Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Ժ
Sergey Chobanyan/Ավազարկղ Ժ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Օդանավ |
Հավանայում Իլ-62-ի աղետը, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել կիրակի՝ 1989 թվականի սեպտեմբերի 3-ին Հավանայի արվարձանում Cubana de Aviación ավիաընկերության Իլ-62Մ ինքնաթիռի հետ: Արդյունքում զոհվել է 171 մարդ, ինչը նրան դարձնում է խոշորագույնը Կուբայի պատմության մեջ[1]։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]CU-T1281 (գործարանային՝ 3850453, սերիական՝ 50-05) համարով Իլ-62Մ օդանավը թողարկվել էր Կազանի ավիագործարանում մոտավորապես 1988 թվականի երրորդ եռամսյակում և մինչև նույն տարվա ավարտը վաճառվել է Cubana de Aviación կուբայական ավիաընկերությանը[2]: Այդպիսով, աղետի պահին օդանավը ոչ ավելի, քան մեկ տարեկան էր, նրա թռիչքաժամանակը կազմում էր մոտավորապես 1300 ժամ[3]:
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը պետք է կատարեր 9646 միջազգային չարտերային չվերթը Հավանա-Քյոլն-Միլան երթուղով: Նրան օդանավավարում էր անձնակազմը, որի հրամանատարն էր (ՕՀ) Արմանդո Օլիվերոսը (իսպ.՝ Armando Oliveros): Նա բավականին փորձառու օդաչու էր, որը 29 տարվա թռիչքի փորձ ուներ, նրա թռիչքաժամանակը կազմում էր 13 հազար ժամ, որից Իլ-62 ինքնաթիռով՝4761 թռիչքային ժամ: Անձնակազմը բաղկացած էր 11 անձից[1][3]: Սրահում գտնվում էր 115 ուղևոր՝ հիմնականում իտալացի զբոսաշրջիկներ[4]:
Օդանավակայանին մոտենում էր արևադարձային փոթորիկ, որը գտնվում էր 8-10 կմ հեռավորության վրա, միևնույն ժամանակ քամու արագությունը օդանավակայանում կազմում էր 30-40 կմ/ժամ և տեղում էր հորդառատ անձրև: Եղանակային տվյալ պայմաներում հրամանատար Օլիվերոսը թռիչք իրականացնելու որոշում ընդունեց: Մոտավորապես ժամը 19:00-ին ինքնաթիռը պոկվեց թռիչքուղուց և սկսեց բարձրություն հավաքելը: Սակայն նա հազիվ էր հասել 53 մետրի, երբ անմիջապես ընկավ վարընթաց հոսանքի մեջ և սկսեց իջնել: Առաջընթաց արագությունն ավելացնելու համար անձնակազմը փոքրացրեց թևիկների անկյունը 300-ից մինչև 150, բայց այս գործողությունը նվազեցրեց միայն թևի վերելքի ուժը և հանգեցրեց էլ ավելի արագ իջնելու: Կորցնելով բարձրությունը՝ Իլ-62 օդանավը բախվեց ուղղորդող ռադիոփարոսին, այնուհետև հարվածեց մի փոքր բլուրի, հարվածից վեր թռավ, ինչից հետո թռավ ևս 250 մետր և ընկավ Հավանայի արվարձանում՝ ավերելով մի քանի տասնյակ տներ[3]:
Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը արագ շրջափակել է տարածքը։ Աղետի վայրում հայտնաբերվեց միակ մենդանի մնացած 22-ամյա տղամարդը: Սակայն 8 օր անց, սեպտեմբերի 11 -ին, նա մահացավ ստացված վնասվածքներից: Այսպիսով, ինքնաթիռում գտնվող բոլոր 126 մարդիկ զոհվեցին: Բացի այդ, երկրի վրա 45 բնակիչ է զոհվել: Այս ավիաաղետի զոհերի ընդհանուր քանակը կազմել է 171 մարդ, ինչը 2013 թվականին այն դարձրել է խոշորագույնը Կուբայի պատմության մեջ՝ առաջ անցնելով 1977 թվականին խորհրդային Իլ-62-ի աղետից և Իլ-62-ի հետ տեղի ունեցածների մեջ երրորդից (Վարշավայում և Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած աղետից հետո)[1]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարի մեղավորը քննիչներն անվանել են վատացող եղանակային պայմաններում թռիչքի որոշում կայացրած անձնակազմի հրամանատարին, որը թերագնահատել է ողջ վտանգը:
Հանձնաժողովի տվյալներով՝ օդանավի թռիչքի պահին քամու արագությունը կարող էր հասնել արդեն 100 կմ/ժ-ի, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ամբարձիչ ուժի անկմանը: Թևի մեքենայացման մասին անձնակազմի որոշումն այդ պահին միայն ավելի է բարդացրել ստեղծված իրավիճակը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Aircraft accident Ilyushin 62M CU-T1281 Havana-José Martí International Airport (HAV)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013-11-01-ին.
- ↑ «Ильюшин Ил-62М Бортовой №: CU-T1281». Russianplanes.net. Վերցված է 2013-11-01-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Cubana Il-62 crash report cites pilot error as cause» (անգլերեն). Flight International. 1989-09-23. Վերցված է 2013-11-01-ին.
- ↑ «Cuban Jetliner With 124 Aboard Crashes» (անգլերեն). The New York Times. 1989-09-04. Վերցված է 2013-11-01-ին.