Մասնակից:Voskanyan/Հովիկ Աբրահամյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հովիկ Մայորի Աբրահամյան | |
---|---|
Պատկեր:Հովիկ Աբրահամյան (ազատամարտիկ).jpg | |
8 մայիսի, 1970 - 3 օգոստոսի, 1996 | |
Ծննդավայր | Ննգի, Մարտունի |
Մահվան վայր | Ննգի |
Հովիկ Աբրահամյան (8 մայիսի, 1970, Ննգի, Մարտունի - 3 օգոստոսի, 1996, Ննգի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1970 թ. մայիսի 8-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Գյուղում ստացել է միջնակարգ կրթություն։ Այնուհետև ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի տնտեսագիտության բաժինը։
1988 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Կուրչատովի մարզի Կուրսկ քաղաքում։ Մեկ տարուց հետո թողել է ծառայությունն ու վերադարձել հայրենիք, զինվորագրվել է ՀԱԲ-ին։ Այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ ու անդամագրվել կամավորական ջոկատներից մեկում։ Ուներ ավագ ենթասպայի կոչում։ Մասնակցել է Լաչինի, Ղուբաթլուի, Խոջալուի, Աղդամի, Մարտակերտի, Շուշի, Բերձորի ռազմական գործողություններին։
Պատերազմից հետո ծառայել է օդանավակայանում՝ պարետային վաշտում։ Զոհվել է 1996 թ. օգոստոսի 3-ին, գյուղում, էլեկտրական հոսանքից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ննգիի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Մայիսի 8 ծնունդներ
Կատեգորիա:1970 ծնունդներ
Կատեգորիա:Օգոստոսի 3 մահեր
Կատեգորիա:1996 մահեր