Մասնակից:Satenik16/Սլիյչուկ Մարգարիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Satenik16/Սլիյչուկ Մարգարիտա
Անձնական տեղեկություն

Մարգարիտա Սերգեյի Ալեյչուկ (ռուս.՝ Алийчук, Маргарита Сергеевна, ), ազգությամբ ռուս մարզուհի, ռուաստանի ազգային հավաքականի անդամ (2005 թվականից)։ 2007 թվականին դարձել է Աշխարհի բազմակի չեմպիոն, 2008 թվականին՝ Ամառային օլիմպիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն։ Նրա առաջին մարզիչներն են եղել Նադեժդա Դոլգովան, Նատալիա Օվսյանիկովան և Լյուդմիլա Վասինան։ 2003 թվականին նա ընդունվել է Օմսկի օլիմպիական ուսումնական կենտրոն, որտեղ նրան մարզել է ռուսատանի վաստակավոր մարզիչ Ելենա Արայսը[1]։ 2005 թվականին ընդգրկվել է ռուսաստանի ազգային հավաքականի խմբային վարժությունների թիմ։ Մարզվել է ռուսաստանի վաստակավոր մարզիչներ Իրինա Վիների և Վալենտինա Իվանիցկոի մոտ։ Իր մարզական կարիերայի ընթացքում ներկայացրել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասոցիացիան, ինչպես նաև Ռուսական բանակի ակումբը։ Պարգևատրվել է ընկերության շքանշանով։ 2008 թվականին ավարտել է սպորտային կարիերան։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընկերության շքանշան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրման, 2008 թվականի Պեկինում կայացած 29-րդ օլիմպիական խաղերում բարձր մարզական նվաճումների համար[2]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2008)
  • Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի խմբային վարժությունների հաղթող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]