Մասնակից:Samvel20051206

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրնստ Ինգմար Բերգման (շուեդ.՝ Ernst Ingmar Bergman [ˈɪŋmar ˈbærjman]; 1918 թ. յուլիսի 14, Ուփսալայ, Շուեդիայ - 2007 թ. յուլիսի 30, Ֆորէ, Գոթլանդ, Շուեդիայ), կինոյի եւ թատրոնի շուեդ նշանաւոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդիւսէր, գրող, դերասան։ Ճանաչուած է որպէս հեղինակային կինոյի մեծագոյն ռեժիսորներից մէկը:

«Օսկարի» եւ բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարուեստական ու վաւերագրական աւելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակն է նաեւ։ Նրա հանրայայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերուայ ժպիտները», «Եօթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբիւր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լոյս», «Գայլի ժամը», «Շշուկներ եւ ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին եւ Ալեքսանդրը» եւ այլն: Բերգմանը համարւում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրած թեման էր կեանքի ճգնաժամը։ Բերգմանը հեղինակել է նաեւ աւելի քան 170 թատէրական ներկայացում: 1953 թուականին ձեւաւորուել է Բերգմանի եւ կինոօպերատոր Սուէն Նիւկուիստի երկարամեայ բեղմնաւոր գործունէութիւնը: Նրա ֆիլմերում յաճախ նկարահանուել են Հարիեթ Անդերսոնը, Լիւ Ուլմանը, Գուննար Բեօրնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը եւ Մաքս ֆոն Սիւդովը: