Մասնակցի քննարկում:Լեվակ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Լեվակ :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 14:29, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Լևոն Տեր-Պետրոսյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Լեվակ, խուսափեք մեծածավալ չհիմնավորված ջնջումներից:--Գարդմանահայ (քննարկում) 16:37, 20 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Ոչ պատշաճ հղումով բովանդակություն:[խմբագրել կոդը]

«Լեւոն Տեր-Պետրոսյան» հոդվածում, իմ համոզմամբ, առնվազն ոչ պատշաճ (ոչ հանրագիտարանային, առանց պատշաճ հղումների, միակողմանի) տվյալներ են ներկայացված Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի վերաբերյալ: Խոսքը «Մութ ու ցուրտ» տարիներից սկսած մինչեւ «ՀՀ ռազմաքաղաքական ոլորտ 1991-1996» բաժինն ընկած հատվածի մասին է, որտեղ բերված տեղեկատվության ՄԻԱԿ աղբյուրը 2016-ի հունվարի 30-ին armlur.am կայքում հրապարակված մի հոդված է http://armlur.am/477564/ : Ընդ որում, հոդվածը վերնագրված է «Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է 90-ականների մութ եւ ցուրտ հայատանը», մինչդեռ նյութի իրական աղբյուրը հայաստանյան imYerevan.am կայքում 2014-ի հունվարի 11-ին հրապարակված՝ հայաստանցի Էդուարդ Այանյանի գրառումն է՝ նրա ապրումները, միակողմանի մեկնաբանություններն ու գնահատականները: https://imyerevan.com/ru/blog/view/5527 Փաստորեն, մի ամբողջ շրջանի մասին տեղեկատվությունը հիմնված է ընդամենը ԲԼՈԳԱՅԻՆ ԳՐԱՌՄԱՆ, առավելեւս, այդ գրառման ոչ պատշաճ արտատպության վրա: Նկարագրվող ժամանակաշրջանը մեզանից շատ հեռու չէ, եւ գոնե 1991-97 թթ. Տեր-Պետրոսյանի գործունեության վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ կան: Բավական ընդհանուր բնույթի, հանրահայտ փաստերի հիման վրա որոշ տեղեկատվություն եմ ավելացրել՝ գրեթե բոլոր նախադասությունները ուղեկցելով պաշտոնական աղբյուրների վրա արված համապատասխան արտաքին ու «ներքին» հղումներով, իսկ բլոգից բառացիորեն արտատպված հատվածը հեռացրել եմ: Մի քանի ժամ հետո տեսա, որ հոդվածը նախկին տեսքն ունի՝ իմ խմբագրումն ամբողջովին հեռացվել է: «Գարդմանահայ» նիկով օգտատերը խորհուրդ է տալիս, որ խուսափեմ «չհիմնավորված մեծածավալ ջնջումներից»: Խնդրում եմ հարգելի Գարդմանահային եւ մյուս օգտատերերին ավելի ուշադիր գնահատել՝ որքանով է հիմնավորված իմ ջնջումը եւ որքանով է հոդվածի ներկա խմբագրության՝ վերը նշված բաժնի պարունակությունը համապատասխանում «Պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և հաստատվի վստահելի աղբյուրներով» պահանջին: Մյուս կողմից, եթե անգամ իմ արած ջնջումը «չհիմնավորված է» (ինչի հետ շաը դժվար է համաձայնվել), հետաքրքիր է, թե իմ ներմուծած տեղեկատվությունն ինչ խնդիր ունի, որ ամբողջությամբ ջնջվել է: Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Լեվակ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Լեվակ (քննարկում) 13:19, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Լեվակ, Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից մեծածավալ ջնջումները պետք է հիմնավորվեն, իսկ ավելի լավ կլինի, եթե քննարկվելուց հետո քննարկման եզրակացության հիման վրա ջնջվեն: Եթե աղբյուրի հետ կապված խնդիր եք տեսնում, ապա քննարկեք այդ մասին տվյալ հոդվածի քննարկման էջում: Լևոն Տեր-Պետրոսյան հոդվածի դեպքում քննարկման էջը այստեղ է: Իսկ պետք է քննարկել հենց տվյալ հոդվածի քննարկման էջում, որպեսզի հնարավորինս շատ մասնակից տեսնի քննարկումն ու ցանկության դեպքում մասնակցի, ինչպես նաև հետագայում այդ քննարկումը հաշվի առնվի այլ քննարկումներում: Խմբագրումների հետ կապված տեխնիկական հարցեր լինեն, դիմեք:--Գարդմանահայ (քննարկում) 13:14, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, շնորհակալ եմ արձագանքի համար: Այ հենց հիմա տեխնիկական խնդիր ունեմ՝ ուզում էի Ձեր գրառմանը պատասխանել նույն սյունակի տակ, ոչ թե առանձին սյունակ բացել, բայց տեղը չգտա: Շնորհակալ եմ աջակցության համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Լեվակ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ստացվե՞ց: --Գարդմանահայ (քննարկում) 13:37, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Ստացվեց, շնորհակալություն: Սպասում եմ արձագանքների Լեվակ (քննարկում) 22:14, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]