Վիքիպեդիա:Հայ-ավստրիական համագործակցություն
←Նախկին համագործակցության ամսվա էջը | Հայ-ավստրիական համագործակցություն | Հաջորդ համագործակցության ամսվա էջը→ |
Հայ-ավստրիական համագործակցությունը Վիքիմեդիա Ավստրիայի և Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպվող հոդվածների խմբագրման մրցույթ է, որը նպատակ ունի ստեղծել և բարելավել Հայերեն Վիքիպեդիայում՝ Ավստրիայի, իսկ Գերմաներեն Վիքիպեդիայում՝ Հայաստանի մշակույթին, աշխարհագրությանը, պատմությանն առնչվող հոդվածներ։ Համագործակցությունը տևելու է նոյեմբերի 1-30-ը։ Հաղթողը որոշվելու է կատարված խմբագրումների քանակի և որակի հիման վրա։
Ուշադրություն՝ հոդվածները պետք է ունենան նվազագույնը 5 ծանոթագրություն և 8000 բայթ ծավալ։ Ընդ որում, Վիքիդատայից ավտոմատ եկող ծանոթագրությունները չեն հաշվվում, նախադասության/պարբերության հետ կապ չունեցող, այլ վիքիներից պատճենված ծանոթագրությունները ևս հեռացվելու են։
Մասնակցելու համար պետք է ստորագրել մասնակիցների ցանկում՝ գրված հոդվածներն ավելացնելով անվան տակ։ Ստեղծված/բարելավված հոդվածների էջերում ավելացնել {{Հայ-ավստրիական համագործակցություն նախագծի հոդված}} կաղապարը։
Հայերեն Վիքիպեդիայում համագործակցության հաղթողին հնարավորություն կտրվի 5 օր ճանապարհորդել Ավստրիայում։ Ճանապարհորդության և Ավստրիայում կեցության բոլոր ծախսերը հոգում են Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Ավստրիան։
Մի քանի կանոն՝
- Բյուջեի սահմանափակ լինելու և վիզայի տեսանկյունից ելնելով՝ հաղթողը պետք է անպայման լինի 18 տարին լրացած անձ։
Հուսով ենք՝ մրցակցությունը կլինի առողջ՝ ի նպաստ Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը։