Մասնակից:Voskanyan/Գենադի Հրաչիկի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենադի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Գենադի Հրաչիկի Աղաջանյան
26 սեպտեմբերի, 1962 - 23 հունիսի, 1993
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Չրմխութ

Գենադի Աղաջանյան (26 սեպտեմբերի, 1962, Բաքու - 23 հունիսի, 1993, Չրմխութ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Աղաջանյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 26-ին Բաքու քաղաքում։ 1967 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Հաճախել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1974 թ. տեղափոխվել է Ասկերան ավան և ավարտել տեղի միջնակարգը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես երաժիշտ Ասկերանի մշակույթի տանը։ Նա ևս անդամագրվել է ազգային-ազատագրական պայքարին։ Զոհվել է 1992 թ. հունիսի 23-ին Չրմխութ կոչվող տեղամասում (Նախիջևանիկ գյուղի մոտ)։ Ունեցել է երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գենադի Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-24-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Սեպտեմբերի 26 ծնունդներ Կատեգորիա:1962 ծնունդներ Կատեգորիա:Հունիսի 23 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Նախիջևանիկ գյուղում մահացածներ