Մասնակից:Voskanyan/Կամո Սերգեյի Աղաջանյան (Վերինշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Աղաջանյան (այլ կիրառումներ)
Կամո Սերգեյի Աղաջանյան
27 դեկտեմբերի, 1959 - 22 սեպտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վերինշեն
Մահվան վայրԼՂՀ Չլդրան

Կամո Աղաջանյան (27 դեկտեմբերի, 1959, Վերինշեն - 22 սեպտեմբերի, 1992, Չլդրան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աղաջանյանը ծնվել է 1959 թ. դեկտեմբերի 27-ին Վերինշենում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի ավտոտեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գիպսի հանքում։ Ինքնապաշտպանության ջոկատների կազմում մասնակցել է շրջանի պաշտպանությանը։ Շրջանի անկումից հետո զենքը ցած չի դրել, մասնակցել է հայրենի գյուղերի ազատագրությանը։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 22-ին Չլդրանում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Երևանի Եռաբլուրի պանթեոնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Դեկտեմբերի 27 ծնունդներ Կատեգորիա:1959 ծնունդներ Կատեգորիա:Սեպտեմբերի 22 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Վերինշեն գյուղում ծնվածներ Կատեգորիա:Չլդրան գյուղում մահացածներ