Մասնակից:Voskanyan/Սասուն Աղամալյան
Արտաքին տեսք
Սասուն Վալերիկի Աղամալյան | |
---|---|
Պատկեր:Սասուն Աղամալյան.jpg | |
30 դեկտեմբերի, 1974 - 9 մայիսի, 1994 | |
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Մարտակերտ |
Սասուն Աղամալյան (30 դեկտեմբերի, 1974, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան - 9 մայիսի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասուն Աղամալյանը ծնվել է 1974 թ. դեկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Վանաձորի շինարարական տեխնիկումում։ Դեռ չավարտած՝ զինվորագրվել է ինքնապաշտպանական ջոկատին և մասնակցել Մարտունու, Աղդամի, Ֆիզուլիի և այլ շրջանների մի շարք բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1994 թ. մայիսի 9-ին Մարտակերտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Դեկտեմբերի 30 ծնունդներ
Կատեգորիա:1974 ծնունդներ
Կատեգորիա:Մայիսի 9 մահեր
Կատեգորիա:1994 մահեր