը մեծանում է այդ ամենի հանդեպ, մանավանդ, երբ մորից լսում է իր պապի զինվորական կյանքի մասին[2]։

Հայկ Թորոյան

132 դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո Հայկը վերջնական ընտրում է զինվորական ուղին և ընդունվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Վարժարանը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ուսանողների մի խմբի հետ գործուղվում է ՌԴ ք. Պենզա՝ զինվորական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, որտեղ ևս փայլում է իր առաջադիմությամբ: Ավարտելուց հետո ստանում է «Հրաձգա-հրանոթային, հրետանային զենք» մասնագիտությունը՝ լեյտենանտի կոչումով: 2007 թ., վերադառնալով հայրենիք, անցել է ծառայության Ստեփանակերտի գլխավոր զինվորական շտաբում: Այստեղ, ցուցաբերելով հիանալի գիտելիքներ և ծառայության բարձր որակ, հենց նույն թվականին վաղաժամ ստանում է ավագ լեյտենանտի կոչում և տեղափոխվում Մարտակերտի շտաբ: 2010 թ. Հայկն առաջարկ է ստանում տեղափոխվել Մատաղիսի զորամաս, սահմանային ծառայության որակը բարձրացնելու նպատակով, որին միանգամից համաձայնում է: Մատաղիսում Հայկը նշանակվում է հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ: Արդեն 2014 թ-ին՝ 28 տարեկան հասակում, երիտասարդ սպան ուներ մայորի կոչում[1] 2015 թ. նոյեմբեր ամսին զորամասում սկսվում են սպառազինության պլանային ստուգումներ, որտեղ, տեսնելով Հայկի ծառայության անթերի և պատշաճ մակարդակը, ՀՀ վերադասը որոշում է առաջին իսկ հնարավորության դեպքում Հայկին տեղափոխել ՀՀ ՊՆ ավելի պատասխանատու աշխատանքի, որտեղ նա կկարողանա ի նպաստ ՀՀ զինված ուժերի օգտագործել իր բարձր գիտելիքները: 2016 թ. փետրվարի 2-ին Հայկը հրավիրվում է ՀՀ ՊՆ տեղափոխման գործին ընթացք տալու համար, որը տևելու էր մոտ երկու ամիս, այսինքն՝ մինչ ապրիլի 2-ը: Մարտի 31-ին թղթաբանական ամբողջ գործընթացը ավարտվում է և արձակվում է տեղափոխման հրամանը, բայց Հայկն այդպես էլ չի կարողանում տեղափոխվել, քանի որ դաժան ճակատագիրը այլ ուղի էր ընտրել հերոսի համար… [3]։

Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան Հայկն իմանում է, որ 170-րդ մարտական դիրքում թեժ մարտ է ընթանում և զինամթերքը վերջանում է: Որոշվում է հրատապ զինամթերք հասցնել մարտական դիրք: Հայկը ստանձնում է այդ պարտավորությունը, թեև իրավունք չի ունենում տվյալ պահին զորամասը լքելու և իր վարորդի՝ Հրանտ Ղարիբյանի հետ միասին ճամփա են ընկնում: Որոշում են կարճ ճանապարհով զինամթերքն արագ հասցնել սահման, սակայն ճանապարհին թշնամու մեծ դիվերսիոն խմբի կողմից հայտնվում են շրջափակման մեջ և անհավասար մարտում ընկնում հերոսի մահով: Հրանտ Ղարիբյանը միանգամից մահանում է, իսկ Հայկը, ոտքից վիրավոր, շարունակում է պայքար մղել մինչ նենգ թշնամու ձեռքը կտրում է 30-ամյա հերոս մայորի կյանքի կարճ, բայց հերոսական թելը[4]։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկի մեդալները
  • 2010 թ. «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՄԵԴԱԼ
  • 2011 թ. «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ
  • 2012 թ. «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼ
  • 2013 թ. «ԱՆԲԱՍՒՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 1 ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼ
  • 2013 թ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ
  • 2014 թ. և 2015 թ.-ին Հայկը ևս ստացել է խրախուսկան և գերազանց ծառայության համար մեդալներ, որոնք մնացել են իր զորամասում:

Հետմահու

  • 2016թ. «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ՒՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից) [5]
  • 2016թ. «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼ (Արցախի Հանրապետության նախագահի կողմից)
  • 2016թ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼ (Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից)

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

132 դպրոց

Երևանի թիվ 132 դպրոցը, որտեղ 8 տարի սովորել է Հայկ Թորոյանը, ամեն տարի անց է կացնում նրան նվիրված «Հայկյան խաղեր»։ Դպրոցում կա նաև Հայկ Թորոյանի անունով դասասենյակ[6]։

2018թ․ լույս է տեսել «Լուսնի Ասպետը» վիպակը (հեղինակ՝ Արմինե Մուրադյան), որը նվիրված է Հայկ Թորոյանին։[7]։

Հայկ Թորոյանը 2016 թվականի ապրիլի 7-ին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գոհար Մարտիկյան «Ապրելու բանաձև» 2017 թ., Երևան, հատոր 10, էջ 121-123