Մասնակից:Movsisyan Boris 5/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆարիդաբադ
फरीदाबाद
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՀարյանա
Հիմնադրված է1607 թ.
Մակերես2151 կմ²
Բնակչություն1 404 653[1] մարդ (2011)
Խտություն653 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 129
Փոստային ինդեքս12100x
Ավտոմոբիլային կոդHR-29, HR-51
Movsisyan Boris 5/Ավազարկղ/2 (Հնդկաստան)##
Movsisyan Boris 5/Ավազարկղ/2 (Հնդկաստան)

Ֆարիդաբադ (հինդի՝ फरीदाबाद — Pharīdābād, անգլ.՝ Faridabad), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Հարյանա նահանգի գլխավոր արդյունաբերական կենտրոնը: Ֆարիդաբադի գավառի վարչական կենտրոնն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1607 թվականին Ջահանգիր փադիշահի գանձապետ շեյխ Ֆարիդի կողմից այդ տեղվ անցնող ճանապարհի պաշտպանության նպատակով: Շեյխ Ֆարիդը կառուցել է ամրոց, շտեմերան և մզկիթ, որը ներկայումս ավերված է: 1979 թվականի օգոստոսի 15-ին Ֆարիդաբադը դարձել է Հարյանա նահանգի 12-րդ շրջանը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարիդաբադը տեղեկայված է Դելի քաղաքից 25 կմ դեպի հարավ: Աշխարհագրական կոորդինատներն են՝ 28°25′ հս․ լ. 77°18′ ավ. ե.HGЯO: Հյուսիսում սահմանակից է Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանին, արևմուտքում՝ Գուրգաոնի շրջանին, արևելքում ու հարավում՝ Ուտտար Պրադեշ նահանգին: Դելի-Մատհուրա № 2 ազգային ավտոմայրուղին անցնում է շրջանի կենտրոնով: Ֆարիդաբադը երկաթուղային կայան է Դելի-Մատհուրա երկաթգծի վրա:

Ֆարիդաբադի գավառը բաժանված է 5 շրջանների՝ Ֆարիդաբադ Բալլաբգարհ,Պալվալ, Հոդալ և Հոտխին:

Քաղաքը գտնվում է հարթավայրում, որի արևելյան կողմում հոսում է Յամունա գետը, իսկ արևելքում և հարավ արևելքում ձվում են արավալլի բլուրները:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարիբադի բնակչության մեծ մասը սիկհեր և հնդիկներ են: Բնակվում են նաև հուջարներ, ջաթեր, բենգալցիներ, ներգաղթյալներ Պակիստանից և այլն: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1 404 653 մարդ:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարիդաբադը հայտնի է որպես խնայի արտադրության կենտրոն: Այնտեղ արտադրվում են նաև տրակտորներ, մոտոցիկլեր, կոմուտատորներ, սառնարան, կոշիկներ և ավտոմեքենաների անվադողեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012-09-03-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]