Մասնակից:Stepanyan Anush/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազատագրման ծրագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քաղաքական ուժերը 18-րդ դարի 70-80-ական թվականին կազմվեց Հայաստանի ազատագրման 2 ծրագիր։ Մեկը կոչվում է` հյուսիսային ծրագիր այն գրել է` Հովսեփ Արղությանը Մոսկվայում։ Երկրորդ ծրագիրը կոչվում է` հարավային գրել է Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում։

Հայաստանի ազատագրման <<Հյուսիսային ծրագիր>>[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քաղաքական ուժերը 18-րդ դարի 70-80-ական թթ. հատկապես աշխուժացան հայ պետականության վերականգման, դիվանագիտական բանակցություններն ու ազատագրական ծրագրի մշակումը:Դրանք մեծապես խթանեց 1783 թ Ռուսաստանի և Վրաստանի միջև Գեորգիևյան դաշնագիր որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրասատանին:Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում:Դրա հետ մեծ հույսեր են կապում ինչպես Հովսեփ Արղությանը Ռուսաստանում, այնպես էլ Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում: Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովանես Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական տվականների պետական գործիչների հետ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին: Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ:Այն բաղկացած էր 18 հոդվածից:Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք:Դրա համաձայն է Հայաստանումլինելու էր չափավոր քանակի ռուսական զորք` երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին,իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն:Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը:Թագավորն այնուհետև պետք է օծվեր Էջմիածնում:Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին:Սահմանվում էին Հայաստանի դրոշը,զինանշանը,շքանշանները և այլն:Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները,սակայն առնց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի:Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Հյուսիսային ծրագրի կետերը`[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանը պետք է ազատագրվի Ռուսաստանի օգնությամբ։
  2. Ռուսաստանի բանակի զինվորների մի մասը Հայաստանի ազատագրվելուց հետո պետք է մնար երկրում այն պաշտպանելու համար
  3. Հայաստանի թագավոր նշանակում էր Ռուսաստանը ռուս կամ հայ։ Հայերը նախատեսել էին ռուսական կողմից իշխան Պոտյոնկինին։
  4. Հայաստանում պետք է հաստատվեր միապետական կարգեր։
  5. Պատերազմի դեպքում հայերը ռուսներին պետք է օգնեին զորքով։
  6. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է հաստատեր դիվանագիտական կապեր և Հայաստանի դեսպանը պետք է նստեր Սանկտ-Պետերբուրգում։
  7. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է կնքեր առևտրա-տնտեսական,մշակույթային և կրոնական պայմանագրեր։

Հայաստանի ազատագրման <<Հարավային ծրագիր>>[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20 հոդվածից բաղկացած նախագիծ կազմել է Շահամիր Շահամիրյանը:Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն է պառլամենտական կառուցվածքով:Կառավարութունը պետք է գլխավորեր ազգաությամբ հայ նախարարը:Հայաստանի 20 տարի ժամկետով պետք է մնար 6-հազարանոց ռուսական զորք:Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք:Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր դեսպանը: Հովսեփ Արղությանի ծրագրի օրիակով Շ.Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարություն,սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:

Հարավային ծրագրի կետերը`[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանը պետք է ազատագրվի ռուսական բանակի օգնությամբ։
  2. Ռուսական բանակի 6000 զինվոր պետք է մնար Հայաստանում երկիրը պաշտպանելու համար։
  3. Հայաստանի թագավոր պետք է նշանակի Ռուսաստանը՝ հայի։
  4. Հայաստանում պետք է լինի հանրապետական կարգեր։
  5. Պատերազմի դեպքում Հայաստանը պետք է Ռուսաստանին օգներ զենքով զորքով և սննդամթերքով։
  6. Հայաստանի դեսպանը պետք է նստեր Սանկտ-Պետերբուրգում։
  7. Հայաստանը պետք է ունենար իր գերբը,դրոշը և բանակը։
  8. Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ունենար՝ դիվաագիտական,առևտրա-տնտեսական,մշակույթային և կրոնական կապեր։

[1] Կատեգորիա:ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. http://library.anau.am/index.php?option=com_content&view=article&id=77&Itemid=48&lang=hy