Jump to content

Մասնակից:Sose9/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արա Լևոնի Հակոբյան (նոյեմբերի 3-ին, 1962, Երևան), հայ ֆիզիկոս, հասարակական և քաղաքական գործիչ, «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, համահիմնադիր: Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը Հնդկաստանի Հանրապետությունում[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1984 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: Այնուհետև 1991-1993 թվականներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան:


Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2015 թվականներին եղել է Հնդկաստանի Հանրապետությունում և Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3] (նստավայրը՝ Նյու Դելի)։ 2010-2015 թվականներին եղել է Շրի Լանկայում[4] Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի

2011-2015 թվականներին եղել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։ 2011-2013 թվականներին եղել է Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)[5]։

Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2008 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով:

2003-2005 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։ 2001-2003 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման փոխնախարար։


1997-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարությունում, 1999-2000 թվականներին նշանակվել է Միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։

1999-1999 թվականներին եղել է Միջազգային կազմակերպություների հետ համագործակցության գլխավոր վարչության պետ, 1997-1999 թվականներին պաշտոնավարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)՝ որպես հարցերով վարչության պետ։

1994-1997 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունում, 1996-1997 թվականներին նշանակվել է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության բաժնի պետ: 1994-1996 թվականներին եղել է արտաքին առևտրի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ:

1994-1994 թվականներին եղել է Արտաքին առևտրի քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ։

Աշխատանք միջազգային կառույցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2001 թվականներին պաշտոնավարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում (Ժնև, Շվեյցարիա)՝ որպես տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության տնտեսական հարցերով մասնագետ։ 1998-2000 թվականներին Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական միջազգային կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրենն է եղել։

Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1990 թվականներին Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպություն խորհրդի անդամ է եղել:

1989-1990 թվականներին եղել է Անկախության բանակ ռազմաքաղաքական կազմակերպություն անդամ: Այժմ «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահն է և համահիմնադիրը:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1993 թվականներին Երևանի պետական համալսարանում պաշտոնավարել է Լազերային տեխնիկայի ԳԱՄ արտադրամասը՝ որպես փոքր ձեռնարկության փոխտնօրեն, գիտական թեմայի ղեկավար:

1987-1991 թվականներին աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային էլեկտրոդինամիկայի ամբիոնում որպես գիտաշխատող:

1986-1987 թվականներին ԵՊՀում աշխատել է նաև Կոնդենսացված միջավայրերի Ֆիզիկա ԳՀԻ ինժեներ:

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայել է Խորհրդային բանակում:

1984-1986 թվականներին Բաթումի տանկային գնդում։

Եղել է կապի դասակի հրամանատար, լեյտենանտ։

Մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, այդ թվում՝ Երասխավանի, Նուբարաշենի, Ոսկեպարի մարտերին։ 1990 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցություն հռչակված Հիմնադիր հանձնախմբի անդամներից է[6]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի վարչապետի Պատվո շքանշանի:

2004 թվականին Արժանացել է ՀՀ վարչապետի գովասանագրի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kutaisyan, Tigran. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.despan.am. Վերցված է 2018-11-20-ին.
  2. «Արա Հակոբյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-11-20-ին.
  3. «Արա Հակոբյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-11-20-ին.
  4. LLC, Helix Consulting. «Արա Հակոբյանը նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018-11-20-ին.
  5. LLC, Helix Consulting. «Արա Հակոբյանը Ինդոնեզիայում ու Հնդկաստանում` ՀՀ դեսպան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018-11-20-ին.
  6. LLC, Helix Consulting. «Կուսակցության պատմությունը / Կուսակցություն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2018-11-20-ին.