Jump to content

Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոկոլադի արձանը, սովորաբար հայտնի որպես շոկոլադե փերի (ռուս.՝ Шоколадная фея), հուշարձան է Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքում։

Բրոնզե արձանը ստեղծվել է 2009 թվականին և հայտնի է որպես շոկոլադի առաջին հուշարձանն աշխարհում։ Հուշարձանը ձևավորված է որպես շոկոլադե սալիկ և ներկայացնում է կախարդական փերիի կերպար, որն իր ձեռքում շոկոլադ է պահում[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 1-ին Պոկրովի Շոկոլադի թանգարանից ոչ հեռու։

Հուշարձանը քաղաքին է նվիրել «Kraft Foods»-ը, Ռուսաստանում ընկերության գործունեության 15-ամյակի կապակցությամբ[2][3]։ «Kraft Foods»-ի շոկոլադի գործարանը հայտնի է որպես Ալպեն Գոլդ, Միլկա և Վազդուշնի ապրանքանիշերով շոկոլադ արտադրող, հանդիսանում է Պոկրովի հիմնական ձեռնարկությունը։

Հուշարձանի լավագույն դիզայնի համար մրցույթին մասնակցել են քսան քանդակագործներ Վլադիմիր և Սանկտ Պետերբուրգ քաղաքներից։[4] Շոկոլադի առաջին հուշարձանի ստեղծման նախագիծը շնորհվել է տաղանդավոր Վլադիմիր քանդակագործ, ավազե քանդակագործների Եվրոպայի առաջնության հաղթող՝ Իլյա Շանինին, ում աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայի, Ավստրիայի և Բելգիայի քաղաքներում[4]։ Նրանից պահանջվել է մեկուկես տարի քանդակը ավարտելու համար։

Հուշարձանի բարձրությունը 3 մետր է (9,8 ֆուտ) և կշռում է 600 կգ (1300 ֆունտ)։

Արձանի հետ կապված մի լեգենդ ասում է, որ եթե մեկը ցանկություն պահի և շոկոլադե սալիկն քսի փերիի ձեռքին, նրա կյանքն ավելի քաղցր կլինի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Monument chocolate». Gen4Trip. Արխիվացված է օրիգինալից 17 August 2016-ին. Վերցված է 8 July 2016-ին.
  2. «Museum of Chocolate». European Route of Industrial Heritage. Վերցված է 8 July 2016-ին.
  3. Rann, Jamie (26 February 2013). «Statue of limitations: the monuments that taste forgot». The Calvert Journal. Վերցված է 8 July 2016-ին.
  4. 4,0 4,1 «A monument to Chocolate unveiled in the town of Pokrov». Russia-IC. 3 July 2009. Վերցված է 8 July 2016-ին.