Մասնակից:Pushkinson/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլիպ (Ֆիլ) Հյու Նորման Ռադ (անգլ․ Phillip Hugh Norman Rudd, ի ծնե անունը՝ Ֆիլիպ Հյու Նորման Վիթշկե Ռուդզեվեչյուս անգլ․ Phillip Hugh Norman Witschke Rudzevecuis, 1954 թվականի մայիսի 19, Մելբուրն) ավստրալիացի հարվածային գործիքների նվագող։ Հայտնի դարձավ աշխատելով AC/DC ռոք-խմբի հետ (1975 թվականից մինչև 1983 թվական), իսկ հետո 1994 թվականից մինչև 2014 թվական։ Classic Rock պարբերագրի 50 լավագույն թմբկահարների ցանկին համաձայն՝ նա զբաղեցնում է 27-րդ տեղը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1․ Կենսագրություն
  • 1․1 Օրենքի հետ կապված խնդիրներ
  • 2․ Ծանոթագրություններ
  • 3․ Հղումներ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի մայիսի 19-ին Մելբուրնում լիտվական ծագման ընտանիքում։ Սովովորել է խաղալ թմբուկի վրա ի պատանեկության[1]:

1975 թվականին մտել է AC/DC ռոք-խմբի կազմ։ Երբ 1977 թվականին Մարկ Էվանսը լքեց AC/DC-ի կազմը, Ֆիլը մնաց միակ ավստրալիացի խմբում։

1980 թվականին Բոն Սքոթը մահանում է։ Խումբը նոր վոկալիստ՝ Բրայան Ջոնսոնի հետ ձայնագրեց նրանց ամենահաջողակ Back in Black ալբոմը։ Ֆիլ Ռադը ծանր ընդունեց Սքոթի մահը, բայց շարունակեց խաղալ AC/DC-ում, մինչև չթողեց խումբը 1983 թվականին Flick of the Switch ալբոմը ձայնագրելու պահին։ Չնայած նրան, որ սեսիոն թմբկահար Բի Ջեյ Վիլսոնը կանչվեց խումբ ձայնագրությունը վերջացնելու համար, Ֆիլը ավարտեց իր դերերգները և Վիլսոնի դերերգները չօգտագործվեցին։ Ֆիլի հեռացումը խմբից մասամբ արդյունք էր իր թմրանյութերի խնդիրների և Մալքոլմ Յանգի հետ հակամարտության, որը, ի վերջո, ֆիզիկական էր:

Ֆիլին փոխարինել է Մանչեսթերից թմբկահար Սայմոն Ռայթը։

Լինելով ազատված AC/DC-ից, Ֆիլը տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ նա գնել է ուղղաթիռային ընկերություն: AC/DC-ի երկրպագուները սկսել են պարբերաբար գալ և փորձել գտնել նրա գտնվելու վայրը: Ֆիլն խոսում էր AC/DC-ից հեռանալուց հետո իր կյանքի․ «Ես մեքենա եմ քշել, ուղղաթիռներ եմ վարել, ֆերմեր եմ դարձել և որոշ հացահատիկային մշակաբույսեր եմ պատվաստել։ Ես ապրում էի Նոր Զելանդիայում, որը մեծ, գեղեցիկ և հանգիստ վայր էր»։ Ֆիլը չէր դադարում նվագել թմբուկի վրա։

1991 թվականին The Razor’s Edge շուրջերկրյա շրջագայության ժամանակ Նոր Զելանդիայում AC/DC-ն Ֆիլին առաջարկել է կրկին աշխատել նրանց հետ։ Ռադը որոշեց ընդունել նրանց առաջարկը և 1995 թվականին կրկին միացավ խմբին։

Ֆիլի խաղաոճը համարվում է խմբի մյուս մասնակիցների հետ համատեղելի։ Այդ պատճառով նրանք ուրախ էին նրա վերադարձի համար, իսկ Քրիս Սլեյդին քաղաքավարի խնդրել էին լքել խումբը։ Ընդ որում, պետք է նշել, որ ոչ մի հակակրանք չի եղել Սլեյդի հեռանալու արդյունքում. խումբը շնորհակալություն է հայտնել Սլեյդին իր աշխատանքի և տեխնիկական ունակությունների համար, սակայն պնդել է, որ 1983 թվականի սկսած տարաձայնություններից որոշակի հնչեցողություն է կորել AC/DC-ի երաժշտության մեջ։

2003 թվականին Ֆիլ Ռադն ընդգրկվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում՝ AC/DC-ի մյուս անդամների հետ միասին։ 2005 թվականին Classic Rock ամսագրի վարկածով ընդգրկվել է ռոքի 50 լավագույն թմբկահարների ցուցակում։

Ֆիլ Ռադը խաղում է Sonor ֆիրմայի թմբուկների վրա, նրանց 40-ամյա համագործակցության պատվին թողարկվել է անվանական փոքր թմբուկ և Phil Rudd Special Edition Drum Set[2]:

2014 թվականի օգոստոսի 29-ին Ֆիլ Ռադը հայտնել էր, որ կթողարկվի իր առաջին սոլո ալբոմը՝ «Head Job» անվանումով[3]:

Օրենքի հետ կապված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 6-ին Նոր Զելանդիայի իրավապահ մարմինները թմբկահարին մեղադրել էին սպանության համար երկու մարդ վարձելու փորձի մեջ, նրան ձերբակալել են[4]: Նույն օրը AC/DC-ն հայտարարություն է արել. «մենք ոչ մի մեկնաբանություն չունենք»։ Ֆիլի բացակայությունը չի ազդի մեր «Rock or Bust» նոր ալբոմի և հաջորդ տարի կայանալիք շրջագայության վրա (այն ժամանակ դեռ պարզ չէր, թե արդյոք Ռադը կմնա խմբի կազմում, և ով կարող էր այն փոխարինել)։ Ռադից սպանության վարձելու մեղադրանքը հանվեց հաջորդ օրը, սակայն մնացին մետամֆետամին, կաննաբիսին պահելու և սպանության սպառնալիքի մեղադրանքները[5]:

2015 թվականի հուլիսին դատապարտվել է 8 ամսվա տնային կալանքի՝ սպանության սպառնալիքի պատճառով[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phil Rudd | Biography // AllMusic
  2. «The Phil Rudd (AC/DC) Special Edition Drum Kit» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին. Վերցված է 2010-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Официальный сайт Фила Радда». 18.07.2014.
  4. Tony Wall (6 November 2014). «AC/DC drummer Phil Rudd on procuring murder charge». Fairfax Media.
  5. «AC/DC drummer Phil Rudd: Procuring murder charge dropped». Fairfax Media. 7 November 2014.
  6. Ударник AC/DC Фил Радд приговорен к домашнему аресту за угрозу убийством // rian.com.ua