Մասնակից:Voskanyan/Կառլեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլեն Աբրահամյան
Պատկեր:Կառլեն Աբրահամյան.jpg
12 դեկտեմբերի, 1958 - 8 մարտի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Պողոսագոմեր, Մարտակերտ
Մահվան վայրՀադրութի շրջան

Կառլեն Սուրենի Աբրահամյան (), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Աբրահամյանը ծնվել է 1958 թ. դեկտեմբերի 12-ին Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցում ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ավարտել Առաջաձորի միջնակարգը, Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ապրանքագիտության բաժինը։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Մոսկվայի մարզում տեղակայված հրթիռահրետանային զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես Ասկերանի հասարակական սննդի ձեռնարկության պետի տեղակալ։

1992 թ. սեպտեմբերի 1-ից ծառայության է անցել Ասկերանի գումարտակում, այնուհետև ԿՊՇ-ում։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1994 թ. մարտի 8-ին, Հադրութի շրջանում թշնամական կրակակետերի վերացման մարտական գործողությունների ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառլեն Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Դեկտեմբերի 12 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 8 մահեր Կատեգորիա:1994 մահեր