Մասնակից:Susanna171/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին Գետաշեն/Արգիճի գետ[խմբագրել | խմբագրել կոդը]

   Ներքին Գետաշեն

Ներքին Գետաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Նախկին անվանումը` Կոթ։Հնում Կոթը համդիսացել է Սյունի նախարարական տոհմի հայկազուն ճյուղի իշխանանանիստ ավանը։ Ներքին Գետաշեն գյուղը Մարտունու շրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 2կմ հյուսիս֊արևմուտք`Արգիճի գետի ափին` Սևանա լճից քիչ հեռու։Ունեցել է նաև Ներքին Ադյաման անունը։ Գյուղը հիմնադրվել է 1828֊1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից և Մուշից գաղթած հայերի շնորհիվ։ Հիմնականում գյուղում մարդիք զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոցներ, մշակույթի տուն, բուժկետ, գրադարան, կապի բաժանմունք։ Գյուղի տեղում է եղել Կոթ գյուղաքաղաքը, որը կարևոր առևտրական հանգույց էր Դվին֊Պարտավ քարավանային ճանապարհի վրա։ Գյուղը հարուստ է հնություններով Գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Գրիգոր Լուսավորիչ(XIXդ.)եկեղեցին, ինչպես նաև Սբ. Վարդան(IX-Xդդ.) եկեղեցին և Սբ. Ամենափրկիչ մատուռը (XII-XIII դդ.)։ Նաև այստեղ` գյուղի արևմտյան կողմում բլրի վրա են գտնվում Կոթավանքը(IX դ.)(Սբ. Աստվածածին եկեղեցի) և բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։

 Բնակչությունը

Ըստ 2011թվականի ՀՀ մարդահամարի ցուցանիշների, Ներքին Գետաշեն գյուղի մշտական բնակչությունը կազմում է 8553 մարդ, առկա բնակչությունը` 8071։ Բնակիչները հայեր են, որոնք 1828֊1829 թվականներին գաղթել են Ալաշկերտից և ոմանք` Մուշից։

    Արգիճի գետ

Արգիճի, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում։Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից`2600մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը 384կմ²։Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս` առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճ։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%), վարարում է ապրիլ֊հունիս ամիսներին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը սառցակալում է։ [[<<Սևան>> ազգային պարկ]]ի հարավ֊արևմտյան հատվածում է գտնվում [[<<Լիճք֊Արգիճի>>]] արգելոցը։

Գետով անցնում է Լիճք, Ներքին Գետաշեն գյուղական համայնքների և Սևանա լճի տարածքների բաժանման <<Բ>> հանգուցային սահմանակետից սահմանագիծը։


{{{2}}} Հայաստան