Jump to content

Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Mkrtchyan/Ավազարկղ31

Alphabeta (եբրայերեն՝ אלפא ביתא‎, «А́льфа бе́та»), իսրայելական փոփ խումբ, որը Իզհար Կոենի հետ միասին 1978 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Խմբի անունը նշանակում է «Այբուբեն»[1]։ Խմբի կազմում էին Ռեուվեն Էրեսը, Լիզա Գոլդ-Ռուբին, Նեչամա Շոթեն, Էթի Ցաբար և Յիցհակ Օկև[2]։ Խմբից երկուսը Եմենի համայնքի անդամներ էին[1]։ Մրցույթին արտիստները կատարել են «Ա-Բա-նի-բի» երգը։ Երգի անգլերեն տարբերակը Շվեյցարիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ շվեդական չարթերում՝ իններորդը։

Իսրայելական երգի փառատոն 1978 թ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Alphabeta-ն ստեղծվել է հատուկ1978-ի Իսրայելի երգի փառատոնի համար, որպես Իզհար Կոենին աջակցող խումբ , որտեղ նրանց կատարած «Ա-Բա-նի-բի» երգը գրավել է առաջին հորիզոնականը[3]։ Այդ տարիներին փառատոնը ճանաչվել է որպես Եվրատեսիլի ազգային ընտրանի, և մինչև փառատոնի չեղարկումը (1981թ.) անցկացվել է հունվարից մինչև մարտ ամիսներին։ Նրանց մրցակիցները ևս 12 կատարողներ էին[4][5]։ Երգերի մեծ մասը գրվել է բալլադների կամ փոփ ռոքի ժանրում, Alphabeta-ն արագացրել է տեմպը՝ դիսկոտեկ ոճոի պարերով, որն այդ ժամանակ իր զարգացման գագաթնակետին էր[1]։

Այնուամենայնիվ, Ցվիկա Պիկը դարձել է Իսրայելի «Տարվա երգչուհի» եբրայերեն իսրայելական երգերի ամենամյա վարկանիշում, և նրա հեղինակած «Սոբրան թիշրեյ» երգը (եբրայերեն՝ נאסף תשרי‎, «Неэса́ф тишре́й») գերազանցել է Եվրատեսիլը հաղթած ««Ա-Բա-նի-բի» երգը[6]։

Alphabeta խմբի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթի Ցաբարը սկսել է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակում, երբ Իզհար Կոենը պատրաստվում էր զորացրվել, բայց նրանք երկուսն էլ երգել են զինվորական անսամբլում, որը Հորդանանի հովտում ելույթ է ունեցել իսրայելցի զինվորների համար[7]։ 1978 թվականին, երբ երկուսն էլ արդեն զորացրված էին, Իզհար Քոհենը հրավիրել է Էթի Ցաբարիներգին Եվրատեսիլ երգի մրցույթի ընտրանիում երգը կատարելու[7]։ Խմբի մյուս անդամներին ընտրել են պրոդյուսերները[7]։

Alphabeta խմբի յուրաքանչյուր անդամի հետ կնքվել է պայմանագիր՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման, բայց Եվրատեսիլում հաղթելու դեպքում Եվրոպայում ելույթներից գումար ստանալու հեռանկարով[1]։

Արհեստականորեն ստեղծված խմբի անդամները հետագայում առանձին մասնակցել են հետագա Եվրատեսիլի մրցույթներին՝ որպես բեք վոկալիստներ[7]։ Շոու բիզնեսում շարունակել է աշխատել միայն Ռեուվեն Էրեսը[1]։

Alphabeta-ն եղել է առաջին խումբն, որը պարել է Եվրատեսիլում[7]։

Իզհար Կոենի և Alphabeta խմբի ելույթը Եվրատեսիլ 1978-ում, Իսրայելին առաջին հաղթանակն է բերել այս մրցույթում[8]։ Իսրայելը քվեարկության ժամանակ հինգ անընդմեջ առավելագույն՝ 12 միավոր է ստացել, ինչը Եվրատեսիլի ռեկորդ է համարվում։ Երգի ընդհանուր գնահատականը կազմել է 157 միավոր[9]։ Այս հաղթանակը Իսրայելին իրավունք է տվել 1979 թվականի մրցույթն անցկացնել Երուսաղեմում [8]։

Երբ պարզ է դարձել, որ մրցույթում հաղթելու է Իսրայելը, Հորդանանը դադարեցրել է ուղիղ հեռարձակումը տեխնիկական խնդիրների պատրվակով, իսկ մեկ օր անց հաղթող է հայտարարել Բելգիայից երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին[9][10].

«Եվրատեսիլ»-ում հաղթելուց հետո Alphabeta խումբը մենակատար Իզհար Կոենի հետ մեկ տարի շրջագայել է եվրոպական տարբեր երկրներում և հայտնվել Գերմանիայի հեռուստաալիքներում, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ այն ժամանակվա լեգենդար ABBA խմբի հետ[7]։

Եվրատեսիլից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերները փորձել են խմբի ելույթը շարունակել Իզհար Կոենի հետ, սակայն խմբում փոփոխություններ են կատարվել[7]։ Լիզա Գոլդ-Ռուբինը վերադարձել է ԱՄՆ, և նրան փոխարինել է Քերոլայն Լանգֆորդը[7]։ Իզհար Կոենի մենակատար կարիերան Եվրոպայում շարունակելու որոշումից հետո խումբը ցրվել է[7]։ Էթի Ցաբարը, փոխել է իր անունը Էստի Ցաբար,և ԱՄՆ-ում դարձել է օպերային երգչուհի[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 דודי פטימר (2018-04-14). «40 שנה ל"אבניבי": סוויטות מלכותיות, התקפי חרדה ומכות בחדר התקשורת». Маарив (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Israel - 1978». http://diggiloo.net (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «אלפא ביתא». http://pizmonet.co.i (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Israel Song Festival 1978». https://www.discogs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Israel Song Festival 1978». https://eurovisionworld.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. אמיר קמינר (2005-09-28). «שיטת דירוג ילדותית». Ynet (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 אבי זייקנר (2019-05-14). «להקת אלף בית: מאחורי הקלעים». https://www.euromix.co.il (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «Израиль (Israel) на Евровидении». https://euroinvision.com/ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 «Eurovision's top ten worst scandals». https://cphpost.dk (անգլերեն). 2013-05-16. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Israeli Eurovision Winners» (անգլերեն). https://www.il-lustrated.com. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)