Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրվա հոդված. «Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան»[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Հարգելի՛ Ավետիսյան91, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի հունվարի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 15:07, 13 Հունվարի 2017 (UTC)

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

Վիքիծնունդ - երեք տարեկան[խմբագրել կոդը]

Wikibirthday barnstar (1).png Վիքիհոբելյար
Ավետիսյան ջան, էսօր միամիտ մտա մասնակցային էջդ ու պարզվեց, որ չորս օր առաջ վիքիծնունդդ էր, ուշացած, բայց՝ շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 26 Հունվարի 2017 (UTC)։
Շնորհակալ եմ ԱշոտՏՆՂ ջան։ Ուշադիր չէի եղել։--Ավետիսյան91 (քննարկում) 09:03, 27 Հունվարի 2017 (UTC)

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

(Sorry for writing in English)

Արգելափակման կաղապար[խմբագրել կոդը]

Ավետիսյան91 ջան, մասնակցի քննարկման էջում {{subst: ՄԱ}} կաղապարը դնելուց հետո խնդրում եմ Ադմինների տեղեկատախտակում գրել, որպեսզի կատարվի արգելափակում։ --Arsog (1985) 10:31, 15 Ապրիլի 2017 (UTC)

Սովորաբար տեղադրելուց որոշ ժամանակ հետո ադմիններից մեկին հիշատականում էի մասնակցի քննարկման էջում։ Շնորհակալ եմ հուշելու համար։--Ավետիսյան91 (քննարկում) 10:38, 15 Ապրիլի 2017 (UTC)

Գարեջո՜ւր քեզ համար։[խմբագրել կոդը]

Export hell seidel steiner.png Շնորհակալություն խմբագրման համար :) Vmakenas (քննարկում) 15:00, 8 Հունիսի 2017 (UTC)

Բազմիմաստության փարատիչ[խմբագրել կոդը]

Disambig.svg Բազմիմաստության փարատիչ
Ավետիսյան ջան, անչափ շնորհակալ եմ վերջին մեկ ամսվա ընթացքում 70-ից ավել բազմիմաստության փարատման էջեր ստեղծելու և ցանկը դատարկելու համար։ Վստահ եմ՝ ավելի հետաքրքիր և նույնիսկ ավելի երկարատև «մինի նախագծեր» դեռ շա՜տ կանենք։ -- ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:06, 21 Հունիսի 2017 (UTC)
Ես եմ շնորհակալ ԱշոտՏՆՂ ջան այս նախագծին մասնակից դարձնելու համար։ Հաստատ շարունակական կլինի։--Ավետիսյան91 (քննարկում) 05:49, 22 Հունիսի 2017 (UTC)

ՀՅԴ անդամներ կատեգորիա[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Ավետիսյան91, իմ կարծիքով, եթե անձը առավել հայտնի է նախկին ՀՅԴ-ական, քան հենց ՀՅԴ-ական, ապա ճիշտ չի նրա մասին հոդվածում ավելացնել ՀՅԴ անդամներ կատեգորիան: Օրինակ Գարեգին Նժդեհը եղել է ՀՅԴ-ական, սակայն, իմ կարծիքով նա առավել հայտնի է որպես ՀՅԴ-ից հրապարակային դուրս եկած անձ, և այդ իրադարձության վերաբերյալ առկա են բազմաթիվ հրապարակումներ: Նույնը կարող եմ ասել Ժիրայր Սեֆիլյանի, Անդրանիկ Օզանյանի և այլոց մասին: Խնդրում եմ հաշվի առնել գրածս կատեգորիաներ ավելացնելիս: --Գարդմանահայ (քննարկում) 13:07, 15 Հուլիսի 2017 (UTC)

Շնորհակալ եմ Գարդմանահայ ջան։ Կարծում եմ՝ անդամակցության կատեգորիաները ենթադրում են, որ անձը ոչ միայն ներկայումս կամ մինչև մահվան օրը եղել է այդ խմբի անդամ, այլ նաև ժամանակի ինչ-որ հատվածում։ Նման սկզբունքով ենք ավելացնում օրինակ «այսինչ ակումբի ֆուտբոլիստներ» կատեգորիան, օրինակ՝ Կատեգորիա:Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ։ Այստեղ կա Հենրիխ Մխիթարյանի անունը, չնայած նա նույնքան հրապարակային հեռացել է «Շախտյորից»։ Իհարկե Ռուսերեն Վիքիպեդիայով չեմ հիմնավորում, բայց «ՀՅԴ անդամների» կատեգորիան այնտեղ էլ է այդպես՝ Категория:Члены партии «Дашнакцутюн»։ Այստեղ կգտնես Նժդեհի և Անդրանիկի անունները։--Ավետիսյան91 (քննարկում) 13:28, 15 Հուլիսի 2017 (UTC)
Ավետիսյան91 ջան, իհարկե հասկանում եմ, թե ինչ սկզբունքով ես առաջնորդվել: Տրամաբանորեն սխալ չէ այդպիսի փոփոխությունները, սակայն որքանո"վ է ճիշտ մարդուն վերագրել ՀՅԴ-ական, երբ նա իրեն չի համարել այդպիսին և մերժել է այդ կուսակցությունը: Ամեն դեպքում, որոշումը թողնում եմ քեզ:--Գարդմանահայ (քննարկում) 13:47, 15 Հուլիսի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, բայց նա մինչ հեռանալը և կուսակցությունը մերժելը եղել է ՀՅԴ-ական։ Կարծում եմ սխալ չէ նախկին անդամներին այդ կատեգորիան ավելացնելը։ Ամեն դեպքում, կընդունեմ ընդհանուր քննարկման արդյունքում եղած որոշումը։ Հետաքրքիր կլինի նաև մյուսների կարծիքները։--Ավետիսյան91 (քննարկում) 13:59, 15 Հուլիսի 2017 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ պետք է ավելացնել կատեգորիան, քանի որ այդպես մենք տեսնում ենք, որ Նժդեհը եղել է այդ կուսակցության անդամ։ Մնացած մանրամասներն ընթերցողը կարող է կարդալ հոդվածում։ Ինչպես Ավետիսյան91-ն արդեն նշեց տվյալ կատեգորիան չի ենթադրում, որ տվյալ անձինք ծնված օրից մինչև մահանալը եղել են միայն այս կուսակցության անդամ։--Լիլիթ (քննարկում) 14:11, 15 Հուլիսի 2017 (UTC)

Հոդվածների խմբագրումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ ինձ ՈԱՊ բաժնում ոչ ազատ պատկերների մասին տեղեկացնելու համար։ Կներեք, ես կարող եմ արդյոք նոր ինֆորմացիա իմանալով այն ավելացնել <<Մերժվածը (հեռուստասերիալ)>> հոդվածի Դիպաշար բաժնում։ Քանի որ, դիպաշար բաժինն անավարտ է, և ես ցանկանում եմ նոր ինֆորմացիա ավելացնել։ Շնորհակալ եմ, ինձ օգնելու համար։ Armenchik15 (քննարկում) 05:23, 17 Հուլիսի 2017 (UTC)

Ողջույն հարգելի Armenchik15։ Իհարկե կարող եք։ Սակայն յուրաքանչյուր ավելացրած ինֆորմացիա պետք է ունենա վստահելի երկրորդական աղբյուր (հղումներ) ։ Առավել մանրամասն կարդացեք Այստեղ։ Կառաջարկեմ նաև ծանոթանալ Վիքիպեդիայի Հինգ սյուներին։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Եվ մի նկատառում․ պետք չէ նույն հարցը երկու տարբեր մասնակցի քննարկման էջում տալ՝ օրինակ։--Ավետիսյան91 (քննարկում) 05:58, 17 Հուլիսի 2017 (UTC)
Հարգելի Ավետիսյան91, լավ շնորհակալ եմ։ Իսկ տեղեկություն իմանալու դեպքում կարող եմ խմբագրել ոչ միայն Դիպաշար բաժինը, այլ նաև մյուս բաժինները։ Նախապես շնորհակալություն։ Armenchik15 (քննարկում) 07:17, 17 Հուլիսի 2017 (UTC)
Այո, կարող եք։ Կատարեք հանրագիտարանային խմբագրումներ, որոնք կունենան վստահելի աղբյուրներ։--Ավետիսյան91 (քննարկում) 07:21, 17 Հուլիսի 2017 (UTC)

Հոդվածների ստեղծումը[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, կներեք, իսկ ինչպես են Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծում? Armenchik15 (քննարկում) 16:18, 17 Հուլիսի 2017 (UTC)

Ստեղծվող հոդվածի անվանումը որոնեք կայքի որոնման դաշտում (վերևի աջ հատվածում), եթե հոդվածը բացակայում է, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Սեղմեք կարմիր հղման վրա, խմբագրեք դաշտը, որից հետո սեղմեք «Հիշել փոփոխությունը»։ Հիշեք, որ հոդվածը պետք է ունենա հանրագիտարանային բովանդակություն և վստահելի երկրորդական աղբյուրների։ Կառաջարկեմ ծանոթանաք այս նյութերին՝ Օգնություն:Առաջին քայլերը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:24, 17 Հուլիսի 2017 (UTC)


Հոդվածների ջնջումը[խմբագրել կոդը]

Ի՞նչ անեմ որպեսզի այս հոդվածը ջնջվի: (Իմ խմբագրած հոդվածն է) https://hy.wikipedia.org/wiki/Դու_արևն_ես,_ես_երեկոն,_սիրելիս_(հեռուստասերիալ) VineetSheetal

Այն արդեն ջնջված է։--Լիլիթ (քննարկում) 06:14, 29 Հուլիսի 2017 (UTC)

Մի գավաթ սուրճ ձեզ համար։[խմբագրել կոդը]

Cup-o-coffee-simple.svg Մի գավաթ սուրճ ձեզ համար։ Դավիթ4 15:03, 21 Օգոստոսի 2017 (UTC)

Մհեր Սարատնիկ[խմբագրել կոդը]

ոչ դա իմ մասնակցային հաշիվը չէ– Այս անստորագիր գրառման հեղինակն է MHER SARATNIK (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Տոլմա՜ քեզ համար[խմբագրել կոդը]

ტოლმა (1).jpg Հարգելի Ավետիս այս համեղ դոլման քեզ համար է MHER SARATNIK (քննարկում) 06:07, 24 Օգոստոսի 2017 (UTC)

իմ կողմից մեկ խորհուրդ[խմբագրել կոդը]

կարողենք ավելացնել ուսուցողական վիկիխաղեր– Այս անստորագիր գրառման հեղինակն է MHER SARATNIK (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի MHER SARATNIK, մի մոռացեք քննարկման էջում խմբագրելուց ստորագրել և անհարկի քննարկումներ մի ավելացրեք։ Սա սոցիալական կայք չէ։ Վիքիպեդիայում չի կարող լինել խաղ, նույնիսկ ուսուցողական։ Սա հանրագիտարան է։ Պատասխանելու կամ հարցերի դեպքում խմբագրեք այս բաժինը, նոր քննարկում բացել պետք չէ։ Առաջարկում եմ ծանոթանալ նաև Օգնություն:Առաջին քայլերը֊ին։ Շնորհակալ եմ ըմբռումով մոտենալու համար։--Ավետիսյան91 (քննարկում) 06:21, 24 Օգոստոսի 2017 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Kindness Barnstar Hires.png Սիրալիրության շքանշան
Սա նույնպես քեզ MHER SARATNIK (քննարկում) 06:17, 24 Օգոստոսի 2017 (UTC)

Մերժվածը (հեռուստասերիալ) հոդվածի Դիպաշար բաժին[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան 91, մի բան հարցնեմ Arsog1985 մասնակիցը Մերժվածը հոդվածի Դիպաշար բաժնի վերին մասում նշել է որ բաժինը շատ ծավալուն է և մանրամասն։ Իսկ կարող եք ինձ օգնել այն հարցում թե ինչպես խմբագրեմ այդ բաժինը։ Arsog1985-ը նշել է որ բաժինը նաև շատ երկար է մյուսների համեմատ։ Նախապես շնորհակալ եմ. Armenchik15 (քննարկում) 15:29, 29 Օգոստոսի 2017 (UTC)

Ողջույն հարգելի Armenchik15։ Ցավոք չեմ կարող ողջ սյուժեն կարդալ, սակայն նկատեցի, որ մանրամասն ինֆորմացիայով ծանրաբեռնված է բաժինը, ինչի պատճառով տեղադրվել է Ձեր նշած կաղապարը։ Փորձեք հեռացնել երկրորդական ինֆորմացիաները՝ թողնելով առավել կարևորները, որպեսզի հոդվածի ողջ ծավալը ողջամիտ կերպով բաշխված լինի բաժինների միջև։ Կաղապարի հետ կապված այլ հարցերի դեպքում կարող եք դիմել Arsog1985֊ին։--Ավետիսյան91 (քննարկում) 17:10, 29 Օգոստոսի 2017 (UTC)

հմուտ օգնութեան համար[խմբագրել կոդը]

Baklava - Turkish special, 80-ply.JPEG Ավետիսյան91

Հիանալի առաւօտ կը մաղթեմ շնորհակալ մնալով ձեր հմուտ օգնութեան համար: Յարգանքներով՝ Շաքէ Մանկասարեան (քննարկում) 03:58, 30 Օգոստոսի 2017 (UTC)

Հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, արդյո՞ք Գրիշ Դավթյան հոդվածը միայն վիքիֆիկացման կարիք ունի, չկա՞ն ինչ-որ թերություններ: Գոնե չի՞ կարելի հոդվածին Վիքիպեդիայում մնալու իրավունք տալուց առաջ (փորձառու մասնակցի կողմից միայն վիքիֆիկացման կաղապարն ավելացնելը ինքնին (ըստ տրամաբանության) թույլ է տալիս եզրակացնել, որ հոդվածը համապատասխանում է նվազագույն չափանիշներին) ուղղակի կարդալ մի քանի նախադասություն: Ծայրահեղ դեպքում կարելի է ընդհանրապես ձեռք չտալ, թե չէ ստացվում է, որ փորձառու մասնակիցը հավանության է արժանացրել, ուրեմն արագ ջնջման ներկայացնել չի կարելի:--Voskanyan (քննարկում) 08:01, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)

Ողջույն հարգելի Voskanyan։ Շնորհակալություն կառուցողական հարցադրման և մոտեցման համար։ Այո, կարելի է ձեռք չտալ, բայց ձեռք տալը կանոնակարգով արգելված չէ։ Գրիշ Դավթյան հոդվածում հնարավոր է լինեն այն թերություններ, դա էլ կնկատեն մյուս մասնակիցները։ Միգուցե հոդվածը նշանակալի չէ, բայց եթե նշանակալի է, վիքիֆիկացման և աղբյուրների կարիք ունի, որոնց կաղապարը դրել եմ։ Նշանակալիությունն էլ կարելի է քննարկել՝ հոդվածն առաջադրելով ջնջման, որի ընթացքում չի բացառվում, որ ներկայացնվի նշանակալիությունը և վստահելի աղբյուրներ։ Ձեզ հաճելի օր։--Ավետիսյան91 (քննարկում) 08:42, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)
Ուղղակի չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, որովհետև պարզապես անհասկանալի է գրված բառերի ու նախադասությունների իմաստը: Ես ուղղակի առաջարկում էի ավելի ուշադիր ու պատասխանատվությամբ լինել խմբագրմանը ու արագ ջնջման ենթակա հոդվածներին: Մյուս կողմից՝ նոր ստեղծված անաղբյուր հոդվածներում պիտի դնել {{անաղբյուր էջ|}} կաղապարը: --Voskanyan (քննարկում) 08:57, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)
Շնորհակալ եմ առաջարկի համար։ Ամեն դեպքում, չեմ կարծում վիքիֆիկացում կաղապարը դնելով մասնակիցը իրավունք է տալիս հոդվածը Վիքիպեդիայում մնալուն։ Եթե այն արագ ջնջման է, անկախ նախորդ խմբագրումներից, կարող է պիտակվել արագ ջնջման։ Իսկ կոնկրետ այս հոդվածի հետ կապված, կարծում եմ պետք է նշանակալիությունը քննարկել համապատասխան էջում։--Ավետիսյան91 (քննարկում) 09:03, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)

Voskanyan, ուզում եմ Գրիշ Դավթյան հոդվածից հեռացնել {{Արագ}} կաղապարը, քանի որ համաձայն չեմ պիտակի հետ։ Որպես կաղապարը տեղադրողի, Ձեր կարծիքը հետաքրքիր է։ Հեռացնե՞մ։--Ավետիսյան91 (քննարկում) 17:12, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)

Բարի երեկո։ Ինձ մոտ ցույց է տալիս, որ հոդվածի ծավալի մոտավորապես 30 %-ը պատճենված է այս կայքից։ Բացի այդ, հոդվածում նշված աղբյուրներն էլ են հարցեր առաջացնում։ --@ջեօ (քնն․) 17:54, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)
Բարի երեկո GeoO ջան։ Ամեն դեպքում արագ ջնջման չէ, չէ՞։ Անձը տպագրված բանաստեղծությունների ժողովածուներ ունի։ Կարելի է պատճենված հատվածները կամ հեռացնել կամ վերաձևակերպել։--Ավետիսյան91 (քննարկում) 18:01, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)
Աղբյուրների հարցն ինչպե՞ս լուծենք, Ավետիսյան91 ջան։ --@ջեօ (քնն․) 18:31, 1 Սեպտեմբերի 2017 (UTC)
Կարծում եմ՝ կաղապարը կարելի է հեռացնել հոդվածը պատշաճ տեսքի բերելուց հետո: Խմբագրումներ չկան, հույս ունեմ՝ գոնե կարդացել ես հոդվածը: Այսքան քննարկումներից հետո գոնե կարելի է ավելի ուշադիր կարդալ: Օրինակ՝ կարելի է եվ-երը դարձնել և, ուղղել սխալները: Իմիջիայլոց նշեմ, որ բանաստեղծությունների տպագրված ամեն ժողովածու նշանակալիության ապացույց չէ: --Voskanyan (քննարկում) 04:35, 2 Սեպտեմբերի 2017 (UTC)
Voskanyan ջան, անկեղծ զարմանում եմ թե խի՞ եք ինձ թիրախավորել)) Համարել եմ, որ հոդվածը վիքիֆիկացման և աղբյուրների կարիք ունի, կաղապարը դրել եմ։ Թե կա օրենք, որ որևէ խմբագրում անողը պարտավոր է ողջ հոդվածը կարգի բերել, ասեք, տեղյակ չեմ։ Այնպես չէ, որ ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն կամ վանդալություն էր, որ ասում եք՝ մի երկու տող չես կարդում, գոնե ձեռ մի տուր։ «Եւ»֊երն էլ թող մյուսներն ուղղեն։ Լավ, եթե արագի կաղապարը դնելուց նշել եք նշանակալիությունը, վիքիֆիկացումից հետո ինչու՞ փոխեցիք կարծիքը։ Ոչ նշանակալին պատշաճ տեսքով էլ է ոչ նշանակալի։ GeoO ջան, աղբյուրների պահով նայեցի, համեմատաբար վստահելիները հոդվածում կան։ Այլ աղբյուրներ չգտա։--Ավետիսյան91 (քննարկում) 05:36, 2 Սեպտեմբերի 2017 (UTC)
Կարծում էի՝ քեզ համար կարևոր է նախագիծը ընդհանրապես: Ես հիմա էլ այն համարում եմ ոչ այնքան նշանակալի, բայց քանի որ մեզ մոտ նշանակալիության հարցը ստույգ սահմանված չէ, նման հոդվածների խնդիրը հստակ չէ: Ես բազմաթիվ անգամներ տեսել եմ, որ արագ ջնջման հոդվածում դու ու Արմինեն ուղղակի խմբագրումներ եք անում, ու դրանից հետո արդեն դժվար է հոդվածը ներկայացնել արագ ջնջման: Այդպես էլ մնում է: Սա էլ այդպես կմնար, եթե ես չդնեի կաղապարը: Ու նույնիսկ դրանից հետո էլ մնում է, որովհետև դու գրում ես միայն կաղապարի հանման մասին, ու քեզ համար բացարձակ միևնույն է իմ ու Ջեոյի գրածները: Եթե փորձառու մասնակիցը գրում է, որ հոդվածը վիքիֆիկացման կարիք ունի, ըստ տրամաբանության՝ պիտի մտածել, որ հոդվածը միայն վիքիֆիկացման կարիք ունի, իսկ մնացած առումներով այն ճիշտ է: Նորմալ մարդը չի մտածի, թե փորձառու մասնակիցը ուղղակի մտել է հոդված ու ուղղակի մի բան գրել հենց այնպես: Էլի որ մյուսները կուղղեն: Երևի: Եթե նրանք էլ քո նման չեն մտածում --Voskanyan (քննարկում) 06:14, 2 Սեպտեմբերի 2017 (UTC)
Իհարկե կարևորը նախագիծն է, այլապես ընդհանրապես չէի խմբագրի։ Իմ իմանալով նշանակալիությունը քննարկում են՝ հոդվածն առաջադրելով ջնջման։ Իսկ արագ ջնջման դնում են վանդալություն, ոչ հայերեն, ոչ հայատառ, ամբողջությամբ պատճենված, անհեթեթ, դատարկ կամ սխալ վերնագրով էջերը։ Հոդվածում չեմ նկատել արագ կաղապարի որևէ կետ, կաղապարը չեմ դրել։ Չենք կարող ասել, որ հոդվածն ակնհայտ ոչ նշանակալի է։ Վիճելի՞ է, ոչ մի խնդիր, քննարկենք համապատասխան էջում։ Առաջադրեք ջնջման։ --Ավետիսյան91 (քննարկում) 06:51, 2 Սեպտեմբերի 2017 (UTC)


Կարճ էջ[խմբագրել կոդը]

Ավետիսյան ջան, ողջույն: Մի խնդիր՝ կապված այս հոդվածի կարճ պիտակելու հետ: Ըստ կանոնակարգի՝ հոդվածը, որ չի հասնում կամ անցնում նշված ծավալը, ջնջման կարող է պիտակվել միայն մեծ ծավալով Վիքիպեդիայի այլալեզու հոդված նշելու դեպքում կամ հոդվածում նշված աղբյուրի ծավալուն լինելու դեպքում, բայց այն չպետք է երեք նախադասությունից քիչ տեքստային մաս ունենա։ Այս դեպքում այլ աղբյուր դժվար թե գտնվի հոդվածի ծավալը մեծացնելու համար, հետևաբար պահպանված է 3+ նախադասության պահը: Կարծում եմ՝ պիտակումը պիտի հեռացվի:--Arsog (1985) 15:59, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)

Ողջույն Arsog1985 ջան։ «Կարճ էջ» կաղապարի կանոնակարգային այդ բացառությանը տեղյակ չէի։ Այո, համաձայն եմ հանելու հետ։ Համացանցում չգտա որևէ այլ ինֆորմացիա հոդվածի մասին կամ այլ աղբյուր, որը կլրացներ հոդվածը։ Շնորհակալ եմ նկատելու և տեղեկացնելու համար։--Ավետիսյան91 (քննարկում) 17:54, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)

Մերժվածը հոդվածի նկարը[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91, ես ճիշտ եմ արել ամեն ինչ?իսկ որտեղ պետք է դնեմ հղումը?Նախապես շնորհակալ եմ։ Armenchik15 (քննարկում) 16:35, 10 Նոյեմբերի 2017 (UTC)

Եթե ցականում եք փոխել հոդվածի գլխավոր նկարը, ապա նոր նկարի հղումը (Example.jpg) պետք է տեղադրեք տեղեկաքարտում ներկա նկարի հղման փոխարեն։ Մասնավորապես՝ | պատկեր = Uttaran Serial.jpg տողում փոխելով = նշանից հետո եղածը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:39, 10 Նոյեմբերի 2017 (UTC)
  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.