Մասնակից:Narine KH/Սևագրություն 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերնադետտ Սելյ (հունգ.՝ Szél Bernadett, )[1], հունգարացի տնտեսագետ և քաղաքական գործիչ: Կուսակցության համանախագահ «Քաղաքականությունը կարող է այլ լինել» (Lehet Más a Politika; LMP), 2013-2018 թվականերից, 2012 թվականից Ազգային ժողովի անդամ է, և կուսակցության վարչապետի թեկնածու[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելան ծնվել է 1977 թվականի մարտի 9-ին Պեչ քաղաքում: Ավարտել է Զալաէգերսեգի Միկլոշ Զրինիի անվան վարժարանը։ 2000 թվականին լույս է տեսել Կորվինի համալսարանից (միջազգային հարաբերություններ)[3], որտեղ էլ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան 2011 թվականին[4]:

2000-2002 թվականին աշխատել է Phillip Morris ընկերության կորպորատիվ հարցերով դեպարտամենտում։ Դրանից հետո աշխատանքի է անցել հասարակական սեկտորում, եղել է «ապաստան՝ միգրանտների օգնության միավորում» իրավապաշտպան կազմակերպության (Menedék — Migránsokat Segítő Egyesület) ծրագրերի ղեկավարը 2002 թվականի մարտից մինչև հուլիս[5]: 2002 թվականի սեպտեմբերից երեք տարվա ընթացքում եղել է Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող: 2006 թվականից աշխատել է Հունգարիայի կենտրոնական վիճակագրական վարչությունում, ինչպես նաև հանդես է եկել որպես ԵՄ զեկուցող:

Նրա գիտական հետաքրքրությունները ընտանիքի սոցիոլոգիայի, ընտանեկան քաղաքականության և պետական ներուժի ոլորտներ են։ Նա մի քանի գիտական կոլեկտիվների անդամ է, ինչպես նաև մասնակցում է հունգարական միջազգային նախագծերին: Ազատ տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին: Այժմ նա ապրում է Բուդակեսիում՝ ամուսնու և երկու դուստրերի հետ:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը սկսեց իր քաղաքական կարիերան ձախ կենտրոնամետ հումանիստական կուսակցությունում: Նոր Կանաչ կուսակցության ստեղծումից հետո «քաղաքականությունը կարող է այլ լինել» կուսակցության անդամ է դարձել 2010 թվականին։ 2010 թվականին  եղել է հունգարական խորհրդարանական ընտրությունների թեկնածու։ Բուդակեսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է 2010 թվականին՝ ստանալով ձայների 10,89% [6]:

Սելը խորհրդարանի անդամ է դարձել 2012 թվականի փետրվարի 13-ին՝ փոխարինելով իր գործընկեր Վիրագ Կաուֆերին, որը պաշտոնաթող է եղել փետրվարի 1-ին[7]: Փետրվարի 20-ին ընտրվել է զբաղվածության և աշխատանքի կոմիտեի անդամ, ապա երիտասարդության հարցերի, սոցիալական, ընտանեկան և բնակարանային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ և կայուն զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ:

2013 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անկախ պատգամավոր էր համարվում, երբ միացումների կառավարման արձանագրություն, խորհրդարանական խումբը խորհրդարանական ընթացակարգին համապատասխան լուծարվեց այն բանից հետո, երբ նրան լքեցին «Երկխոսություն Հունգարիայի համար»[8] նոր կուսակցության հիմնադիր ժողովը: 2013 թվականի մարտի 24-ին Բերնադետ Սելը և Անդրաշ Շիֆերը ընտրվել են Միացումների Կառավարման Արձանագրության նոր համանախագահներ կուսակցության համագումարում[9]:

Երբ 2013 թվականի սեպտեմբերին խորհրդարանական քննարկումների ժամանակ Սելը հարցեր էր տալիս Ռումինիայում Roiaia Montană նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի հարցերով պետական քարտուղար Զոլթան Իլեշին, վերջինս թույլ էր տվել սեքսիստական արտահայտություններ նրա հասցեին (Մասնավորապես, «այն, ինչ դուք գեղեցիկ եք, չի նշանակում, որ դուք խելացի եք»[10]), ինչի համար հետագայում ներողություն էր խնդրել:.

Սելը 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվել է Միացումների Կառավարման Արձանագրության համազգային ցուցակի խորհրդարանի անդամ, և մայիսի 6-ին դարձել է Ազգային անվտանգության հարցերով կոմիտեի անդամ: 2017 թվականի փետրվարի 16-ի Էրժեբետ Շմուկսելի հրաժարականից հետո ընտրվել է իր կուսակցության խորհրդարանական խմբի առաջնորդ[11]։ 2017 թվականի սեպտեմբերին, Բերնադեթի նպատակն էր առաջադրել կուսակցական թեկնածու վարչապետի առաջիկա 2018 թվականին խորհրդարանական ընտրություններում: Ընտրվել է Փեշթայի շրջաններից մեկում՝ առաջ անցնելով մյուս բոլոր թեկնածուներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography» (PDF). Országgyűlés.
  2. «Register». Országgyűlés.
  3. «Oktatói önéletrajz megjelenítő». uni-corvinus.hu.
  4. «A párkapcsolati összetartást segítő minták elemzése = Patterns supporting partnership cohesion». uni-corvinus.hu.
  5. «Szél Bernadett szakmai önéletrajz, 2006. február». Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին. Վերցված է 2018-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Budakeszi települési választás eredményei». valasztas.hu.
  7. «Távozik a parlamentből Kaufer Virág» (Hungarian). Origo.hu. 2012-01-03. Վերցված է 2013-01-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Eight breakaway LMP lawmakers to sit as independents». 2013-02-11. Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին. Վերցված է 2013-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Szél Bernadett és Schiffer András az LMP két társelnöke» (Hungarian). Index. 2013-03-24. Վերցված է 2013-03-24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Ministers behaving badly: Illés, Fidesz apologize». 2013-09-12. Վերցված է 2013-09-27-ին.
  11. «Szél Bernadett lett az LMP frakcióvezetője» (Hungarian). Index. 2017-01-30. Վերցված է 2017-04-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]