Մասնակից:Tsovinar Alexanian/Կավե թռչունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tsovinar Alexanian/Կավե թռչունը

«Կավե թռչուն» (բենգալերեն՝ মাটির ময়না, Matir Moina), բանգլադեշյան ֆիլմ, որը նկարահանվել է 2002 թվականին ռեժիսոր Տարիկա Մասուդայի կողմից։ Բանգլադեշի կողմից ներկայացված առաջին ֆիլմն է «Օսկար» մրցանակաբաշխությունում։ Կաննի կինոփառատոնում ստացել է FIPRESCI մրցանակ։

Բանգլադեշի կառավարությունը սկզբում արգելել է ֆիլմի ցուցադրությունը, քանի որ դա կարող է վիրավորվել մահմեդական բնակչության կրոնական զգացմունքները[1]: Սակայն ֆիլմի ռեժիսորը բողոքարկել է գրաքննության հանձնաժողովի վճիռը, ինչից հետո ֆիլմը հանվել է վարձույթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ականների վերջերին Արևելյան Պակիստանի անկախության համար մղվող պատերազմին նախորդող խռովությունների ժամանակ։

Մի բարեպաշտ մարդ՝ Կազի անունով ուղարկում է իր որդի Անուին մեդրեսե։ Տղայի կրտսեր քույրը հիվանդանում է և մահանում, քանի որ Կազին հրաժարվում էր դեղամիջոցներ օգտագործել: Այս ժամանակահատվածում Անուն մեդրեսեում ընկերություն է անում Ռոկոնոմի հետ, որը տարօրիանակ տղա էր և չէր համապատասխանում խիստ կրոնական դպրոցին: Որպեսզի «բուժեն» Ռոկոնին, ուսուցիչները նրան ենթարկում են էկզորսիզմի՝ սուզվելով սառցե գետի մեջ: Հայրը նաև դադարեցնում է Անուի կապը հորեղբոր հետ, որը աշխարհիկ հայացքների տեր մտավորական էր։

Ընտանիքը ողբերգականդրության մեջ էր։ Չնայած դաժան, հակասական իրադարձություններին, Կազին դեռևս հավատում էր Պակիստանի կրոնական միասնությանը: Քաղաքական իրադարձությունների ավերիչ զարգացման պատճառով փոխում է քաղաքը, հերոսների կյանքը և ընտանիքի ներքին շարժը ինչպես նաև Կազիի դերը։, այդ թվում նաև պատրիարքի դերը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նուրուլ Իսլամ Բաբու Անու Անու
Ռասուլ Ֆարազի Ռոկոն Ռոկոն
Ջայանթա Չատոպադհայ Անուի հայրը՝ Կազի Շահիբ Անուի հայրը՝ Կազի Շահիբ
Ռոկեյա Պրաչի Անուի մայրը՝ Աիշա Բիբի Անուի մայրը՝ Աիշա Բիբի
Շոաեբ Իսլամ Անուի հորեղբայրը՝ Միլոն Անուի հորեղբայրը՝ Միլոն
Լամիսա Ռիմջիմ Անուի քույրիկը՝ Ասմա Անուի քույրիկը՝ Ասմա

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիս Միտչելը իր վերլուծության մեջ գրել է, որ Թարիքա Մասուդան հավասարապես ոգեշնչված է բենգալյան Սաթյաջիտ Ռայի սառնարյունությամբ և իրանացի ռեժիսոր Աբաս Քիառոստամի աշխատանքով, որը հմտորեն օգտագործել է ծիսական վարքը, սոցիալական մեկնաբանություն տրամադրելու համար [2]: Variety ամսագրի թղթակից Դեյվիդ Ռունին նաև նշել է-ին, որ «սցենարում խելամտորեն օգտագործվում է ընտանեկան դրաման, որպեսզի արտացոլվի համազգային քաղաքական բևեռականությունը` պատմական համատեքստի հստակ և մատչելի ներկայացմամբ»[3]: Եվ առաջինը նշում է, որ Մասուդը մեղադրում է կրոնական մոլեռանդությանը, իսկ երկրորդն ուսումնասիրում է իսլամական հավատալիքների և զինված ուժերի միջև եղած հակամարտությունը, ապա Ջեյմի Ռասելը BBC-ի մեկնաբանությունում նշում է, որ ռեժիսորը քննադատում է իսլամի կարգավիճակը որպես ապրելակերպ և բնութագրում է մոլլաներին, որպես զանգվածային խարդախություն մատակարար[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Каннах продемонстрируют запрещенный фильм режиссёра из Бангладеш» (ռուսերեն). Коммерсантъ. 2002-05-15. Վերցված է 2016-02-10-ին.
  2. Elvis Mitchell (2003-04-05). «The Clay Bird (2002); A Child Copes With Dad's Zealotry». The New York Times (անգլերեն). Վերցված է 2016-02-10-ին.
  3. David Rooney (2002-05-23). «Review: 'The Clay Bird'». Variety (անգլերեն). Վերցված է 2016-02-10-ին.
  4. Jamie Russell (2003-07-03). «The Clay Bird (Matir Moina) (2003)». BBC (անգլերեն). Վերցված է 2016-02-10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Ֆիլմեր այբբենական կարգով]] [[Կատեգորիա:2002 ֆիլմեր]]