Մասնակից:Nelly Asatrian/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամայի պատկերը Ռամայանայում: Անհանգստացած է կնոջ՝ Սիտայի համար, նրան մխիթարում է եղբայրը՝ Լակշմանան։

Անհանգստությունը վերաբերում է բացասական բնույթի, կրկնվող, անկառավարելի մտքերին, պատկերներին, զգացմունքներին և գործողություններին, որոնք առաջանում են կանխատեսվող պոտենցիալ սպառնալիքներից և դրանց պոտենցիալ հետևանքներից խուսափելու կամ լուծելու համար արված ճանաչողական ռիսկի ակտիվ վերլուծությունից [1]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղջիկ, ով անհանգստացած տեսք ունի

Անհանգստությունը շարունակաբար բնույթ ունեցող մտածական կատեգորիա է, այսինքն՝ անդադար մտածելը անցյալի կամ ապագայի վատ իրադարձությունների մասին [2]։ Որպես զգացմունք՝ «անհանգստություն»-ն առաջանում է իրական կամ երևակայական խնդրի մասին տագնապից կամ մտահոգությունից, հաճախ անձնական պատճառներից ելնելով, ինչպիսիք են առողջությունը կամ ֆինանսները, կամ արտաքին ավելի գլոբալ խնդիրներ՝ շրջակա միջավայրի աղտոտումը, սոցիալական կառուցվածքը կամ տեխնոլոգիական փոփոխությունը։ Դա բնական արձագանք է ապագայում կանխատեսվող խնդիրներին։ Չափից դուրս անհանգստությունը, ինչպես ընդհանրացված տագնապային խանգարման հիմնական ախտորոշումն է։ Այն համատարած է նաև այլ հոգեբանական խանգարումներում, ինչպիսին է շիզոֆրենիան [3]։

Շատ մարդիկ իրենց կյանքի կյանքում ընթացքում առերեսվում են կարճատև անհանգստության շրջափուլերի՝ որոնք չեն առաջ բերում միջադեպեր․ անշուշտ, թեթև անհանգստությունն ունի իր դրական ազդեցությունը, եթե դա մարդկանց մղում է նախազգուշական միջոցների ձեռնարկմանը(օրինակ՝ ամրագոտիների կապելը կամ ապահովագրություն ձեռք բերելը), ինչպես նաև ռիսկային պահվածքից խուսափելը(վտանգավոր կենդանիներին զայրացնելը, չափից շատ խմելը)։ Սակայն չափից շատ անհանգստացող մարդիկ գերգնահատում են ապագա վտանգների մասին իրենց գնահատումները և հակում ունեն ծայրահեղացնելու իրավաիճակը հայտնվելով փակուղում,  ինչն էլ հանգեցնում է սթրեսի։  Գերագնահատումը տեղի է ունենում, քանի որ վերլուծական ռեսուրսները արտաքին ազդակների, անձնական փորձի և սխալ  համոզմունքների համակցություն են: Խրոնիկ անհանգստություն ունեցող անհատները նաև անինքնավստահություն են ցուցաբերում իրենց խնդիրները լուծելու կարողությունում, խնդիրներն ընկալում են որպես սպառնալիքներ, հեշտորեն հիասթափվում են դրանց առնչվելիս և վատատես են արդյունավետությանը [4]։

Լուրջ տագնապներ ունեցող մարդիկ դժվարանում են կառավարել իրենց անհանգստությունը և սովորաբար ունենում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են անհանգստությունը, հոգնածությունը, կենտրոնանալու անկարողությունը, դյուրագրգիռությունը, մկանային լարվածությունը և քնի խանգարումը։

Թեորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուսափելու մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհանգստության խուսափողական մոդելը (ԱԽՄ) հիմնավորում է, որ անհանգստությունը բանավոր լեզվական մտքի վրա հիմնված գործունեություն է, որը առաջանում է որպես վառ մտավոր պատկերացումն ու դրա հետ կապված սոմատիկ ու հուզական ակտիվացումը արգելակելու փորձ [5]։ Այս արգելակումը կանխում է վախի հուզական վերամշակումը, որը տեսականորեն էական նշանակություն ունի վախի սադրիչ գործոններին հաջողությամբ ընտելանալու և հաղթահարելու համար [6]։ Անհանգստությունը դառնում է ուժեղացված հաղթահարման մեխանիզմ, քանի որ անհանգստությունների մեծ մասը երբեք չի իրականանում՝ անհանգստացողին տալով վախը հաջողությամբ կառավարելու զգացողություն՝ առանց զգալու այն այն վերապրելու բացասական զգացողությանները [7]։ Հարկ է նշել, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ տեսողական անհանգստությունը, որը անհանգստություն է, որը տեղի է ունենում տեսողական ընկալմամբ, ևս կապված է անհանգստության բարձր մակարդակի և այլ հոգեբանական խանգարումների ախտանիշների հետ [8]։

Ճանաչողական մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաթոլոգիական անհանգստությունը ներառում է ոչ կամածին (ներքևից վեր) գործընթացը, ինչպիսին է վտանգ ենթադրող երևույթների վրա  կենտրոնանալու և որպես սպառնալիք մեկնաբանելու արմատացած միտումները, ինչպես նաև կամածին (վերևից ներքև) գործընթացները, օրինակ ուշադրությունը վերահսկելու կարողությունը: Զգացմունքային մշակման կողմնակալությունը, որպես ներխուժող բացասական կամ դրական մտքեր,   նպաստում են սպառնալիքի դրսևորումների՝ գիտակցական մակարդակ ի հայտ գալուն։Նախագիտակցական մակարդակում այս գործընթացները ազդում են մտավոր ներկայացումների մրցակցության վրա, որոնցից ոմանք ուժեղացնում են անհանգստության գերակայությունը՝ խաթարելով ճանաչողական գործառույթները, մինչդեռ մյուսներն ուժեղացնում են անհանգստության կանխարգելիչ բնույթը՝ ուշադրության վերահսկման կամ մանրակրկիտ զգոնության միջոցով:  Կողմնակալությունները   որոշում են սպառնալիքի բովանդակության ինտենսիվությունը և առանձնահատկությունները՝  այս իրավիճակներում ձևավորելով անհատի սպառնալիքների ընկալումները և իրենց ակնկալիքների  կառավարումը, արձագանքները և հաղթահարման ռազմավարությունները [9]։

Որոշ անհատներ սթրեսային կամ անհանգստացնող իրավիճակներում հոգեկան դրսևորումներին արձագանքում են ոչ հստակ կամ ոչ միանշանակ [10]։ IԱյս իրավիճակում անհանգստացողը մնում է մշտական անհանգստության վիճակում  Դա տեղի է ունենում այն պատճառով, որ անհանգստացողը բախվում է բազմաթիվ իրավիճակից դուրս գալոի տարբերակների, սովորաբար երկու կամ երեք, որոնք կարող են բավականին ճնշող լինել: Հնարավորությունների այս առատությունը նրանց համար ստեղծում է ճգնաժամային իրավիճակ՝ ստիպելով կամավոր իրենց ուշադրությունը կենտրոնացնել պոտենցիալ բացասական արդյունքների վրա,  երբ այլ անհատներ որդեգրում են խնդիրների լուծման կառուցողական մոտեցում և ավելի դրական տեսլական, այլ ոչ թե կենտրոնանում են բացասական արդյունքների ակնկալիքների վրա [11]։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն մտածողները, ինչպիսիք են ստոիկ փիլիսոփա Էպիկտետոսը և Սենեկան, խորհուրդ են տվել խուսափել անհանգստանալուց: Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի հիմնադիր Ալբերտ Էլիսը ոգեշնչված էր ստոիկների թերապևտիկ գաղափարներով [12]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդո Ռենիի 17-րդ դարի Հովհաննես Մկրտչի նկարը պատկերում է տագնապն ու անհանգստությունը:

Եբրայերենում անհանգստության համար օգտագործվող աստվածաշնչյան բառը (եբրայերեն՝ דָּאַג, daag) անհանգստությունը համարում է վախի և վշտի համակցված ձև, որն ազդում է նեֆեշի՝ մեր էության ամբողջականության վրա։ Աստվածաշնչի 94-րդ սաղմոսը ամրացնում է անհանգստություններին դիմակայելու մոտեցումը․

«Իմ սրտի բազում ցավերի մեջ, քո մխիթարությունը ուրախացնում էր հոգիս» [13]։

Նոր Կտակարանում Մատթեոսի Ավետարանում ասվում է.

«Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ ․․․Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են» [14]։

Մատթեոսի մոտ անհանգստանալու համար օգտագործվող հունարեն բառը merimnaō-ն է [15], որը նշանակում է մտահոգվել կամ անհանգստանալ հոգսերի պատճառով։

Փիլիպպեցիների եկեղեցուն Սուրբ Պողոսը գրում է. «Անհանգստանալու կարիք չկա» [16], իսկ հովվական թղթերում Տիմոթեոս Բ 1.7-ը քաջալերում է.

«Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության»։

Նույն կերպով Հակոբոս 1:2-4-ը հորդորում է ուրախությամբ դիմակայել ցանկացած տեսակի փորձությունների, քանի որ դրանք մղում են դիմացկունության (ուժի և քաջության): Այնուհետև Սուրբ Պետրոսը բացահայտում է առողջ ապրելու իր ընկալումը Պետրոսի Երկրորդ նամակի 1.3,5–7 հատվածներում.

«Մենք անսասան հույս ունենք... սա մեզ համար մեծ ուրախության պատճառ է» [17]։

Հնդիկ հոգևոր ուսուցիչ հանգուցյալ Մեհեր Բաբան ասում էր, որ անհանգստությունը պայմանավորված է ցանկություններով և կարելի է հաղթահարել դրանից ազատվելու միջոցով.

«Անհանգստությունը տենդագին երևակայության արդյունք է, որն աշխատում է ցանկությունների գրգռմամբ... (Դա) անցյալին կամ սպասված ապագային կապվածության անհրաժեշտ արդյունք է, և այն միշտ պահպանվում է այս կամ այն ձևով, մինչև ուղեղը լիովին անջատվի ամեն ինչից [18]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահոգության համակարգը ուժեղանում է պոտենցիալ հրահրող իրադարձության, տրավմատիկ փորձի կամ խոցելիության ազդեցության արդյունքում, որը առաջ է քաշում անհանգստացնող մտքեր և զգացմունքներ, որոնք էլ հանգեցնում են ֆիզիկական սթրեսային ռեակցիաների և արձագանքի՝ անհանգստացնող պահվածքից խուսափելու, ալոստազի ապահովման համար: Բայց ճգնաժամի պայմաններում այս ամենը հետ է մղվում սկզբնական անհանգստացնող մտքերի և զգացմունքների մեջ, որոնք առաջացնում և ուժեղացնում են անհանգստության վնասակար շրջափուլը: Հանգստությունը, ռիսկի գնահատումը, անհանգստության բացահայտումը, վարքի կանխարգելումը, վարժությունները, ինչպիսին է յոգան, կարող են արդյունավետ լինել չափից ավելի անհանգստությունը զսպելու համար, որը ընդհանուր անհանգստության խանգարման հիմնական հատկանիշն է [19][20]։ Ճանաչողական վարքագծային տեխնիկան բավականաչափ չի ճյուղավորվել խնդրին ամբողջականորեն լուծելու համար, սակայն թերապիան կարող է վերահսկել կամ նվազեցնել անհանգստությունը [21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Borkovec TD. (2002). Clinical Psychology: Science and Practice 9, 76–80.
  2. Brosschot JF, Pieper S, Thayer JF (November 2005). «Expanding stress theory: prolonged activation and perseverative cognition». Psychoneuroendocrinology. 30 (10): 1043–1049. doi:10.1016/j.psyneuen.2005.04.008. PMID 15939546. S2CID 21406930.
  3. Kowalski, Joachim; Styła, Rafał (2022-09-01). «Visual worry in patients with schizophrenia». Journal of Psychiatric Research (անգլերեն). 153: 116–124. doi:10.1016/j.jpsychires.2022.07.007. ISSN 0022-3956. PMID 35810601.
  4. Bredemeier K, Berenbaum H (January 2008). «Intolerance of uncertainty and perceived threat». Behaviour Research and Therapy. 46 (1): 28–38. doi:10.1016/j.brat.2007.09.006. PMID 17983612.
  5. Borkovec TD, Alcaine OM, Behar E (2004). Generalized Anxiety Disorder: Advances in Research and Practice. Guilford Press. էջեր 77–108.
  6. Gillihan SJ, Foa EB (2011). Associative Learning and Conditioning Theory. էջեր 27–43. doi:10.1093/acprof:oso/9780199735969.003.0017. ISBN 9780199735969.
  7. Behar E, DiMarco ID, Hekler EB, Mohlman J, Staples AM (December 2009). «Current theoretical models of generalized anxiety disorder (GAD): conceptual review and treatment implications». Journal of Anxiety Disorders. 23 (8): 1011–1023. doi:10.1016/j.janxdis.2009.07.006. PMID 19700258. S2CID 10962212.
  8. Kowalski, Joachim; Styła, Rafał (2022-09-01). «Visual worry in patients with schizophrenia». Journal of Psychiatric Research (անգլերեն). 153: 116–124. doi:10.1016/j.jpsychires.2022.07.007. ISSN 0022-3956. PMID 35810601.
  9. Hirsch CR, Mathews A (October 2012). «A cognitive model of pathological worry». Behaviour Research and Therapy. 50 (10): 636–646. doi:10.1016/j.brat.2012.06.007. PMC 3444754. PMID 22863541.
  10. Koerner N, Dugas MJ (2006-01-01). «A Cognitive Model of Generalized Anxiety Disorder: the Role of Intolerance of Uncertainty». In Davey GC, Wells A (eds.). Worry and its Psychological Disorders. John Wiley & Sons Ltd. էջեր 201–216. doi:10.1002/9780470713143.ch12. ISBN 9780470713143.
  11. Robichaud M (2013-01-01). «Generalized Anxiety Disorder: Targeting Intolerance of Uncertainty». In Simos G, Hofmann SG (eds.). CBT for Anxiety Disorders. John Wiley & Sons Ltd. էջեր 57–85. doi:10.1002/9781118330043.ch3. ISBN 9781118330043.
  12. Evans J (29 June 2013). «Anxious? Depressed? Try Greek philosophy». The Telegraph. Վերցված է 8 October 2017-ին.
  13. Psalms 94:19
  14. Matthew 6:27,34
  15. «Is Worry a Sin?». Christianity Unfiltered. Retrieved 2019-10-29.
  16. Philippians 4:6 - Jerusalem Bible
  17. "New Revised Standard Version" Retrieved on 2015-01-17
  18. Baba M (1995). Discourses. Vol. 3. Myrtle Beach, S.C., U.S.A.: Sheriar Foundation. էջեր 121–122. ISBN 978-1-880619-09-4.
  19. O'Leary TA, Brown TA, Barlow DH (1992). «The efficacy of worry control treatment in generalized anxiety disorder: A multiple baseline analysis.». Meeting of the Association for Advancement of Behavior Therapy. Boston.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  20. Danhauer, Suzanne C.; Miller, Michael E.; Divers, Jasmin; Anderson, Andrea; Hargis, Gena; Brenes, Gretchen A. (2022). «Long-Term Effects of Cognitive-Behavioral Therapy and Yoga for Worried Older Adults». The American Journal of Geriatric Psychiatry (անգլերեն). 30 (9): 979–990. doi:10.1016/j.jagp.2022.02.002. PMID 35260292. S2CID 246643041.
  21. Zinbarg RE, Barlow DH, Brown TA, Hertz RM (1992). «Cognitive-behavioral approaches to the nature and treatment of anxiety disorders». Annual Review of Psychology. 43: 235–67. doi:10.1146/annurev.ps.43.020192.001315. PMID 1539944.

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kate Sweeny; Michael D. Dooley (18 April 2017). «The surprising upsides of worry». Social and Personality Psychology Compass. 11 (4): e12311. doi:10.1111/spc3.12311.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ worry Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Կաղապար:Emotion-footer