Մասնակից:Yer13man/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդային բուլիմիա, հայտնի նաև որպես ուղղակի բուլիմիա, սնման խանգարում է, որ բնորոշվում է մեծաքանանակ սննդի միանվագ օգտագործմամբ և դրան հետևող «մաքրմամբ»: Մաքրումը ենթադրում է ընդունված սննդից ազատում, որ կարող է իրականացվել փսխման կամ լուծողականներ ընդունելու միջոցով[1]: Նյարդային բուլիմիա ունեցող մարդկանց մեծամասնությունն ունի մարմնի նորմալ զարգված[2]: Անընդհատ ինքնաբեր փսխումները կարող են հանգեցնել ծնկների շրջանում մաշկի բարակեցման և ատամների էմալի վնասման: Հաճախ բուլիմիան կապված է լինում այլ մտավոր հանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, դիսֆորիան, ալկոհոլի ու դեղամիջոցների հետ կապված խնդիրները: Բարձր է նաև ինքնավնասման և սուիցիդի վտանգը:

Բուլիմիան տարաշված է այն անձանց շրջանում, ովքեր ունեն նմանատիվ խնդիր ունեցող մոտ ազգական: Գենետիկական նախատրամադրվածությունը մեծացնում է բուլիմիայի առաջացման ռիսկը 30-80%-ով: Ռիսկի գործոններ են նաև հոգեբանական սթրեսը, մշակութային ճնշումները՝ ուղղված այս կամ այն մարմնակառուցվածքին, ցածր ինքնագնահատականը և ճարպակալումը: Տարբեր սննդակարգեր խրախուսող միջավայրը և քաշի համար անհանգստացող ծնողներ ունենալը նույնպես նխաստում է բուլիմիայի առաջացմանը: Ախտորոշումը հիմնված է մարդու բժշկական պատմության վրա: Սակայն սա այնքան էլ հեշտ իրականացվող չէ, քանի որ մարդիկ սովորաբար թաքցնում են իրենց շատակերության և հաջորդող փսխման սովորությունը: Ավելին, անոռեքսիայի ախտորոշումը գերակշռում է բուլիմիային: Սննդային վարքի նմատատիպ խանգարումներ են: Կոգնիտիվ-վարքային թերապիան բուլիմիայի բուժման առաջնային եղանակն է[1][3]:


Եռցիկլիկ հակադեպրեսանտների կամ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչների (ՍՀԸԱ) օգտագործումը կարող է նպաստել բուժմանը[4]: Չնայած բուլիմիայի դեպքում բուժման արդյունքները ավելի գոհացուցիչ են, քան անոռեքսիայի դեպքում են, միևնույն է սովորական բնակչության համեմատ մահացության ռիսկն ավելի բարձր է:

2015 թվականի տվյալներով աշխարհում 3.6 միլիոն մարդ ունի բուլիմիա: Երիտասարդ կանանց մոտ 1%-ն այս պահին ունի, և մոտ 2-3% ունեցել է բուլիմիա իր կյանքի որոշակի ժամանակահատվածում[5]: Վիճակն ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում: Առավել տարածված է երիտասարդ տարիքում [6]: Բուլիմիան առաջին անգամ նկարագրվել է 1979 թվականին բրիտանացի հոգեբույժ Ջերալդ Ռասելի կողմից[7][8]:


Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլիմիայի հետևանքով ստորին ծնոտի ատամների էրոզիա: Համենատության համար վերին ատամները վերականգնվել են շապիկներով[9]:

Բուլիմիան սովորաբար ընդգրկում է սննդի՝ արագ և վերահսկողությունից դուրս ընդունում, որը կարող է ավարտվել, երբ մեկ այլ մարդ ընդհատում է բուլիմիկին, կամ ստամոքսը սկսում է ցավել գերձգման պատճառով: Սննդի ընդունմանը հետևում է ինքնաբեր փսխումը կամ «մաքրման» այլ եղանակ: Նմանատիպ շրջափուլերը կարող են կրկնվել շաբաթական մի քանի անգամ կամ, ավելի ծանր դեպքերում, օրական մի քանի անգամ[10]՝ ուղղակի կերպով պատճառ հանդիսանալով հետևյալ ախտաբանական վիճակների զարգացման համար.

  • Ուտելուց հետո դիտվող քրոնիկ ստամոքսային հետհոսք (ռեֆլյուքս)[11]
  • Ջրազրկում և հիպոկալեմիա, որն առաջանում է հաճախակի փսխումներին և ալկալոզին ի պատասխան երիկամներով կալիումի ուժեղացած արտազատման հետևանքով [12]
  • Էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարում, որը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների, սրտի կանգի և, նույնիսկ, մահվան
  • Կերակրափողի բորբոքում (էզեֆագիտ)
  • Մելորի-Վեյսի համախտանիշ
  • Բորհավի համախտանիշ՝ փսխման արդյունքում դիտվող կերակրափողի պատի պատռում
  • Բերանի վնասվածքներ (մատների կամ այլ իրերի շարունակական մտցնելը բերանի խոռոչ հանգեցնում է բերանի և կոկորդի լորձաթաղանթի վնասման)
  • Ռասելի ախտանիշ (շարունակական քերծվածնքերի և վնասվածքների արդյունքում ծնկներին և ձեռքերին կոշտուկների առկայություն)[13][14]
  • Ատամների էմալի թթվային քայքայում [15]
  • Այտուցված-ուռած թքագեղձեր[15][16]
  • Ստամոքսի պարեզ (ստամոքսի պարունակության դատարկման դանդաղում)
  • Փորկապություն
  • Խոցային հիվանդություն՝ պեպտիկ խոցերի առաջացում
  • Անպտղություն
  • Քաշի մշտական տատանումներ

Նյարդային բուլիմիաի առկայությունը փաստող մի քանի նշաններ[17].

  • Կենտրոնացում ընդունվող կալորիաների քանակի վրա
  • Խիստ կենտրոնացում սեփական քաշի վրա
  • Ցածր ինքնագնահատական
  • Սուիցիդալ մտքերի առկայություն
  • Ցածր զարկերակային ճնշում
  • Դաշտանային ցիկլի անկանոնություններ (ոչ հաճախ դիտվող ախտանիշ)
  • Հաճախակի այցեր սանհանգույց՝ հատկապես ուտելուց հետո
  • Դեպրեսիա, տրամադրության և քնի խանգարումներ
  • Աննորմալ մեծ քանակությամբ սննդի ընդունման հաճախակի միջադեպեր [18]
  • Լուծողականների և նիհարեցնող հաբերի ընդունում
  • Անառողջ/չոր մաշկ, մազեր, եղունգեր, շուրթեր
  • էներեգիայի պակաս

ԻՆչպես շատ այլ հոգեբուժական հիվանդությունների ժամանակ, այս դեպքում էլ հիմնական ախտանշաններին մեկտեղ կարող են դիտվել նաև ցնորքներ, ինչի արդյունքում հիվանդները հավատացած են, որ ընդունված չեն այլոց կողմից [19]


Այլ զգայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլիմիա ունեցող անձինք նշում են տարբեր արտաքին և ներքին զգայությունների նկատմամբ զգայունության իջեցում: Օրինակ որոշ մարդկանց մոտ դիտվում է առողջ անհատների համեմատ տաքության զգայության ավելի բարձր շեմ և հագեցվածության զգացողության առաջացում ավելի շատ կալորիաների ընդունման դեպքում[20]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլիմիայի սկիզբը հաճախ լինում է դեռահասության ընթացքում՝ 13-ից 20 տարեկանում, և շատ դեպքերում հիվանդները նախկինում ունեցել են ճարպակալում: Հաճախ, նույնիսկ հաջող բուժման և ռեմիսիայի պարագայում, հետագա կյանքում դիտվում են մեծաքանակ սննդի ընդունման և «մաքրման» դրվագներ:[21]Երիտասարդ կանանց մինչև 1%-ը կարող է ախտահարվել նյարդային բուլիմիայով: Ախտորոշումից 10 տարի անց ախտահարվածների կեսը լրիվ ապաքինվում է, մեկ երրորդն ապաքիվում է մասնակիորեն, և 10–20 %-ը դեռևս ունենում են ախտաշաններ:

Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոռեքսիայի համեմատ նյարդային բուլիմիան ավելի դժվար է հայտնաբերել, քանի որ բուլիմիկների քաշը նորմայի միջին տվյալներից քիչ է տարբերվում: DSM-5-ում («Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և դասակարգման ձեռնարկ») օգտագործվող ախտորոշման չափանիշներն են. մեծաքանակ սննդի ընդունման դրվագներ (շատակերության առանձին դրվագ, երբ իրավիճակն անհատի վերահսկողությունից դուրս է լինում), որոնք փոխհատուցվում են քաշ հավաքելու դեմ ուղղված գործողություններով[22]: Ախտորոշման համար պահանջվում է նաև մեծ քանակությամբ սննդի ընդունման և փոխհատուցող վարքի կրկնություններ նվազագույնը շաբաթական 1 անգամ հաստատուն 3 ամիսների ընթացքում[23]: Ախտորոշումը դրվում է միայն այն դեպքում, երբ վարքային խանգարումներն անդրադառնում են մարմնի զանգվածի կամ տեսքի վրա, քանի որ հնարավոր է նմանատիպ վարքը կարող է լինել անոռեքսիայի դրսևորում: Փսխումը նյարդային բուլիմիայի ամենաբնորոշ դրսևորումն է և խոսում է առավել ծանր դեպքի մասին: [24]

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՆչպես նյարդային անոռեքսիայի դեպքում, այստեղ էլ կա գենետիկական նախատրամադրվածություն, որ հանգեցնում է սնման վարքային խանգարումների առաջացման[25]: Ցույց ՝ տրվել, որ սնման վարքային խանգարումների համար պատասխանատու են շատ հորմոնների՝ առավելապես՝ սերոտոնինի, ոչ նորմալ քանակները: Կան նկարագրություններ, որ կանանց մոտ սեռական հոմոնները կարող են ազդել ախորժակի և սնվելու վրա՝ հանգեցնելով նյարդային բուլիմիայի սկսման: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիպերանդրոգենիզմ և ձվարանների պոլիկիստոզ համախտանի ունեցող որոշ կանայք ունեն ախորժակի կարգավորման խանգարումներ՝ կապված աշխաջրերի և ճարպերի ընդունման հետ: Կարգավորման հենց այսպիսի խանգարում կա նյարդային բուլիմիայի ժամանակ: Կան նաև էստրոգենների ß-ռեցեպտորների բազմաձևության և բուլիմիայի միջև առկա կապի մասին փաստեր, ինչից կարելի է ենթադրել, որ սեռական հորմոնների քանակն ու նյարդային բուլիմիայի առաջացումը կորելացվում են: [26]

Բուլիմիան համեմատվել է դեղորայքային կախյալության հետ[27]: Նյարդային բուլիմիա ունեցող անձինք նման են դեղորայքային կախյալություն ունեցողներին դոպամինային D2 ռեցեպտորների հետ կապված խոցելիությամբ[28]:

Որոշակի սննդակարգերին հետևելը, որը բուլիմիկներին շատ բնորոշ վարքային դրսևորում է, կապված է պլազմայում տրիպտոֆանի ցածր մակարդակի հետ[29]: Պլազմայում՝ հետևաբար և գլխուղեղում, տրիպտոֆանի քանակի իջեցումը հանգեցնում է սերոտոնինի սինթեզի ընկճման՝ հանգեցնելով հաշված ժամերի ընթացքում բուլիմիկ ախտանշանների դրսևորմանը ինչպես ներկա պահին բուլիմիա ունեցող, այնպես էլ նախկինում ունեցած անձանց մոտ:[30][31]

Սոցիալական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլիմիայի դրսևորման համար կարևոր գործոն է իդեալական մարմնի մասին հասարակական կարծիքը: 1991-ին կատարված ուսումնասիրության համաձայն բուլիմիկների 19%-ի մոտ առկա է թերսնուցում, 37%-ը ուտում է նորմալ քանակությամբ, և միայն 44%-ն է նորմայից շատ ուտում[32]: Ֆիջիի Նադրոգա-Նավոսա գավառում ավագ դպրոցի 15-18 տարեկան աղջիկների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ գավառում հեռուստատեսության ներմուծումից մի քանի շաբաթ անց ինքնաբեր փսխումների մակարդակը 0-ից հասել է 11.3%[33]: Ի հավելում, նյարդային բուլիմիա ունեցող անձանց շրջանում սուիցիդի մակարդակը 7.5 անգամ ավելի բարձր է, քան սովորական պոպուլյացիայում[34]:

Գրականության մեջ կա սեռական բռնության և նյարդային բուլիմիայի զարգացման միջև կորելյացիան փաստող բավականաչափ ինֆորմացիա: Նյարդային բուլիմիա և անորեքսիա ունեցող մարդկանց շրջանում ավելի բարձր է անցանկալի սեռական հարաբերությունների գրանված դեպքերը[35]:

Բուլիմիան սոցիալ-մշակութային տեսակետից ուսումնասիրելիս՝ երևում է, որ պատճառագիտության մեջ կարևոր է «նիհար իդեալների» գաղափարի յուրացումը: Այդ իդեալական կերպարները ընկալվում են որպես բացարձակ գրավիչ: Բուլիմիկ ախտանշաններ հաճախ ունենում են նորաձևության ամսագրերին հետևող անձինք[36]: Նրանք սկսում են հագնվել ինչպես իրենց իդեալները՝ աստիճանաբար ամբողջությամբ նմանվելով նրանց:Մի հետազոտության համաձայն՝ շուտով այդ անհատները սկսում են իրենց անհարմարավետ զգալ սեփական մարմնում:Այսպիսով, անհարմարավետության զգացողությունը կարող է հանգեցնել չբավարարվածության,ինչին էլ հաջորդում է մարմինը փոխելու ձգտումը: Անընդհատ խիստ սննդակարգերը կարող են հանգեցնել բուլիմիկ ախտանշանների դրսևորման: Շատակերության դրվագներին հաջորդում է ինքնաքնադատությունը, ինչն էլ, քաշի ավելացումը կանխելու նպատակով, դրդում է «մաքրման»[37]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային բուլիմիա ունեցող անձանց առաջարկվում է բուժման երկու տարբերակ. հոգեդեղաբանական և հոգեսոցիալական[38]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Bulimia nervosa fact sheet». Office on Women's Health. July 16, 2012. Արխիվացված է օրիգինալից 19 June 2015-ին. Վերցված է 27 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Bulik, CM; Marcus, MD; Zerwas, S; Levine, MD; La Via, M (October 2012). «The changing "weightscape" of bulimia nervosa». The American Journal of Psychiatry. 169 (10): 1031–6. doi:10.1176/appi.ajp.2012.12010147. PMC 4038540. PMID 23032383.
  3. Hay, P (July 2013). «A systematic review of evidence for psychological treatments in eating disorders: 2005–2012». The International Journal of Eating Disorders. 46 (5): 462–9. doi:10.1002/eat.22103. PMID 23658093.
  4. McElroy, SL; Guerdjikova, AI; Mori, N; O'Melia, AM (October 2012). «Current pharmacotherapy options for bulimia nervosa and binge eating disorder». Expert opinion on pharmacotherapy. 13 (14): 2015–26. doi:10.1517/14656566.2012.721781. PMID 22946772.
  5. Smink, FR; van Hoeken, D; Hoek, HW (August 2012). «Epidemiology of eating disorders: incidence, prevalence and mortality rates». Current psychiatry reports. 14 (4): 406–14. doi:10.1007/s11920-012-0282-y. PMC 3409365. PMID 22644309.
  6. American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing. էջեր 345–349. ISBN 978-0-89042-555-8.
  7. Russell G (1979). «Bulimia nervosa: An ominous variant of anorexia nervosa». Psychological Medicine. 9 (3): 429–48. doi:10.1017/S0033291700031974. PMID 482466.
  8. Palmer R (2004). «Bulimia nervosa: 25 years on». The British Journal of Psychiatry. 185 (6): 447–8. doi:10.1192/bjp.185.6.447. PMID 15572732.
  9. Dorfman J, The Center for Special Dentistry.
  10. «Bulimia Nervosa» (PDF). Let's Talk Facts. American Psychiatric Association: 1. 2005. Վերցված է 13 September 2013-ին.
  11. Mehler PS (2003). «Bulimia Nervosa». The New England Journal of Medicine. 349 (9): 875–81. doi:10.1056/NEJMcp022813. PMID 12944574.
  12. Mehler, PS.; Crews, C.; Weiner, K. (2004). «Bulimia: medical complications». J Womens Health (Larchmt). 13 (6): 668–75. doi:10.1089/1540999041783127. PMID 15333281. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |month= (օգնություն)
  13. Joseph AB, Herr B; Herr (1985). «Finger calluses in bulimia». The American Journal of Psychiatry. 142 (5): 655. PMID 3857013.
  14. Wynn DR, Martin MJ; Martin (1984). «A physical sign of bulimia». Mayo Clinic Proceedings. 59 (10): 722. doi:10.1016/s0025-6196(12)62063-1. PMID 6592415.
  15. 15,0 15,1 «Eating Disorders». Oral Health Topics A–Z. American Dental Association. Արխիվացված է օրիգինալից February 3, 2009-ին.
  16. Mcgilley BM, Pryor TL; Pryor (June 1998). «Assessment and Treatment of Bulimia Nervosa». American Family Physician. 57 (11): 2743–50. PMID 9636337.
  17. «Symptoms Of Bulimia Nervosa». Illawarra Mercury. February 23, 2001.(չաշխատող հղում) Կաղապար:Unreliable source?
  18. «Bulimia Nervosa». Proud2BME. The National Eating Disorders Association. Արխիվացված է օրիգինալից 10 December 2014-ին. Վերցված է 5 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Barker, P (2003). Psychiatric and Mental Health Nursing: The Craft of Caring. Great Britain: Arnold. ISBN 0340810262.[Հղում աղբյուրներին]
  20. Khalsa, Sahib S., and Rachel C. Lapidus. “Can Interoception Improve the Pragmatic Search for Biomarkers in Psychiatry?” Frontiers in Psychiatry 7 (2016): 121. PMC. Web. 15 June 2017.
  21. Shader, Richard I. (2004). Manual of Psychiatric Therapeutics. Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 0-7817-4459-8.[Հղում աղբյուրներին]
  22. American Psychiatric Association (2000). «Diagnostic criteria for 307.51 Bulimia Nervosa». Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (4th, text revision (DSM-IV-TR) ed.). ISBN 0-89042-025-4. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  23. [Nolen-Hoeksema, S. (2013)."(Ab)normal Psychology" (6th edition). McGraw-Hill. p.343]
  24. Nolan-Hoeksema, Susan (2014). Abnormal Psychology (6 ed.). McGraw-Hill Education. p. 345. 978-0-07-803538-8.
  25. «Biological Causes of Anorexia Nervosa and Bulimia Nervosa». Վերցված է 4 July 2016-ին.
  26. Hirschberg AL (2012). «Sex hormones, appetite and eating behaviour in women». Maturitas. 71 (3): 248–56. doi:10.1016/j.maturitas.2011.12.016. PMID 22281161.
  27. Broft A, Shingleton R, Kaufman J, Liu F, Kumar D, Slifstein M, Abi-Dargham A, Schebendach J, Van Heertum R, Attia E, Martinez D, Walsh BT (July 2012). «Striatal dopamine in bulimia nervosa: A pet imaging study». The International Journal of Eating Disorders. 45 (5): 648–656. doi:10.1002/eat.20984. PMC 3640453. PMID 22331810.
  28. Kaye WH, Wierenga CE, Bailer UF, Simmons AN, Wagner A, Bischoff-Grethe A (2013). «Does a Shared Neurobiology for Foods and Drugs of Abuse Contribute to Extremes of Food Ingestion in Anorexia and Bulimia Nervosa?». Biological Psychiatry. 73 (9): 836–42. doi:10.1016/j.biopsych.2013.01.002. PMC 3755487. PMID 23380716.
  29. Strasser, Barbara (2016). «Diet Versus Exercise in Weight Loss and Maintenance: Focus on Tryptophan». International Journal of Tryptophan Research. 9: 9–16. doi:10.4137/IJTR.S33385. PMC 4864009. PMID 27199566.
  30. Smith KA, Fairburn CG, Cowen PJ (1999). «Symptomatic Relapse in Bulimia Nervosa Following Acute Tryptophan Depletion». Archives of General Psychiatry. 56 (2): 171–6. doi:10.1001/archpsyc.56.2.171. PMID 10025442.
  31. Weltzin TE, Fernstrom MH, Fernstrom JD, Neuberger SK, Kaye WH (1995). «Acute tryptophan depletion and increased food intake and irritability in bulimia nervosa». The American Journal of Psychiatry. 152 (11): 1668–71. doi:10.1176/ajp.152.11.1668. PMID 7485633.
  32. Carlson, Neil R.; Buskist, William; Heth, C. Donald; Schmaltz, Rod (2010). Psychology: the science of behaviour (4th Canadian ed.). Toronto: Pearson Education Canada. էջ 415. ISBN 978-0-205-70286-2.
  33. Becker AE, Burwell RA, Gilman SE, Herzog DB, Hamburg P (2002). «Eating behaviours and attitudes following prolonged exposure to television among ethnic Fijian adolescent girls». The British Journal of Psychiatry. 180 (6): 509–14. doi:10.1192/bjp.180.6.509. PMID 12042229.
  34. Nolen-Hoeksema, Susan (2014). "Bulimia Nervosa" Abnormal Psychology. 6e. pg 344.
  35. Waller, G (1992). «Sexual abuse and the severity of bulimic symptoms». The British Journal of Psychiatry. 161: 90–3. doi:10.1192/bjp.161.1.90. PMID 1638336.
  36. Nolen-Hoeksema, Susan (2013). (Ab)normal Psychology. McGraw Hill. էջ 338. ISBN 0078035384.
  37. Zieve, David. «Bulimia». PubMed Health. Արխիվացված է օրիգինալից February 11, 2011-ին. Վերցված է April 18, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. Hoste RR, Labuschagne Z, Le Grange D (2012). «Adolescent Bulimia Nervosa». Current Psychiatry Reports. 14 (4): 391–7. doi:10.1007/s11920-012-0280-0. PMID 22614677.