Մասնակից:Qnarik2000/Էյլին Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյլին Գրեյ
Eileen Gray
Ծնվել է1878 թվական օգոստոսի 9
ԾննդավայրԷննիկսորտի, Ուէկսֆորդ, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա
Մահացել է1976 թվական հոկտեմբերի 31 (98 տարեկան)
Մահվան վայրՓարիզի XIV շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԱզգությունԻռլանդիա Իռլանդիա
Մասնագիտությունդիզայներ, ճարտարապետ

Էյլին Գրեյ (1878 թվականի օգոստոսի 9-ից 1976 թվականի դեկտեմբերի 31) ֆրանսիացի ճարտարապետ, իռլանդական ծագում ունեցող դիզայներ, ժամանակակից ոճի պիոներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյը ծնվել է 1878 թվականին Իռլանդիայում՝ նկարչի ընտանիքում և եղել է 5 երեխաներից[1] ամենափոքրը: Նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Իռլանդիայում և Լոնդոնում: Հաճախել է նկարչական դպրոց, որտեղ էլ սովորել է նկարել: Հոր մահից հետո 1900 թվականին, Էյլինը առաջին անգամ այցելել է Փարիզ, որտեղ այդ ժամանակ անցկացվում էր համաշխարհային ցուցահանդես: Ցուցահանդեսի գերիշխող ոճն այդ թվականին մոդեռնն էր, ցուցահանդեսում ներկայացված ճարտարապետների գործերի թվում էր Չարլզ Ռեննիի Մակինթոշի աշխատանքները, որոնք հիացրին Գրեյին[2]: Դրանից կարճ ժամանակ անց Էյլինն իր` նկարչական դպրոցի ընկերների` Գևինի ու Բրյուսի հետ տեղափոխվեց Փարիզ: Այնտեղ նա շարունակեց իր ուսումը Ժյուլիանա և Կոլարոսսի ակադեմիաներում: Շուտով Էյլինը հասցկացավ, որ նկարչության դասերը քիչ են, նրա պահանջները բավարարելու համար:

Նա սովորեց աշխատել էմալով, սակայն երկար ժամանակ ոչ մի տեղ չէր ցուցադրում իր աշխատանքներն, առաջին անգամ դրանք ցուցադրեց 36 տարեկան հասակում: Էյլինը տարված էր նաև դեկորացիաներով: 1917 թվականին Էյլինը ստացավ իր առաջին պատվերը որպես դիզայներ, նրան վարձել էր միլիոնատեր Մատյե Լևվին: Մադամ Լևիի բնակարանային հարմարավետությունների կազմակերպումը Ռուե դե Լոտա փողոցում Գրեյից պահանջվեց 4 տարվա աշխատանք: Նա ինքն էր նախագծել գրեթե ողջ կահույքը (այդ թվում նաև հայտնի բազկաթոռ Բիբենդիումը)[3], գորգերն ու լամպերը, և պատերին տեղադրել լաքապատ վահանակներ[2]:

Աթոռ E-1027 ծրագրավորված Էյլին Գրեյի կողմից

Բիբենդիում բազկաթոռի դիզայնը, որը դարձավ 20-րդ դարի[3] կահույքի ամենաճանաչելի դիզայններից մեկը: Գրեյը բազկաթոռը կոչեց ի պատիվ Բիբենդումի, ով Միչելին ընկերության հիմնադիրն էր: [4]:

Աշխատանքը մադամ Լևիի մոտ Գրեյին թույլ էր տալիս ապահովել իր անձնական կարիքները, ինչպես նաև նրան ճանաչում ձեռք բերեց իբրև կահույքի դիզայներ: Դրանից կարճ ժամանակ անց Էյլինը սկսեց հետաքրքրվել ճարտարապետությամբ: Դան Բադովիչի հետ միասին նրանք ծրագրեցին տուն E-1027[5], կառուցված Ռոկբրյուն-Կապ-Մարտենում: Գրեյը այդ տան համար պատրաստեց նաև կահույքը,այդ թվում նաև աթոռ E-1027, որը բազկաթոռ Բիբենդիումի հետ միևնույն շարքում մտնում է նրա ամենաճանաչված գործերի մեջ:

Ավելի ուշ, արդեն մենակ, Էյլինը ծրագրեց և կառուցեց իր սեփական բնակարանը Tempe à Pailla, որը դարձավ ժամանակակից ճարտարապետության[2] խորհրդանիշներից մեկը: Բնակարանը և նրա ներքին հարմարանքները այնպես էին կարգավորված,որ Գրեյին առավել հարմար լիներ ապրելն ու աշխատելը, դրա հետ մեկտեղ նա կարողանում էր անընդհատ փոխել ինտերյերը կահույքի[6] բազմաֆունկցիոնալության հաշվին:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Furniture as art: the work of Eileen Gray». History Ireland (ամերիկյան անգլերեն). 2013-03-01. Վերցված է 2018-03-22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Adams, Peter. Eileen Gray: A Biography.. — London: Thames and Hudson, 1987.
  3. 3,0 3,1 «Eileen Gray's Bibendum: A Modern but Feminine Chair - Bienenstock Furniture Library». Bienenstock Furniture Library (ամերիկյան անգլերեն). 2014-04-23. Վերցված է 2018-03-22-ին.
  4. «The amazing Eileen Gray Bibendum Chair». Doublestone Steel (ամերիկյան անգլերեն). 2014-06-30. Վերցված է 2018-03-22-ին.
  5. «Eileen Gray: E-1027, Roquebrune Cap Martin - Tesserae - Archiseek - Irish Architecture». Archiseek - Irish Architecture (ամերիկյան անգլերեն). 2002-03-17. Վերցված է 2018-03-22-ին.
  6. Encyclopedia of interior design. — London: Fitzroy Dearborn Publishers, 1997. — 2 volumes (xvii, 1450 pages) с. — ISBN 1884964192