Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԴՈՂԱՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դողար գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում նախկինում Սյունիքի Բաղք գավառում։ Գյուղի տարածքը տեղաբաշխված է Որոտանի աջափնյա ձորալանջին վերոհիշյալ գետի և Վարարակնի հատման մասում։ Շահեն Մկրտչյանի կարծիքով Դավուդլուն Սյունիքի նույն Դավթաշեն գյուղն է, որը, ըստ ոմանց կարծիքի` կապ ունի Դավիթ Բեկի անվան հետ։

Հայ գրող Սերո Խանզադյանը բնակավայրում պահպանված մի տապանաքարի վրա կարդացել է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՎԻԹ ՔԱՋ ԶՈՐԱՎԱՐԻՆ, ԹՎՆ․ ՌԾՀ (1609)»։ Գրողը ակնարկել է նաև որ Դավուդլուն պատմական Մարգաձոր գյուղն է։ Դավուդլու գյուղից ոչ հետու գտնվող միջնադարյան գերեզմանոցի տապանաքարերը և ջրաղացի ավերակները ապացուցում են, որ այստեղ հնում եղել է հայկական բնակավայր։

1722-1730 թվականներին Որոտանի ստորին հոսանքի վերոհիշյալ տարածքներում Դավիթ Բեկը և Մխիթար սպարապետը դաժան մարտեր են մղել Բարկուշատի և շրջակա խաների դեմ:

Իրար հետևից կրկնվող կրկնվող պատերազմների և դրանց հաջորդած սովի ու մահտարժամի պատճառով 18–րդ դարի երկրորդ կեսին տեղի հայությունը ստիպված է եղել լքել հարազատ բնակավայրը:

Արդեն 19–րդ դարի սկզբներին Դավթաշենում հայտնվել էին թրքախոս քուրդ–քոչվոր մի քանի ընտանիքներ, որոնց համար հայկական գյուղը ժամանակավոր կացարան էր դարձել:

20–րդ դարի սկզբներին նրանց նոր ընտանիքներ են միանում, որոնք անցան նստակյաց ապրելակերպի և հիմնավորվեցին հին հայկական գյուղում: Բնակավայրը նրանք համապատասխանեցրին իրենց լեզվի հնչունային համակարգին և այն անվանեցին Դավուդլու։

Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները: Իսկ խորհրդային տարիներին նման երևույթները առավել ծրագրված բնույթ ստացան։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո պատմական Բաղքի բարեբեր այս շրջանները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։ Դավուդլուն 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին Զանգելանի, իսկ 1964 թվականին նորաստեղծ Կուբաթլուի շրջանի կազմում:

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ Դավուդլուն ազատագրվում է: 2000 թվականին այստեղ վերաբնակվում են ՀՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ: Բնակավայրը ստացել է Դողար անունը:

Գյուղը էլեկտրաֆիկացված է։ Խմելու ջրի հարցը լուծվել է անհատական կարգով` բնական աղբյուրների հաշվին:

Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի են։

Բնակավայրը ընդգրկված է Որոտանի քաղաքային համայնքի կազմում:

Դողարում 2018 թվականին կար 3 տուն, 5 բնակիչ, ովքեր զբաղվում էին գյուղատնտեսությամբ