Jump to content

Մասնակից:Sveta Ohanyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդիոլեկտ (անգլ.՝ Idiolect) կամ անհատական խոսելաոճ, անհատի կողմից լեզվի, այդ թվում խոսքի եզակի և ուրույն օգտագործում։: Իդիոլեկտը ներառում է բառապաշարը, քերականությունը և արտասանության եզակի գործածությունը: Իդիոլեկտը անհատի համար յուրահատուկ լեզվի բազմազանությունն է: Ի տարբերություն բարբառի, որ կիսում են որոշակի խմբին պատկանող մարդիկ, այն ուրույն է և պատկանում է միայն տվյալ անհատին։ Տերմինը ստուգաբանորեն ծագում է հունարեն idio- նախածանցից (նշանակում է «սեփական, անձնական, մասնավոր, յուրօրինակ, առանձին, տարբեր») և -lect ձևից, որը վերցված է dialect բառից [1] և, ինչպես նաև հին հունարեն λέγω, légō, «Ես խոսում եմ» ձրից։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի կարևոր բաղկացուցիչ միավորներից են նախադասության կառուցվածքները, բառի ընտրությունը և ոճի արտահայտումը: Իդիոլեկտը անհատի կողմից այս բաղադրիչների անհատական օգտագործումն է: Յուրաքանչյուր մարդ ունի յուրահատուկ իդիոլեկտ՝ կախված իր լեզվից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից և բնակության վայրից կամ աշխարհագրական դիրքից: Դատալեզվաբանական փորձագիտությունը զբաղվում է նաև իդիոլեկտների հոգեբանական վերլուծությամբ։[2] Լեզվական միավորները օգտագործվում են որպես առանձին խոսողների և ունկնդիրների խոսելու և լսելու կարողությունների վերացականորեն նկարագրության միջոցներ:[3] Ըստ այս տեսության՝ լեզուն «ավելի շատ իդիոլեկտների համախումբ է, քան ինքնին առանձին իրողություն»:[3]Կաղապար:Better source Լեզուների լեզվաբանական ուսումնասիրության հիմքում շատ հաճախ ընկած է լեզվաբանների կողմից առանձին լեզվակիր անհատների խոսքում (իդիոլեկտում) արտասանության առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Գոյություն ունի ոչ-լեզվաբանական տեսակետ, որը հակասում է այս տեսությանը։ Ամերիկայի միացյալ նահանգներում կատարված աշխատանքի հիման վրա Նենսի Նիեդզիելսկին և Դենիս Պրեստոնը նկարագրում են լեզվական գաղափարախոսություն, ըստ որի լեզվում գոյություն ունի քերականակաան և արտասանական կանոններին բավարարող խոսքի մեկ ճիշտ ձև, որն ընկած է անգլերենի և որ լեզվի անհատական օգտագործումը բխում է այս կանոններից և առանձին վերցված իդիոլեկտների ուսումնասիրությունը բուն լեզվաբանական տեսանկյունից արդյունավետ և կարևոր չէ:[4] Լեզվաբանները, ովքեր լեզուն համարում են իդեոլեկտների բազմության ամբողջություն պետք է, այնուամենայնիվ, հաշվի առնեն այն փաստը, որ ամենաբազմազան խմբերի և համայնքների անդամները, նույնիսկ նույն լեզվի տարբեր բարբառներով խոսող մարդիկ կարող են հասկանալ միմյանց առանց լուրջ դժվարությունների: Կարծես բոլոր մարդիկ խոսքի ընթացքում լեզուն ըստ էության վերակերտում են նույն ձևով։[5] Սա հանգեցրել է համընդհանուր քերականության որոնումներին, ինչպես նաև որոշակի լեզուների բնույթի հետագա սահմանման փորձերին:

Դատալեզվաբանական փորձագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատալեզվաբանական փորձագիտության նպատակն է պարզել, թե արդյոք անձի խոսքը համապատասխանում է իրականությանը՝ համեմատելով խոսքի ոճը տվյալ անհատի իդիոլեկտի հետ: Դատալեզվաբանական փորձագետը կարող է եզրակացնել, որ խոսքը համահունչ է անհատի անհատական խոսելաոճին, բացառել անհատի մասնակցությունը տվյալ դատական քննության նյութ հանդիսացող գործին, կամ համեմատությունը համարել ոչ վերջնական։[6] 1995 թվականին Մաքս Ափեդոլը մասամբ հիմնվել է Ռաֆայել Սեբաստիան Գիլեն Վիսենտեի գրելաոճի վերլուծության վրա ապացուցեց որ նա ենթակոմանդանտ Մարկոսն է, ով հանդիսանում էր Զապատիստական շարժման առաջնորդ և ում ինքնությունը մինչ այդ հայտնի չէր։ Թեև Մեքսիկայի կառավարությունը ենթակոմանդանտ Մարկոսին համարում էր վտանգավոր պարտիզան, Ապեդոլը կառավարությանը կարողացավ ապացուցել, որ Գիլենը պացիֆիստ է: Ափեդոլի վերլուծությունը համարվում է իրավապահ մարմիններում քրեական պրոֆիլավորման մեջ դատալեզվաբանական փորձաքննության հաջողությամբ կիրառված առաջին օրինակներից մեկը։[7][8] Դատալեզվաբանական փորձագիտության հաջորդ հաջող կիրառությունը 1998 թվականին էր, երբ Թեդ Կաչինսկին նույնականացրեցին որպես այդ պահին հետախուզության մեջ գտնվող «Unabomber»: Հետաքննությունների դաշնային բյուրոն և գլխավոր դատախազ Ջանեթ Ռենոն հրապարակեցին Կաչինսկու գրած նյութը։ Կաչինսկու եղբայրը՝ կարդալով և ճանաչելով եղբոր իդիոլեկտը, հետաքննությունների դաշնային բյուրոյին տվեց անհրաժեշտ տեղեկությունները նրան ժամանակին ձերբակալելու և հետագա հանցագործությունները կանխելու համար։[9] 1978 թվականին չորս տղամարդ մեղադրվեցին և դատապարտվեցին Կառլ Բրիջուոթերի սպանության մեջ։ Նրանց գործի քննության ընթացքում այն ժամանակ ոչ մի դատալեզվաբանական փորձագետ չի ներգրավվել: Այսօր փորձագետները մատնանշում են, որ տղամարդկանցից մեկի հարցազրույցում օգտագործված իդիոլեկտը շատ նման էր այդ մարդու տված ցուցմունքին: Քանի որ իդիոլեկտները եզակի են անհատի համար, դատալեզվաբանական փորձաքննությունը ցույց է տալիս, որ շատ հավանանական է, որ այս ֆայլերից մեկը ստեղծվել է մյուսի հիման վրա։[10]

Տեքստի կորպուսների միջոցով իդեոլեկտի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդիոլեկտի վերլուծությունը տարբերվում է անհատից անհաը՝ կախված հիմնականում նրանից, թե վերլուծվող տվյալները ամբողջությամբ կազմված են տեքստերի՞ց թե՞ աուդիո ֆայլերից։ Գրավոր աշխատանքը սովորաբար որպես կանոն ավելի մտածված է և ճիշտ ձևակերպումներով, քան անհատի ինքնաբուխ խոսքը ոչ պաշտոնական, առօրյա-խոսակցական համատեքստում:[11] Մեծ քանակությամբ տեքստի կորպուսները թույլ են տալիս տարբերակել բառերի հաճախականությանը, առանձնացնել հոմանիշային շարքեր։ Սովորաբար բառագործածության համատեքստը հաշվի առնելով՝ դրանցից ստեղծվում են լավագույն տասը բիգրամները։[12] Պարզելու համար թե արդյոք բառը հանդիսանում է իդիոլեկտի մաս, վիճակագրական մեթոդներով հաշվարկվում է թե ինչ հաճախականությամբ և ինչ կոնտեքստում է օգտագործում անհատը տվյալ բառը։ [13] [14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harper, Douglas. «-lect». Etymology Online. Վերցված է 2019-09-02-ին. «word-forming element abstracted 20c. from dialect and in words meaning a regional or social variety of a language.»
  2. Gerard, Christophe (2010). «The Individual and His Language: Idiolect, Idiosemy, Style». Philologie Im Netz. 51: 1–40.
  3. Zuckermann, Ghil'ad (2006), "A New Vision for 'Israeli Hebrew': Theoretical and Practical Implications of Analysing Israel's Main Language as a Semi-Engineered Semito-European Hybrid Language." Journal of Modern Jewish Studies 5 (1):57–71
  4. Niedzielski, Nancy & Dennis Preston (2000) Folk Linguistics. Berlin: Mouton de Gruyter.
  5. Gleitman, Lila (1993) "A human universal: the capacity to learn a language." Modern Philology 90:S13-S33.
  6. McMenamin, Gerald R. & Dongdoo Choi (2002) Forensic Linguistics: Advances in Forensic Stylistics. London: CRC Press.
  7. «Marcos, en la mira de Zedillo - Proceso» (իսպաներեն). 5 August 2002.
  8. «Maestros y condiscípulos de Tampico recuerdan a Rafael Guillén» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2018-01-25-ին.
  9. Crain, Caleb (1998). «The Bard's fingerprints». Lingua Franca: 29–39.
  10. Coulthard, Malcolm (2004). «Author Identification, Idiolect, and Linguistic Uniqueness». Applied Linguistics. 25 (4): 431–447. doi:10.1093/applin/25.4.431.
  11. Wu, Chung-Hsien; Lee, Chung-Han; Liang, Chung-Hau (2009). «Idiolect Extraction and Generation for Personalized Speaking Style Modeling». IEEE Transactions on Audio, Speech, and Language Processing. 17: 127–137. doi:10.1109/TASL.2008.2006578. S2CID 788251.
  12. Wu, Chung-Hsien; Lee, Chung-Han; Liang, Chung-Hau (2009). «Idiolect Extraction and Generation for Personalized Speaking Style Modeling». IEEE Transactions on Audio, Speech, and Language Processing. 17: 127–137. doi:10.1109/TASL.2008.2006578. S2CID 788251.
  13. Wu, Chung-Hsien; Lee, Chung-Han; Liang, Chung-Hau (2009). «Idiolect Extraction and Generation for Personalized Speaking Style Modeling». IEEE Transactions on Audio, Speech, and Language Processing. 17: 127–137. doi:10.1109/TASL.2008.2006578. S2CID 788251.
  14. Wu, Chung-Hsien; Lee, Chung-Han; Liang, Chung-Hau (2009). «Idiolect Extraction and Generation for Personalized Speaking Style Modeling». IEEE Transactions on Audio, Speech, and Language Processing. 17: 127–137. doi:10.1109/TASL.2008.2006578. S2CID 788251.