Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում` նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղակայված է Վարանդա գետի միջին հոսանքի ձախափնյա հովտում:

19-րդ դարի երկրորդ կեսին կովկասյան թաթարների մի քանի ընտանիքներ հաստատվել էին այդ արգասաբեր հողերում: Գյուղին տվել էին Ղաջար անունը: Օրեցօր բնակավայրը մեծանում և վերածվում էր ավազակաորջի: Հայկական գյուղերի վրա հարձակումներն ու թալանը սովորական երևույթներ էին։

Եղիշե Իշխանյանը 1918 թվականի իրողությունների մասին գրել է. «… թրքական Ղաջար գիւղը, նրանց մեծագույն ավազակաբներից մեկը: Ղաջարցիները շատ անհանգիստ մարդիկ էին, մեծից մինչև փոքր ավազակներ ու գողեր: Նրանք ցարական կառավարության ժամանակ իսկ հանգիստ չէին տալիս գիւղացիութեանը, յեղափոխութիւնից յետոյ սանձարձակ էին դարձել և յաճախ անհանգստութիւն էին պատճառել, երբ տաճիկ զինւորները հաստատւել էին Ղաջարում, աւելի սանձարձակ պիտի դառնային և պրօվակացիօն մի արարքով հայ-թրքական կոիւ ստեղծէին»:

Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց հետո Ղաջարը հայտնվել էր ԼՂԻՄ սահմաններից դուրս` Ֆիզուլիի վարչական շրջանի կազմում։ Անմիջապես ԼՂԻՄ սահմանագծին լինելով` արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրվանից Ջիվանին դարձել էր Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկը: Շարժման առաջին ամիսներից, հայ ազգաբնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով, Ջիվանիում հավաքված ավազակախմբերը դարանակալում էին ճանապարհների վրա և հայ ուղևորներին սպանում, քշում տանում հայկական գյուղերի անասունները։ Կենսական անհրաժեշտություն էր վերացնել 19-րդ դարի վերջերից սկսած և հայության համար չարիք դարձած այդ որջը: 1993 թվականին ապրիլի սկզբներին Մարտունու և Հադրութի պաշտպանական շրջանների զորամասերը, դիմագրավելով հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակման բոլոր փորձերը, անցան հակահարձակման և վերացրին Ջիվանի և մոտակա բնակավայրերում տեղակայված կրակակետերը: Ռազմավարական նշանակության կարևոր կետում գտնվելով` անհրաժեշտ էր լուծել հայոց հողի այդ մի կտորի հետագա ճակատագիրը:

1999 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ Ջիվանիում վերաբնակեցման գործընթաց սկսվեց: Այստեղ հաստատվել են Ախալքալաքից և Ախալցխայից մի քանի հայ ընտանիքներ: Նրանց միացել են նաև Ադրբեջանից բռնագաղթված և հարևան հայկական գյուղերից վերաբնակիչներ: Քանի որ գյուղի վերաբնակիչները հիմնականում վրացահայեր էին, ուստի որոշվեց նոր բնակավայրը անվանել Ջիվանի՝ ի պատիվ ջավախահայ աշուղ Ջիվանու Սակայն վրացահայերը տեղանքին և ընդհանրապես նոր միջավայրին չհարմարվելու պատճառով հիմնականում հեռացել են Ջիվանիից։

2002 թվականին սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Շեխերի միջնակարգ դպրոցի Ջիվանիի մասնաճյուղը: 2009 թվականին կրթօջախը հիմնական դպրոցի կարգավիճակ է ստացել: 2004-2005 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 19 աշակերտ, դասավան- դում՝ 8 ուսուցիչ: Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Աբել Աբելյանը, Օֆելյա Ստեփանյանը, Նորայր Հարությունյանը, Սաթենիկ Հարությունյանը։ Ջիվանիի 9 բնակիչներ մասնակցել են ազատագրական պատերազմին: Գյուղի ազատագրման համար զոհվածների հիշատակին հուշակոթող է կառուցվել։

Բնակավայրի մոտ է գտնվում Ռուսեն աղբյուրը։

Գյուղը էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի խմելու ջրագիծ: Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը բնակչությանը հասանելի են։ Համայնքում գործում է գյուղապետարան, ակումբ, բուժկետ, դպրոց, առևտրի եր- կու կետ։ Ջիվանիում 2018 թվականին կար 35 տուն, 167 բնակիչ158: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։