Քննարկում:Լևոն Տեր-Պետրոսյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի բարելավում[խմբագրել կոդը]

Հոդվածի բարելավման ու փաստերի անկողմնակալ շարադրման անհրաժեշտություն կա: Հոդվածում առկա բազմաթիվ նախադասություններ կասկածելի էն ու հնարավոր է, որ հորինված լինեն: Եթե հանրությանը քիչ հայտնի տեղեկությունների սկզբնաղբյուրները չնշվեն մոտակա օրերի ընթացքում, ես հոդվածը բարելավվելու ընթացքում դրանք ջնջելու եմ: Այդպիսիններից է օրինակ «Նախնիներ» բաժնի առաջին նախադասությունը:--Գարդմանահայ (քննարկում) 07:01, 26 Հունիսի 2015 (UTC)[reply]

Գրականություն բաժնում հավանական ջնջումներ[խմբագրել կոդը]

Հետաքրքրվողների համար՝ տես այստեղ:--Գարդմանահայ (քննարկում) 20:15, 6 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Անձի մասին հոդվա՞ծ, թե՞ գրադարանի քարտարան[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հոդվածի գրեթե կեսը, այսինքն՝

  1. գրքեր ենթաբաժինը, որտեղ թվարկված է 16 անուն գիրք,
  2. հոդված ենթաբաժինը, որտեղ թվարկված է 44 անուն հոդված,
  3. գրախոսություններ ենթաբաժինը, որտեղ թվարկված է 17 անուն գիրք,
  4. խմբագրված գրքեր ենթաբաժինը, որտեղ թվարկված է 9 անուն գիրք,
  5. անտիպեր ենթաբաժինը, որտեղ թվարկված է 28 անուն գրականություն,
  6. քաղաքական-հրապարակախոսական աշխատություններ ենթաբաժինը, որտեղ թվարկված է 22 անուն գրականություն,
  7. իր մասին բաժինը, որտեղ թվարկված է 32 անուն գրականություն:

Լևոն Տեր-Պետրոսյանը նախ և առաջ հայտնի է որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ, և հետևաբար նրա մասին հոդված գրելու առաջնային դրդապատճառը հենց այդ հանգամանքն է, իսկ հետո նրա մնացած գործերն ու հետաքրքրությունները: Հոդվածի հիմնական մասը պետք է վերաբերվի 1991-1998 թվականներին ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, որի գլխավոր պատասխաատուն հենց ինքն է եղել: Բնականաբար անհրաժեշտ է անդրադառնալ ինչպես իր՝ Սիրիայի գյուղերից մեկում բնակված նախնիներին, իր անձի հետ կապված հասարակական հնչեղություն ստացած պպատմություններին, երեխաներին, կնոջը, նրա պատանեկության տարիներին, անձնական հետաքրքրություններին և այլն, նույնիսկ նրա հեղինակած գրքերին, բայց ոչ հոդվածի գրեթե կեսը նվիրել նրա հեղինակած կամ նրա հետ առնչություն ունեցող գրքերը, ատենախոսությունները, հոդվածներն ու նմանատիպ բաները իրար տակ թվարկելը, որը զբաղեցնում է շուրջ 170 կետ (≈ 300 տող): Վերջիվերջո սա երկրի նախագահի պաշտոնը շուրջ 9 տարի զբաղեցրած մարդու մասին հոդված է, այլ ոչ թե Ազգային գրադարանի քարտարաններից մեկը: Եթե այս հոդվածի ներկայիս կառուցվածքի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանի մասին հոդվածի երևի միայն «Խմբագրված գրքեր» ենթաբաժինը կզբաղեցնի այնքան ծավալ, որքան Հայաստան և Երևան հոդվածները միասին: Նույնիսկ ամենայն հայոց բանաստեղծի ժողովրդական տիտղոսը զբաղեցնող Հ.Թումանյանի մասին հոդվածում չի թվարկված նրա ստեղծած ամբողջ գրական ժառանգությունը--Գարդմանահայ (քննարկում) 01:10, 10 Հունվարի 2017 (UTC)

Ամբողջ բաժինը՝ մեկ բլոգային գրառման հիման վրա[խմբագրել կոդը]

Հոդվածում, իմ համոզմամբ, առնվազն ոչ պատշաճ (ոչ հանրագիտարանային, առանց պատշաճ հղումների, միակողմանի) տվյալներ են ներկայացված Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի վերաբերյալ: Խոսքը «Մութ ու ցուրտ» տարիներից սկսած մինչեւ «ՀՀ ռազմաքաղաքական ոլորտ 1991-1996» բաժինն ընկած հատվածի մասին է, որտեղ բերված տեղեկատվության ՄԻԱԿ աղբյուրը 2016-ի հունվարի 30-ին armlur.am կայքում հրապարակված մի հոդված է http://armlur.am/477564/ : Ընդ որում, հոդվածը վերնագրված է «Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է 90-ականների մութ եւ ցուրտ հայատանը», մինչդեռ նյութի իրական աղբյուրը հայաստանյան imYerevan.am կայքում 2014-ի հունվարի 11-ին հրապարակված՝ հայաստանցի Էդուարդ Այանյանի գրառումն է՝ նրա ապրումները, միակողմանի մեկնաբանություններն ու գնահատականները: https://imyerevan.com/ru/blog/view/5527 Փաստորեն, մի ամբողջ շրջանի մասին տեղեկատվությունը հիմնված է ընդամենը ԲԼՈԳԱՅԻՆ ԳՐԱՌՄԱՆ, առավելեւս, այդ գրառման ոչ պատշաճ արտատպության վրա: Նկարագրվող ժամանակաշրջանը մեզանից շատ հեռու չէ, եւ գոնե 1991-97 թթ. Տեր-Պետրոսյանի գործունեության վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ կան: Բավական ընդհանուր բնույթի, հանրահայտ փաստերի հիման վրա որոշ տեղեկատվություն եմ ավելացրել՝ գրեթե բոլոր նախադասությունները ուղեկցելով պաշտոնական աղբյուրների վրա արված համապատասխան արտաքին ու «ներքին» հղումներով, իսկ բլոգից բառացիորեն արտատպված հատվածը հեռացրել եմ: Մի քանի ժամ հետո տեսա, որ հոդվածը նախկին տեսքն ունի՝ իմ խմբագրումն ամբողջովին հեռացվել է՝ «չհիմնավորված մեծածավալ ջնջում»-ից խուսափելու պատճառաբանությամբ:

Առաջակում եմ՝ ավելի մանրազնին ուսումնասիրել նշված փաստը եւ գնահատել՝ որքանով է նշված բաժնի բովանդակությունը համապատասխանում «Պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և հաստատվի վստահելի աղբյուրներով» պահանջին:Լեվակ (քննարկում) 13:56, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Լեվակ, շնորհակալություն քննարկում բացելու համար: Մի փոքր հուշում. Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է մեկնաբանություններից հետո ստորագրել, որպեսզի այլ մասնակիցներ տեսնեն, թե ով է գրել տվյալ մեկնաբանությունը: Այդ անելու համար անհրաժեշտ է պարզապես նախադասության վերջում՝ վերջակետից հետո դնել ~~~~ նշանների համախումբը: Այդ արագ անելու համար պետք է պարզապես սեղմել բացված պատուհանի ամենավերևում պատկերված նշանների ձախ կողմից երրորդի (կապույտ մատիտ) վրա:--Գարդմանահայ (քննարկում) 13:35, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, շնորհակալ եմ դիտողության համար: Լեվակ (քննարկում) 13:56, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Լեվակ, նյութեր հեռացնելուց առաջ ընդունված է քննարկում բացել, համաձայնություն ձեռք բերել, նոր հեռացնել: Եթե Դուք կարող եք բարելավել հոդվածի պարունակությունը` օգտվելով համապատասխան վստահելի աղբյուրներից, դա միայն ողջունելի է:--Սամվելքննարկում 06:08, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Լեվակը ի դեմս այլ խնդիրների, մի բան նշեց, որ աննկատ մնաց։ Հոդվածի մի մասը պատճենված է, ոչ ազատ աղբյուրից, առանց թույլտվության որևէ նշանների։ Նման դեպքում, պատճենվածը նկատելուն պես ջնջում ենք, մի հատ էլ պատմության էջից բովանդակությունը կարող ենք և պարտավոր ենք թաքցնել, անկախ բովանդակության մնացած բնութագրիչներից։ Քանի որ այս խմբագրումը արել է, փորձառու մասնակից, ես դեռ ենթադրում եմ, որ ինչ–որ բան չեմ նկատել և թողնում եմ բովանդակությունը, մինչ մասնակիցը արձագանքի։ Եթե պարզվի, որ կար հեղինակից և թարգմանչից գրավոր թույլտվություն, ապա նոր կնայենք բովանդակության փաստերին, ոճին ու հոդվածի առարկայի հետ կապ ունենալուն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:14, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Պատճենումը հաստատվեց, հեռացված է ՀԻ խախտման պատճառով։ Եթե պատճենումը չլիներ, իմ մոտ կրկին հարց էին առաջանում, թե նման հոդվածի առարկայի հետ չփոխակապցված տեղեկությունները ինչ են անում հոդվածում։ Տեղ ունեն, եթե նշվեր թե հոդվածի առարկայի, որ արածը, կամ չարածը բերեց նրան, և ինչ քայլերով, ինչ արդյունքներով նա փորձում էր ազդել վիճակի վրա, կամ էլ հակառակը՝ ինչպես էր այդ վիչակը ազդում իր կյանքի, կարյերայի, աշխատանքի վրա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:35, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Հ․Գ․ Ադմիններ, քանի որ ՀԻ խախտումը շարունակում է հասանլի լինել պատմության էջերում, ՀԻ խախտում հանդիսացող խմբագրումից ([1]) մինչ իմ հեռացնող խմբագրումը ([2]) պետք է թաքցնել (միայն բովանդակությունը)։ Չեմ անում, երկու պատճառով՝ որ հասկանանք ինչպես է պատահել, որ փորձառու ու հին մասնակից պատճենում է արել, ու որ վերջերս ծագած «դավադրական տեսությունների» նոր սնունդ չտամ։ Հուսով եմ իրավատերերը, ըմբռնումով կմոտենան, իրավիճակին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:42, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Շնորհակալ եմ ավելի փորձառու մասնակիցների կողմից պատշաճ արձագանքի համար: Հիմա արդեն ինձ մտահոգող բովանդակությունը հանվել է, պետք է ենթադրել, որ կարող եմ տեղադրել էն՝ հանրահայտ փաստերի հիման վրա կազմած բովանդակությունը, որը ջնջվել էր: Լեվակ (քննարկում) 17:38, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]