Մասնակից:Voskanyan/Սերգեյ Աղաբաբով (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աղաբաբով (այլ կիրառումներ)
Սերգեյ Սերգեյի Աղաբաբով
Պատկեր:Սերգեյ Աղաբաբով (ազատամարտիկ).jpg
28 մայիսի, 1949 - 26 հունվարի, 1994
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ

Սերգեյ Աղաբաբով (28 մայիսի, 1949, Բաքու - 26 հունվարի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Աղաբաբովը ծնվել է 1949 թ. մայիսի 28-ին Բաքու քաղաքում։ Բաքվում ստացել է ութամյա կրթություն։ Այնուհետև ձեռք է բերել էլեկտրամոնտյորի մասնագիտություն։ 1968-70 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է տեղի էլեկտրամատակարարման կայանում։ 1989 թ. աշխատել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանում որպես բանվոր։ 1993 թ. տեղափոխվել է Շուշի քաղաք և զինվորագրվել Շուշիի գնդում։ Զոհվել է 1994 թ. հունվարի 26-ին Մարտակերտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Շուշիի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մայիսի 28 ծնունդներ Կատեգորիա:1949 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 26 մահեր Կատեգորիա:1994 մահեր