Մասնակից:Ovsanna Karagulleian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պոլ Մ․ Սուդդերը աստղաֆիզիկոս և գիտական դասավանդող է։ 2015թ. Նա ստացել է ֆիզիկայի գիտական բակալավրի աստիճան Կալիֆորնիայի Պետական պոլիտեխնիկական համալսարանից և 2011թ. ստացել է գիտական աստիճան Իլինոյսի Ուրբանա- Շամփեյն համալսարանից:[1][2] Ներկայումս նա կոսմոլոգիական հետազոտող է և համայնքի ներգրավածության համակարգող Օհայոի Պետական համալսարանի Աստղագիտության ամբիոնում:[2] Սուդդերը ձայնագրում է տարբեր պոդկաստեր, YouTube վիդիոների շարքեր,կատարում է խորհրդատվություններ հեռուստատեսության և կինոնկարահանումներին,հրատարակում է գիտական հոդվածներ հայտնի գիտական պարբերականների համար, ունենում է հանրային ելույթներ քննարկելու ֆիզիկայի և աստղագիտության թեմաները[1] և համատեղ հրատարակել է ավելի քան հիսուն աստղաֆիզիկայի հոդվածներ arXiv -ում։[3] Նա Կոլումբիայի՝Օհայոի գիտական և արտադրական կենտրոնի գլխավոր գիտականն է։[4][5]

Սուդդերը կարճատև հանդիպում ունեցավՍթիվեն Հոքինգի հետ Քեմբրիջի համալսարանում։[6] Նա խոստվանեց, որՀոքինգը օգնեց հաշտեցնելու հարաբերության ընդհանուր տեսությունը և քվանտային մեխանիկան,[7] որ նա իր մենտորն էր և մենք պետք է ոգեկոչենք նրա հաստատակամությունն ու ձեռքբերումները։ [6]

Սուդդերը հետազոտում և մեկնաբանում է հարաբերության ընդհանուր տեսությունը ,[8] Մեծ Պայթունի առաջացման ֆիզիկան,[9] աստղագիտությունը,[10] աստղերի մահը,[11]աստղալուսանկարչությունը,[12] մագնիսները և մութ էներգիան։[13] Նա նաև մեկնաբանում է աստղագիտական երևույթները, որոնք տեսանելի են սիրողական աստղադիտորդներին և աստղագետներին,[14] ներառյալ մոլորակները դիտելու ամենալավ վայրերը և ժամանակները ,[15] հսկա կապույտ արյունային լուսինը,[16] արեգակի և լուսնի խավարումները։[17] Հայտնի գիտական հոդվածներում հաճախ նրան օգտագործում են որպես հղում հայտնի և զվարճալի գիտական հարցերում, օրինակ ինչպես կպատասխանի մարմինը տիեզերական տարածությունում, ժամանակի ճամբորդությունը, որդնանցքերը[18][19][20][21] [22][23] և ինչ կպատահի եթե աշխարհի բոլոր մարդիկ միաժամանակ ցատկեն։[24]

Նրա հայրը կաթոլիկ քահանա է և Սուդդերը չի խոսում կրոնի մասին իր անձնական կարծիքները, այնուամենայնիվ նա ճանաչում է աթեիստներ և տարբեր կրոնների հավատացյալննե, որոնք գտան հաշտության եզրեր իրենց հավատքի և գիտության հետ։ [25]


References[խմբագրել | խմբագրել կոդը]