Մասնակից:Revolution Saga/Ղարաբաղի պատմություն (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ղարաբաղի պատմություն» (պարսկերեն՝ Թարիխ-ե Ղարաբաղ), Ղարաբաղի պատմության մասին աշխատություն, որը գրվել է Միրզա Ջամալ Ջևանշիրի կողմից 1847 թվականին: Գրվել է Գյուլիստանի մելիքական տոհմի անդամ, գնդապետ Շամիրխան Մելիք-Բեգլարյանի պատվերով, այնուհետ ներկայացվել Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովին: Գրված է պարսկերեն, որն այն ժամանակ Անդրկովկասի մահմեդականների գրական լեզուն էր: Անդրադառնում է Ղարաբաղի պատմությանը՝ արաբների ներխուժումից մինչև տարածաշրջանի նվաճումը Ռուսական Կայսրության կողմից՝ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։

Գիրքը բաղկացած է ներածությունից, յոթ գլուխներից, վերջաբանից և տասնչորս ավելի կարճ հատվածներից: Զգալի մասը նվիրված է Ղարաբաղի խանության պատմությանը՝ պարսից Նադիր շահի տիրապետությունից մինչև Իբրահիմ Խալիլ խանի սպանությունը 1806 թվականին: Աշխատությունում նկարագրվում է Ղարաբաղի խաների և Արցախի հայկական մելիքությունների միջև հակամարտությունը:

Առաջին անգամ թարգմանվել է ռուսերեն Ադոլֆ Բերժեի կողմից 1855 թվականին, իսկ առաջին ադրբեջաներեն թարգմանությունը լույս է տեսել 1959 թվականին: Առաջին անգլերեն թարգմանությունը արել է Ջորջ Բուռնությանը 1994 թվականին: Երկի ձեռագիրը գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի արխիվում: 1980-ական թվականներից ի վեր արված ադրբեջաներեն թարգմանությունները պարունակում են միտումնավոր կեղծարարություններ ադրբեջանցի պատմաբանների կողմից՝ հայերի մասին հիշատակումները վերացնելու նպաակով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bournoutian, George (1994). A history of Qarabagh: an annotated translation of Mirza Jamal Javanshir Qarabaghi's Tarikh-e Qarabagh. Mazda Publishers. ISBN 978-1568590110..
  • Bournoutian, George (2008). «JAVĀNŠIR QARĀBĀḠI, JAMĀL». Encyclopaedia Iranica, Vol. XIV, Fasc. 6. էջեր 602–603..
  • Bournoutian, George (1992). «Rewriting History: Recent Azeri Alterations of Primary Sources Dealing with Karabakh». Journal of the Society for Armenian Studies. 6: 185–190..
  • Galichian, Rouben (2009). The Invention of History: Azerbaijan, Armenia, and the Showcasing of Imagination. Printinfo Art Books. ISBN 978-1903656860..
  • Մաղալյան, Արտակ (2018). «Միրզա Ջամալ Ջևանշիրի «Ղարաբաղի պատմություն»-ը որպես Արցախի XVIII դարի պատմության սկզբնաղբյուր». Պատմա-բանասիրական հանդես (Համար 3): 307–314. ISSN 0135-0536.: