Մասնակից:Շեյդի/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Սարուխանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962
ԾննդավայրԲերդ, Հայաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտություն

Գիտնական, գյուղատնտես,

գրող
ԱշխատանքԿանաչ արահետ ՀԿ, հիմնադիր-տնօրեն
ԿայքGreenLane

Նունե Գառնիկի Սարուխանյան (դեկտեմբերի 10, 1962, Բերդ, Հայաստան), հայ գիտնական, գրող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու[1][2]։ Նա հանդիսանում է 8 գրքի, 20 մենագրության, 36 գիտական աշխատությունների և 47 ուսուցողական հոդվածների հեղինակ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, իսկ 1987 թվականին` նույն ինստիտուտի մեկամյա տնտեսագիտական ֆակուլտետը: 2003 թվականին ավարտել է ՀՀ ԳԱ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան և նույն տարում պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-1998 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Այգեստան (նախկինում՝ Բալլուջա) գյուղի միջնակարգ դպրոցում որպես քիմիա-կենսաբանության ուսուցչուհի, ինչպես նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդել է ագրոնոմիական առարկաներ:

1998-2004 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես առաջատար մասնագետ:

2004 թվականից «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հիմնադիր անդամն ու ընտրված նախագահն է:

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Նունե Սարուխանյանը ուսուցանել և խորհրդատվություն է տրամադրել հազարավոր ֆերմերների և ոլորտի մասնագետների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների (UNDP, WFP, WB, EU, OSCE, USDA, ADA, ACF, CENN, BMZ, Sign of hope, UMCOR, World Vision և այլն) ծրագրերի շրջանակներում՝ օրգանական և կայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության թեմաներով:

Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է երեք տասնյակից ավելի երկրներում։

Գրքագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառաբանություն ՝ «Կայուն գյուղատնտեսություն» ընդհանուր անունով։

  • Օրգանական գյուղատնտեսություն (2022) Մաս 1.
  • Բանջարաբուծություն (2023) Մաս 2.
  • Բակլազգիներ (2024) Մաս 3.
  • Հատապտուղներ (2024) Մաս 4.

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց[4] (2012)
  • Օրգանական գյուղմթերքների շուկայի ձևավորումը[5] (2014)
  • Կիտրոնի մշակություն (Արա Հովհաննիսյանի հետ համատեղ)[6] (2015)
  • Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն․ Կարդա, գունավորիր և սովորիր[7] (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ն․ Սարուխանյանի կենսագրությունը Հայաստանի Ագրարային Համալսարանի կայքէջում
  2. GreenLane.am Նունե Սարուխանյանի մասին GreenLane.am-ում
  3. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ - Նունե Սարուխանյան
  4. Նունե Սարուխանյան (2012). «Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց». armunicat.nla.am. Զանգակ-97.
  5. Նունե Սարուխանյան (2014). «Օրգանական գյուղմթերքների շուկայի ձևավորումը». armunicat.nla.am. Կանաչ Արահետ.
  6. Նունե Սարուխանյան, Արա Հովհաննիսյան (2015). «Կիտրոնի մշակություն». armunicat.nla.am. Զանգակ.
  7. Նունե Սարուխանյան (2021). «Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն». armunicat.nla.am. Կանաչ Արահետ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]