Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղդարժամաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղդարժամաի

Դար Ժամաիի թանգարան, թանգարան Մարոկկոյի Մեկնես քաղաքում։ Թանգարանում ցուցադրվում են Մեկնես քաղաքի և Մարոկկոյի այլ շրջաններից բերված ցուցանմուշներ և արվեստի գործեր։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարով թվագրվող պալատում, որը կառուցվել է Ժամաի ընտանիքի կողմից, վերջիններս կառուցել են նաև Ժամաիի պալատ Ֆես քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է 1882 թվականին Մոխթար իբն ալ Ժամաիի կողմից, ով Մարոկկոյի սուլթան Հասան I-ի ղեկավարման ընթացքում զբաղեցրել է մեծ վեզիրի պաշտոն[2][3]։ 1894 թվականին Հասան I-ի մահից հետո նրա որդի Աբդելազիզը հաստատվում է գահին Բա Ահմեդի օգնությամբ, ով Ժամաիի ընտանիքի հակառակորդն էր, ուստի Ժամաիների ընտանիքը կորցնում է երբեմնի փառքը, ունեցվածքը, այդ թվում նաև պալատը[3][4]։ 1912 թվականին Մարոկկոյում ֆրանսիական գաղութային տիրապետության հաստատումից հետո ֆրանսիացիները պալատը վերածում են նախ ռազմական հոսպիտալի, ապա՝ դատարանի։ Եվ միայն 1920 թվականին պալատում բացվում է Բնիկների արվեստի թանգարան[5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը չափազանց մեծ մակերես է զբաղեցնում Ալ-Հեդիմ հրապարակի հյուսիսային հատվածում։ Այն կառուցված է Մարոկկոյի մշակույթին բնորոշ ճարտարապետական լուծումներով, զարդաքանդակներում կիրառված են գունավորված փայտեր, արհեստական մարմար, պատերը զարդարված են խճանկարներով։ Պալատն ունի նարնջի ծառերով զարդարված ընդարձակ բակ (ռիյադ)[2][3]։ Ժամանակին պալատն ունեցել է բոլոր հարմարությունները՝ խոհանոց, մզկիթ, բաղնիք կամ համմամ, վերևի հարկում գտնվող ընդունելության սրահը՝ հարուստ ինտերիերով և փայտե գմբեթով, ևս համարվում է թանգարանի հիմնական սրահներից մեկը[5]։ Պալատի հետևի հատվածում գտնվող շատրվանը զարդարված է զելլիջ ոճով յուրահատուկ խճանկարներով, շատրվանի կողքից բացված այժմյան մուտքը վերջերս է կառուցվել[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ընդգրկում է բազմաթիվ ցուցանմուշներ Մեկնես քաղաքից և այլ շրջաններից, այդ թվում կավե ամաններ, փայտե առարկաներ, ասեղնագործ աշխատանքներ, գորգեր և զարդեղեն[5]։ Ցուցանմուշների մեծ մասը թվագրվում է 19-20-րդ դարերով, սակայն կան ավելի հին առարկաներ՝ 17-րդ դարով թվագրվող, երբ Մարոկկոյի սուլթանն էր Իսմայիլ իբն Շարիֆը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Parker, Richard (1981). A practical guide to Islamic Monuments in Morocco. Charlottesville, VA: The Baraka Press.
  2. 2,0 2,1 2,2 The Rough Guide to Morocco (12th edition). Rough Guides. 2019. էջեր 194–195.
  3. 3,0 3,1 3,2 Touri, Abdelaziz; Benaboud, Mhammad; Boujibar El-Khatib, Naïma; Lakhdar, Kamal; Mezzine, Mohamed (2010). Le Maroc andalou : à la découverte d'un art de vivre (2 ed.). Ministère des Affaires Culturelles du Royaume du Maroc & Museum With No Frontiers.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pennell, C.R. (2000). Morocco Since 1830: A History. New York University Press. էջ 108.
  5. 5,0 5,1 5,2 «Dar Jamaï Museum». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023-05-10-ին. {{cite web}}: Text "Attractions" ignored (օգնություն); Text "Meknes, Morocco" ignored (օգնություն)
  6. Marçais, Georges (1927). «L'architecture: Tunisie, Algérie, Maroc, Espagne, Sicile» (ֆրանսերեն). A. Picard. Վերցված է 2023-05-10-ին.