Մասնակից:Voskanyan/Սերյոժա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերյոժա Բահաթուրի Աբրահամյան
Պատկեր:Սերյոժա Աբրահամյան.jpg
8 օգոստոսի, 1955 - 27 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բերդաձոր, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ

Սերյոժա Աբրահամյան (8 օգոստոսի, 1955, Բերդաձոր, Շուշիի շրջան - 27 հոկտեմբերի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Աբրահամյանը ծնվել է 1955 թ. օգոստոսի 8-ին Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում։ Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո հոր մոտ թիթեղագործի մասնագիտություն էր սովորում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ուկրաինայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել թիվ 1 բնակշահագործման գրասենյակում։

Կամավորագրվել է հետախուզական վաշտում։ Սպանվել է 1992 թ. հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում անհայտ հանգամանքներում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Օգոստոսի 8 ծնունդներ Կատեգորիա:1955 ծնունդներ Կատեգորիա:Հոկտեմբերի 27 մահեր Կատեգորիա:1992 մահեր