Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնգոյի ճգնաժամ (ֆր.՝ Crise congolaise) (1960—1965), սուր քաղաքական ճգնաժամ, որը տեղի ունեցավ նախկին Բելգիական Կոնգոյում 1960 թվականի հունիսի 30-ին, անկախություն ձեռք բերելուց հետո մինչև Մաբուտու իշխանության գալը: Բախումների ընթացքում զոհվեց ավելի քան 100 հազար մարդ [1]:

Նոր պետության ստեղծման օրվանից սկսեցին հակասությունները պահպանողական նախագահ Ժոզեֆ Կասավուբուի ( ABAKO(ֆր.՝ Alliance des Bakongo) կուսակցություն) եւ ձախ ազգայնական վարչապետ Պատրիս Լումումբա (MNC-L(ֆր.՝ Mouvement national congolais-Lumumba) կուսակցություն) միջև: Այս փաստը օգտագործեցին կենտրոնախույզ տարածաշրջանները. անկախության հռչակումից մի քանի օր անց Մոիզ Չոմբեի գլխավորությույամբ իրեն անկախ հռչակեց հարուստ և կենտրենից հեռու հարավ-արևելյան Կատանագա տարածաշրջանը: Կատանագայի օրինակին հետևեց Կասաին նահանգը Ալբերտ Կալոնջիի գլխավորությամբ: Վարչապետ Լումումբա փորձում էր պայքարել անջատողականների դեմ, որի համար նա նույնիսկ օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից, որի համար էլ «խորհրդային» առաջնորդի համբավ ձեռք բերեց: Նախագահի՝ որի կողմը անսպասելի անցավ պաշտպանության նախարար Մաբուտուն, հետ կոֆլիկտի սրումից հետո Լումումբան որոշում է ստեղծել այլընտրանքային կառավարություն Ստենլեվիլում(որտեղ նա աջակցություն ստացավ), սակայն առևանգվել վարկածներից մեկի համաձայն կոնգոնացի զինվորների կողմից, տեղափոխվել Էլիզաբեթվիլ և սպանվել 1961 թվականի հունվարի 17-ին:

Նոր վարչապետ դարձավ լումումբիստ Անտուան Գիզենգան, որին շուտով փոխարինեց Սիրիլ Ադուլային, այնուհետեւ 1964 թվականի հուլիսին այդ պաշտոնը զբաղեցրեց անջատողական առաջնորդ Մոիզ Չոմբենը: Չոմբեն կարգ ու կանոն հաստատելու համար հրավիրեց բելգիացի վարձկան զինվորների, ինչի համար էլ «իմպերիալիստի» համբավ ձեռք բերեց: ԽՍՀՄ-ի աջակցությամբ երկրի արևելքում սկսվեց Սիմբայի ապստամբությունը, որը Լումումբային հռչակեց հերոսը: Աբստամբների դեմ պայքարելու համար Բելգիայի իշխանությունները Միացյալ Նահանգների հետ միասին իրականացրին «Կարմիր վիշապ» ռազմական գործողությունը: Ճգնաժամն ավարտվեց Մաբուտուի կողմից ռազմական հեղաշրջումով:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյում գաղութային տիրապետությունը ստեղծվել է XIX դարի վերջում: Բելգիայի թագավոր Լեոպոլդ II, որը հիասթափված էր Բելգիայի միջազգային ազդեցության եւ հեղինակության պակասից, փորձեց համոզել Բելգիայի կառավարությանը աջակցել Կոնգոյի գետի այն փոքրիկ ավազանում գաղութային ընդլայնմանը: Բելգիայի իշխանության անտարբերությունը այս գաղափարի առնչությամբ ստիպեցին միապետն ի վերջո ստեղծել գաղութը իր ուժերով: Մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ, որոքն Բելգիան դիտարկում էին որպես օգտակար «բուֆեր» գաղութային գերտերությունների միջև և 1885 թվականին Լոեպոլդի սեղեղծած գաղությանին տերությունը միջազգային ճանաչում ստացավ «Կոնգոյի ազատ պետություն» անվանվանբ [2]։ Այնուամենայնիվ, դարի սկզբին բնիկ պաշտոնյաներիերի կամայականությունը հանգեցրեց Բելգիայի նկատմամբ դիվանագիտական ճնշմանը, որի արդյունքում 1908 թվականին ստեղծվեց Բելգիական Կոնգոն[3]։

Բելգիացիները Կոնգո իշխում էին իրենց կառավարության, առաքելության և մասնավոր տնտեսական շահերից դրդված [4]։ Բելգիայի կոմերցիոն շահերի արտոնությունը նշանակում էր, որ Կոնգոյում մեծ կապիտալներ սկսեցին շրջանառվել և որոշ շրջաններ մասնագիտացան առանձին ռեսուրսների արդյունահանման վրա: Շատ դեպքերում պետության և մասնավոր բիզնեսի շահերը այնքան սերտորեն էին կապված, որ պետությունը օգնում էր ընկերություններին ճնշել գործադուլները և վերացնել այլ խոչընդոտներ: Երկիրը բաժանված էր վարչական միավորների, ի տարբերություն անգլիացիների և ֆրանսիացիների, որոնք պահպանել էին գաղութային երկրների կառավարման համակարգը (պետական ​​պաշտոններում հիմնականում զբաղեցնում էին տեղի բնիկները), բելգիացիները իրենց ձեռքն էին վերցրել գաղութի լիակատար վերահսկողությունը: Նրանք ստեղծեցին ռասայական խտրականության համակարգ: Բազմաթիվ սպիտակ ներգաղթյալներ, ովքեր Կոնգո էին տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, հասարակության տարբեր շերտերից էին սակայն միշտ համարվում էր սևամորթնեից բարձր[4]։ 1940—1950-ական թվականներին Կոնգոն բնորոշվում էր աննախադեպ տեմբերով աճող ուրբանիզացիայով և գաղութային վարչակարգը նախաձեռնեց տարբեր զարգացման ծրագրեր[5]։ Այս միջոցառումների արդյունքում ստեղծվեց նոր միջին դաս`եվրոպականացված աֆրիկացիների «évolués» [5]։ 1950 թվականին Կոնգոյում աշխատուժը երկու անգամ ավելի բարձր էր, քան մյուս աֆրիկյան գաղութներում [6]։ Կոնգոյի հարուստ բնական ռեսուրսները, այդ թվում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի ընթացքում օգտագործված ուրանի հանքավայրերը, զգալի հետաքրքրություն առաջացրեցին տարածաշրջանի վրա գերտերությունների `Սովետական Միության եւ ԱՄՆ-ի սառը պատերազմի ընթացքում [7]։

  1. Twentieth Century Atlas — Death Tolls http://users.erols.com/mwhite28/warstat4.htm#Crisis
  2. Pakenham, 1992, էջեր 253–5
  3. Pakenham, 1992, էջեր 588–9
  4. 4,0 4,1 Turner, 2007
  5. 5,0 5,1 Freund, 1998, էջեր 198–9
  6. Freund, 1998, էջ 198
  7. Borstelmann, 1993, էջեր 92–3