Ալպեն Գոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպեն Գոլդ
Տեսակսննդային ապրանքանիշ
Հիմնադրված է1992
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
Մայր ընկերությունMondelēz International
Կայքglobal.mondelezinternational.com/ru/ru/Brands/AlpenGold.aspx

Ալպեն Գոլդ (անգլ.՝ Alpen Gold), հրուշակեղենի ապրանքանիշ, առաջ պատկանում էր Kraft Foods ընկերությանը, իսկ այժմ՝ Mondelēz International-ին։ Այդ ապրանքանիշի անվան տակ արտադրվում են շոկոլադ, պաղպաղակ, թխվածքաբլիթ, կոնֆետներ։ Ընկերության արտադրանքը ներկայացվում է միայն ԱՊՀ-ի մի քանի երկրներում (Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս) և Լեհաստանում։ Ապրանքանշանի անվանումը թարգմանվում է Ալպիական ոսկի, սակայն արտադրանքը ոչ մի կապ չունի Ալպերի հետ։ Բոլոր գործարանները տեղակայված են Արևելյան Եվրոպայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականի սեպտեմբերին եթեր դուրս եկավ Ալպեն Գոլդի գովազդային հոլովակը՝ «Բեռնատար ինքնաթիռ»-ը, պատրաստված Ogilvy&Mather Russia-ում։ Հոլովակի կարգախոսը հետևյալն էր. «Լավատեսությունը քո ձեռքերում»։ Այն հնարավոր է տեսնել ազգային հեռուստաալիքներով։ Նվիրված էր շոկոլադի նոր համի արտադրվելուն։
  • 2012 թվականի դեկտեմբերին եթեր հեռարձակվեց սեպտեմբերյան հոլովակի շարունակությունը։ Կոչվում էր «Կղզի»։

Ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Kraft Foods ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը բացվեց 1994 թվականին։ Արտադրությունը տեղի է ունենում Վլադիմիրյան շրջանի Պոկրով քաղաքում։ Ռուսական արտադրական գիծը ներկայացված է շոկոլադե սալիկներով, որոնք կշռում են 90-100 գրամ։ Կախված շրջանից, գինը տատանվում է 20.5-55 ռուբլի։ Պահպանման ժամկետը՝ 9-12 ամիս։ Սկզբում դուրս եկան շոկոլադի միայն երկու տեսակ.

  • Ալպեն Գոլդ «Պնդուկ և Չամիչ» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Պնդուկ» (100 գրամ)

Ավելի ուշ դուրս եկան շոկոլադի արդեն 16 տեսակ.

  • Ալպեն Գոլդ «Կաթնային շոկոլադ» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Թխվածքաբլիթ և Չամիչ» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Սև շոկոլադ» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Պնդուկ և Խրթխրթան Վաֆլի» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Յոգուրտով հապալաս» (90 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Յոգուրտով ելակ» (90 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Արախիս և եգիպտացորենի փաթիլներ» (100 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Կապուչինո» (90 գրամ)

2011 թվականից սկսած.

  • Ալպեն Գոլդ «Երկու շոկոլադ» (90 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Աղի արախիս և կրեկեր» (90 գրամ)

2012 թվականից սկսած.

  • Ալպեն Գոլդ «Նուշ և Կոկոս», առաջին սպիտակ սալիկը (90 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Աղի նուշ և կարամել» (90 գրամ)

2014 թվականից սկսած.

  • Ալպեն Գոլդ «Սև շոկոլադ՝ յոգուրտով և ազնվամորով» (90 գրամ)
  • Ալպեն Գոլդ «Սև շոկոլադ՝ բալով և նշով» (90 գրամ)

Հատուկ դուրս են գալիս փոքր չափսերով շոկոլադե սալիկներ՝, որոնք հարմար տեղավորվում են գրպանում։ Մինիշոկոլադներ.

  • Alpen Gold Express «Պնդուկ և մյուսլի» (45 գրամ)
  • Alpen Gold Express «Կաթնային» (45 գրամ)

Գոյություն ունեն նաև 200 գրամանոց սալիկներ՝ ամենամեծը Ալպեն Գոլդի հավաքածուի մեջ.

  • Alpen Gold «Պնդուկ» (200 գրամ)
  • Alpen Gold «Ամբողջական պնդուկ» (200 գրամ)
  • Alpen Gold «Պնդուկ և չամիչ» (200 գրամ)

Alpen Gold Chocolife բիսկվիտային թխվածքաբլիթն արտադրվում է հինգ համերով՝ Alpen Gold Chocolife «Նարինջ», Alpen Gold Chocolife «Բալ», Alpen Gold Chocolife «Ելակ», Alpen Gold Chocolife «Անտառային հատապտուղներ», Alpen Gold Chocolife «Ծիրան»։ ամեն մի տուփը կշռում է 136 գրամ։ Մոտավոր գինը՝ 50-55 գրամ։ 2008 թվականից շուկա դուրս եկավ պաղպաղակը՝ չորս համով՝ Alpen Gold « Էսկիմո՝ կաթնային շոկոլադով և պնդուկով», Alpen Gold «Սև շոկոլադով բատոն Հապալաս», Alpen Gold «Կոն՝ կաթնային շոկոլադով և պնդուկով», Alpen Gold «Էսկիմո՝ սև շոկոլադով»։ Soldis Communications գործակալությունը զբաղվում է դիզայնի զարգացմամբ։ Արտադրվում է նաև Alpen Gold Composition հավաքածու։ Քաշը՝ 204 գրամ։ Գինը շրջանում՝ 130-150 ռուբլի։ 2013 թվականի մարտի վերջին ռուսական շուկայում հայտնվեց Kraft Foods ընկերության նոր արտադրանքը, Alpen Gold Tempo՝ փոքր վաֆլե բատոն՝ պարուրված շոկոլադով։ Այն արտադրվում է երկու քաշային տարբերակով՝ 22 գրամ և 38 գրամ։

Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքը ներկայացված է շոկոլադե սալիկներով։ Համեմատած ռուսականի հետ, լեհականն ունի այլ տեսականի և փաթեթավորում։ Շոկոլադները 100 և 90 գրամ են։ Alpen Gold «Դառը շոկոլադ ազնվամորու միջուկով», Alpen Gold «Կաթնային», Alpen Gold «Կաթնային՝ կարամելով», Alpen Gold «Կաթնային՝ ընկույզով», Alpen Gold «Սպիտակ», Alpen Gold «Կաթնային՝ տրյուֆելով», Alpen Gold «Կաթնային՝ ելակով», Alpen Gold «Կաթնային՝ ընկույզով և չամիչով», Alpen Gold «Extra դառը»։

Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական շուկայում տարածված է Roshen կազմակերպությունը։