Մասնակից:Milen.2002/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description

Ընթերցե՛ք «flashback» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Ֆլեշբեքը կամ ակամա կրկնվող հիշողությունը հոգեբանական երևույթ է, որի ընթացքում անձը հանկարծակի, սովորաբար հախուռն կերպով վերապրում է անցյալի որևէ իրադարձությունը կամ դրա տարրերը։ Այս իրադարձությունները կարող են լինել վախեցնող, ուրախ, տխուր, հուզիչ կամ այլ հույզեր արտահայտող։[1] Այս եզրույթը կիրառվում է մասնավորապես այն դեպքում, երբ այդ հիշողությունն ակամա է ծնվում, և հատկապես, երբ այն այնքան բուռն է, որ մարդը վերապրում է այդ իրադարձությունը և ի վիճակի չէ այն ամբողջովին ընկալելու որպես անցյալում տեղի ունեցած իրադարձություն, այլ ոչ թե իրական ժամանակում տեղի ունեցող  ինչ-որ դեպք։[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Էբինգհաուս (1850–1909)

Ֆլեշբեքերը մարդու հետ տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք նրանց մտքում հայտնվում են առանց այդ հիշողությունը գտնելու և վերականգնելու որևէ գիտակցված, կանխամտածված փորձի։ [3] Այս իրադարձությունները երբեմն շատ քիչ են կապված ընթացիկ իրավիճակի հետ։ Ֆլեշբեքերը կարող են զգալիորեն խաթարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏՍԽ) տառապողների առօրյա կյանքը։[3]

Հիշողությունը բաժանվում է կամային (գիտակցված) և ակամա (անգիտակից) գործընթացների, որոնք միմյանցից անկախ են գործում:[1] Հիշողության մասին տեսություններ է մշակել և հետազոտություններ է կատարել Հերման Էբինգհաուսը, ով սկսել է ուսումնասիրել իմաստ չարտահայտող վանկերը։[1] Էբինգհաուսն առանձնացրել է հիշողության երեք տեսակ՝ զգայական, կարճաժամկետ և երկարաժամկետ։[4]

  • Զգայական հիշողությունը կազմված է որոշակի միջավայրում տեղեկության կարճաժամկետ պահպանումից (այն գիծը, որը տեսնում եք ձեր տեսադաշտում բենգալյան կրակ վառելուց հետո, ստեղծվում է զգայական հիշողության կողմից):[4]
  • Կարճաժամկետ հիշողությունը կազմվում է տվյալ պահին օգտագործվող տեղեկությունից ընթացիկ առաջադրանքը կատարելու համար:[4]
  • Երկարաժամկետ հիշողությունը կազմված է համակարգերից, որոնք օգտագործվում են տեղեկությունը երկար ժամանակ պահպանելու համար: Այն թույլ է տալիս մարդուն հիշել, թե ինչ է տեղի ունեցել երկու օր առաջ՝ կեսօրին, կամ ով է զանգահարել անցյալ գիշեր:[2]

Միլլերը (1962-1974) հայտարարել է, որ մարդիկ պետք է խուսափեն նուրբ թեմաների ուսումնասիրություններից, ինչպիսին է, օրինակ, ակամա հիշողությունը։[1] Ըստ երևույթին, մարդիկ հետևել են նրա կոչին, քանի որ կոգնիտիվ հոգեբանության շրջանակներում ֆլեշբեքերի մասին շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվել:[1] Այնուամենայնիվ, ֆլեշբեքերը ուսումնասիրվել են կլինիկական հոգեբանության շրջանակներում, և պարզվել է, որ դրանք մի շարք խանգարումների ախտանիշներ են՝ ներառյալ ՀՏՍԽ-ը։[1]

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակամա կրկնվող հիշողությունների հազվագյուտ բնույթի պատճառով շատ քիչ բան է հայտնի ֆլեշբեքերի անձնական փորձերի մասին։ Այնուամենայնիվ, տեսաբանները համակարծիք են, որ այս երևույթը մասամբ պայմանավորված է այն եղանակով, որով հատուկ իրադարձությունների հիշողություններն ի սկզբանե կոդավորված են (կամ մտնում են) հիշողության մեջ, այն ձևով, որով հիշողությունը կարգավորվում է, ինչպես նաև այն եղանակով, որով անհատը հետագայում հիշում է այդ իրադարձությունը:[5]Ընդհանուր առմամբ, տեսությունները, որոնք փորձում են բացատրել ֆլեշբեք երևույթը, կառուցված են երկու տեսակետի վրա։ «Հատուկ մեխանիզմ» տեսակետը կլինիկորեն հաստատում է, որ ակամա հիշողությունները տրավմատիկ իրադարձությունների արդյունք են, և այդ իրադարձությունների հիշողությունները կարող են վերագրվել հիշողության հատուկ մեխանիզմի: Մյուս կողմից, «հիմնական մեխանիզմ»-ի տեսակետը փորձարարական տեսանկյունից ավելի կողմնորոշված է այն իմաստով, որ այն հիմնված է հիշողության ուսումնասիրությունների վրա:[6] Համաձայն այս տեսակետի՝ տրավմատիկ հիշողությունները կապված են նույն պարամետրերով, ինչ մնացած բոլոր առօրյա հիշողությունները: Երկու տեսակետների համաձայն՝ ակամա կրկնվող հիշողությունները սովորաբար տեղի չունեցող հազվագյուտ իրադարձությունների արդյունք են:

Այս հազվագյուտ իրադարձությունները մարդու մոտ ուժեղ հուզական արձագանք են հարուցում, քանի որ դրանք տանում են իրադարձությունների անսպասելի զարգացման։[7] «Հատուկ մեխանիզմ» տեսակետի համաձայն՝ իրադարձությունը հանգեցնում է հիշողության մեջ մասնատված կամային կոդավորման, որը շատ ավելի է դժվարացնում հիշողության հետագա գիտակցված մտաբերումը: Մյուս կողմից, ակամա կրկնվող հիշողությունները մտաբերելն ավելի հեշտ է դառնում, և դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են արտաքին ազդակներով: Հակառակ դրան՝ «հիմնական մեխանիզմ» տեսակետի համաձայն, տրավմատիկ իրադարձությունը հանգեցնում է հիշողության մեջ իրադարձության ճշգրիտ և կապակցված կոդավորման, և սրա արդյունքում և՛ կամային, և՛ ակամա հիշողությունները հետագայում ավելի հեշտ են մտաբերվում:[8]

Ներկայումս ակամա հիշողության հատկորոշիչ չափանիշների բնույթն է, որ բանավիճելու տեղիք է տալիս: Մինչև վերջերս, ուսումնասիրողների կարծիքով, ակամա հիշողություններն այն տրավմատիկ միջադեպերի արդյունքն են, որոնք տեղի են ունեցել անհատի կյանքի որոշակի ժամանակահատվածում և վայրում՝ կորցնելով իրադարձության բոլոր ժամանակային և տարածական առանձնահատկությունները ակամա հիշողության ձևավորման փուլում: Այլ կերպ ասած՝ անընդհատ ֆլեշբեքեր ունեցող մարդիկ կորցնում են ժամանակի և տարածության զգացողությունը, և իրենց թվում է, որ իրենք վերապրում են իրադարձությունը, այլ ոչ թե պարզապես հիշում են այն։[5] Սա նման է «հատուկ մեխանիզմ» տեսակետին այն առումով, որ ակամա հիշողությունը հիմնված է հիշողության ուրիշ մեխանիզմի վրա՝ ի տարբերություն կամային հիշողության։ Բացի այդ, կոդավորման ընթացքում արտահայտվող սկզբնական հույզերը մարդիկ վերապրում են նաև ֆլեշբեքեր ունենալու ընթացքում, որը կարող է հատկապես տհաճ լինել, երբ հիշողությունը կապված է տրավմատիկ իրադարձության հետ։ Պարզվել է նաև, որ մարդկանց ունեցած ֆլեշբեքերի բնույթը ևս ստատիկ է այն իմաստով, որ դրանք ամեն անգամ նույն ձևով են արտահայտվում:[9] Նույնը կատարվում է նաև այն ժամանակ, երբ անհատը յուրացնում է մի տեղեկություն, որն ուղղակիորեն հակասում է անկոչ հիշողության մեջ պահպանված տեղեկությանը:[10]

Հետագա ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ակամա հիշողությունները սովորաբար կա՛մ տրավմատիկ իրադարձությունների ազդակների արդյունք են, կա՛մ դրանք անհատի մոտ ձևավորվում են վերջինիս համար ուժեղ հուզական նշանակություն ունեցող դրդապատճառների արդյունքում, պարզապես այն պատճառով, որ դրանք կապված են այդ իրադարձության ընթացքում առաջացած տրավմայի հետ։[11] Այնուհետև այս ազդակները դառնում են նախազգուշացնող ազդանշաններ, որոնց նորից բախվելու դեպքում ձևավորվում է ֆլեշբեք։ Սա կոչվում է նախազգուշացման ազդանշանի վարկած: Օրինակ՝ անհատը կարող է ֆլեշբեք ունենալ՝ տեսնելով արևի շողերի արտացոլումը սիզամարգի վրա։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք արևի շողերի լույսը կապում են մեքենայի լուսարձակների հետ, որոնք տեսել են նախքան ավտովթարի ենթարկվելը: Ըստ Էհլերսի և Քլարկի՝ ավելի հավանական է ֆլեշբեքերի առաջացումը տրավմատիկ իրադարձություններից սխալ կոդավորման պատճառով, որի արդյունքում անհատը հաշվի չի առնում իրավիճակային տեղեկությունը, ինչպես նաև ժամանակի և վայրի մասին տեղեկությունը, որոնք սովորաբար կապված են առօրյա հիշողությունների հետ:[10] Այս անհատները զգայուն են դառնում այն ազդակների նկատմամբ, որոնք կապում են տրավմատիկ իրադարձության հետ: Այդ ազդակները հետագայում առաջացնում են ֆլեշբեքեր, նույնիսկ այն պարագայում, երբ ազդակը հարուցող իրադարձությունները միմյանց հետ կապ չեն ունենում: Այս ազդակները կարող են տրավմատիկ իրադարձության ժամանակ հարմարվողական արձագանք հարուցել, բայց շուտով դրանք դառնում են ոչ հարմարվողական, եթե անհատը շարունակում է նույն կերպ արձագանքել իրավիճակներին, որոնք կարող են նաև որևէ վտանգ չպարունակել:[5]

«Հատուկ մեխանիզմ» տեսակետի հետագա ուսումնասիրությունների համաձայն՝ այս ազդակներն ակտիվացնում են տրավմատիկ իրադարձությունների վերաբերյալ հատվածական հիշողությունը, մինչդեռ պաշտպանողական կոգնիտիվ մեխանիզմներն աշխատում են կանխել սկզբնական հիշողության մտաբերումը։[7]Երկակի ներկայացման տեսությունն ամրապնդում է այս գաղափարը՝ առաջ քաշելով երկու առանձին մեխանիզմներ, որոնք պատասխանատու են կամային և ակամա հիշողության համար: Դրանցից առաջինը կոչվում է բանավոր կերպով հասանելի հիշողության համակարգ, իսկ երկրորդը՝ կոնկրետ իրավիճակում հասանելի հիշողության համակարգ:[12]

Ի հակադրություն՝ «հիմնական մեխանիզմ» տեսակետին հարող տեսությունները պնդում են, որ կամային և ակամա հիշողությունները մեկնող առանձին մեխանիզմներ չկան: Սթրեսային իրադարձությունների հետ կապված ակամա և կամային հիշողությունների վերարտադրությունը չի տարբերվում: Փոխարենը, յուրաքանչյուր տեսակի հիշողության վերականգնման մեխանիզմներն են տարբեր: Ակամա հիշողության վերարտադրման դեպքում արտաքին ազդակը հիշողության մեջ ակտիվացման անկառավարելի տարածում է առաջացնում, մինչդեռ կամային հիշողության վերարտադրման դեպքում այս ակտիվացումը խստորեն կառավարելի և նպատակաուղղված է։[7]

Բացի այդ, հիմնական մեխանիզմով բացասական իրադարձությունների ակամա մտաբերումը կապված է նաև դրական իրադարձությունների հիշողությունների հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անընդհատ ֆլեշբեքեր ունեցող մարդկանց 5%-ը դրական և ոչ տրավմատիկ ֆլեշբեքեր են ունենում: Նրանք զգում են լարվածության նույն մակարդակը և ունեն վերականգնման նույն մեխանիզմը, ինչ այն մարդիկ, որոնք ունեցել են բացասական և (կամ) տրավմատիկ ֆլեշբեքեր, որոնք հստակ են և կապված են ակամա հիշողության հույզերի հետ։ Միակ տարբերությունն այդ հույզի դրական կամ բացասական լինելն է։[13]

Ճանաչողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայական հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողությունը լինում է զգայական, կարճաժամկետ և երկարաժամկետ:[14] Տեսանելի առարկաները կամ լարված և կպչուն հիշողությունների հետ կապված այլ զգայական մանրամասները կարող են ֆլեշբեքեր առաջացնել:[15] Զգայական այս փուլին անմիջապես հաջորդում է ֆլեշբեքի առաջացումը: Դրանք ազդակներ են, որոնք խթանում են իրադարձության հայտնվելուն՝ որպես ակամա հիշողություն: Ազդակները բարձրացնում են ֆլեշբեքերի առաջացման հավանականությունը: Զգայական հիշողությունը կարող է ինչպես նպաստել ֆլեշբեքի առաջացմանը, այնպես էլ վերացնել հիշողության և ազդակի միջև կապը: Իրադրության հակադիր պատկերացումը և զգայական ազդանշանի հետ կապված իրադարձությունների հիշողության վերարտադրումը կարող է տարանջատել հիշողությունը ազդակից:[16]

Կարճաժամկետ հիշողություն/աշխատանքային հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ենթադրություններ կային, որ բացասական բնույթով հիշողությունների ազդեցությամբ անհատը դժվարությամբ է մտաբերում կարճաժամկետ հիշողությունները: Անընդհատ ֆլեշբեքեր ունեցող մարդկանց հիպոկամպը, որը պատասխանատու է աշխատանքային հիշողության համար, վնասված է, ինչն էլ հաստատում է տեսությունը, որ այն ազդում է նաև աշխատանքային հիշողության վրա։ Այս տեսությունը ստուգելու համար կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, և բոլոր արդյունքները ցույց են տվել, որ կպչուն հիշողությունը չի ազդում ո՛չ կարճաժամկետ, ո՛չ աշխատանքային հիշողության վրա:[17]

Երկարաժամկետ հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության երեք տեսակներից երկարաժամկետը հիշողության պահպանման ամենամեծ ծավալն ունի և ճանաչողական շատ գործընթացների մասն է կազմում: Ըստ Ռասմուսենի և Բերնթսենի՝ երկարաժամկետ հիշողության գործընթացները կազմում են ինքնաբուխ մտքերի առանցքը:[18] Այսպիսով՝ ֆլեշբեքերի հետ առավել կապված է երկարաժամկետ հիշողությունը: Բացի այդ, Ռասմուսենի և Բերնթսենի 2009 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հիշողությունը հասանելիության արդյունքում ևս ենթակա է կողմնակի գործոնների ազդեցությունների, ինչպիսիք են՝ իրադարձությունների հաջորդականության, առաջացման և տեղեկության պարբերական կրկնման ազդեցությունները:[18] Կամային հիշողությունների համեմատ, ակամա հիշողություններն ավելի արագ են մտաբերվում և ավելի քիչ ճանաչողական ջանք են պահանջում։ Ի վերջո, ակամա հիշողություններն առաջանում են ավտոմատ մշակման միջոցով, որը կախված չէ ավելի բարձր կարգի ճանաչողական կամ գործնական վերահսկողության մշակումից: Սովորաբար կամայական հիշողությունը կապված է համատեքստային տեղեկության հետ, ինչի շնորհիվ համապատասխանություն է հաստատվում ժամանակի և վայրի միջև: Այս ամենը չի վերաբերում ֆլեշբեքերին: Ըստ Բրեվինի, Լանիուսի և այլոց՝ ֆլեշբեքերը զատված են համատեքստային տեղեկությունից և հետևաբար զատված են նաև ժամանակից և վայրից (2009):[19]

Դրվագային (էպիզոդիկ) հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագային հիշողությունը երկարաժամկետ հիշողության տեսակ է, որում ակամա հիշողությունները կազմված են լավ տպավորված ինքնակենսագրական հիշողություններից: Որպես բացահայտ հիշողության տեսակ՝ սա ևս հարում է այն գաղափարին, որ ինչքան անձնական բնույթի է լինում հիշողությունը, այնքան անհատն ավելի լավ է հիշում այն։ Բացասական բնույթի հիշողությունները գրեթե միշտ կապվում են նմանատիպ մի ազդակի հետ, որը հիշողության կոնսոլիդացիայի և հակառակ գործընթացի ժամանակ ավելի արտահայտիչ է դառնում: Հիմնական տարբերությունն այն է, որ սևեռուն մտքերն ավելի դժվար են մոռացվում:[20] Շատ դեպքերում անհատի մտքում ձևավորված պատմությունները հիշողությունների հետ կապված որոշակի հույզերի տարբեր մակարդակներ են ունենում: Օրինակ՝ ֆլեշբեքերի հետ կապված հույզերի մեծ մասը բացասական բնույթ ունեն, բայց և այնպես դրանք նաև դրական կարող են լինել: Այս հույզերը տպավորիչ են և հիշողությունն ավելի վառ են դարձնում։ Կպչուն հիշողության հետ կապված հույզերի ազդեցության նվազումը կարող է այն վերածել ավելի թույլ դրվագային հիշողության:[21]

Նեյրոգիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գլխուղեղի միջին սագիտալ կտրվածք
Հիպոկամպը ընդգծված է կարմիրով

Ուղեղի մի քանի գոտիներ մասնակցում են ֆլեշբեքերի նյարդաբանական հիմքի ձևավորմանը: Միջային քունքային բլթակները, նախասեպը, հետին գոտկային գալարը և առճակատային կեղևը հիմնականում կապված են ակամա հիշողությունների հետ:[18]

Քունքային բլթերի հիմնական գործառույթներից մեկը կապված է հիշողության հետ: Ավելի կոնկրետ, բլթերը կապված են էպիզոդիկ/բացահայտ հիշողության հետ, ինչը նշանակում է, որ ուղեղի այս գոտիների վնասումը կարող է հանգեցնել բացահայտ հիշողության համակարգի խանգարումների:[22] Հիպոկամպը, որը տեղակայված է միջային քունքային բլթային գոտում, ևս սերտորեն կապված է հիշողության գործընթացների հետ: Հիպոկամպը կատարում է մի շարք գործառույթներ, որոնք հիշողության համակարգման ասպեկտներ են ներառում:[14] Ուղեղի պատկերման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆլեշբեքերի ակտիվացման գոտիները կապված են հիշողության վերականգնման հետ:[18] Նախասեպը, որըվերին գագաթնային բլթում է գտնվում, և հետին գոտկային գալարը ևս մասնակցում են հիշողության վերականգնման գործընթացին: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առճակատային կեղևում ակտիվությունը նպաստում է հիշողության վերականգնմանը:[18]

Այսպիսով՝ միջային քունքային բիլթը, նախասեպը, վերին գագաթնային բիլթը և հետին գոտկային գալարը մասնակցում են ֆլեշբեքի ձևավորմանը՝ համապատասխանաբար հիշողության վերականգման գործընթացում իրենց կարևորությանը:[23]

Կլինիկական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս ֆլեշբեքերի առաջացման կոնկրետ պատճառները դեռ հայտնի չեն: Մի քանի ուսումնասիրություններ առաջարկել են հնարավոր տարբեր գործոններ: Հոգեբույժները կարծում են, որ քունքային բլթի նոպապերը ևս կարող են կապ ունենալ ֆլեշբեքերի առաջացման հետ:[14]

Մյուս կողմից՝ ֆլեշբեքերի առաջացման մի քանի գաղափարներ մերժվել են: Թիմը և այլք, 2009 թ., ենթադրում են, որ այս ցուցակը ներառում է դեղամիջոցներ կամ այլ նյութեր, Շառլ Բոննի համախտանիշը, հետաձգված պալինոպսիան, հալյուցինացիաները, դիսոցիացիայի երևույթը և դեպերսոնալիզացիոն համախտանիշը:[24]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիների մոտ գրանցված տրավմատիկ հիշողությունների պահպանման ուսումնասիրությունը[25] հարցումների անցկացման միջոցով բացահայտում է ռազմագերիների մոտ առաջացող ֆլեշբեքերի աստիճանը և ծանրությունը։ Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խիստ տրավմատիկ ինքնակենսագրական հիշողությունների պահպանումը կարող է տևել մինչև 65 տարի: Մինչև վերջերս ֆլեշբեքերի ուսումնասիրությունը վերաբերում էր այն մասնակիցներին, որոնք արդեն ֆլեշբեքեր էին ունենում՝ ինչպիսիք են ՀՏՍԽ-ով տառապող մարդիկ, ինչը սահմանափակում էր ուսումնասիրողներին, և վերջիններս ավելի շատ դիտողական/որոնողական ուսումնասիրություններ էին կատարում փորձարարականների փոխարեն:[25]

Կան նաև բուժումներ՝ հիմնված ակամա հիշողության ներքին աշխատանքի վերաբերյալ տեսությունների վրա: Գործընթացը ներառում է անկոչ հիշողության բովանդակության փոփոխումը և դրանց վերակազմավորումն այնպես, որ դրանց հետ կապված բացասական ենթատեքստերը ջնջվեն: Հիվանդներին խրախուսում են ապրել իրենց կյանքով և չկենտրոնանալ իրենց՝ բացասական բնույթի հիշողությունների վրա, ինչպես նաև նրանց սովորեցնում են ճանաչել ցանկացած ազդակ, որը կարող է ֆլեշբեքեր առաջացնել: Ֆլեշբեքերի հետ կապված դեպքերը հիմնականում նրանց մտքում է, բայց դրա իմաստի ու ընկալման ձևերը տարբեր են: Ըստ Էհլերսի՝  այս մեթոդը մեծ հաջողություններ է գրանցել այն հիվանդների շրջանում, որոնք նախկինում տրավմա են ստացել:[16]

Նեյրոպատկերման հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Նեյրոպատկերումը ներառում է մի շարք մեթոդներ՝ ներառյալ համակարգչային շերտագրությունը, պոզիտրոն֊էմիսիոն շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ներառյալ ֆունկցիոնալ), ինչպես նաև մագնիսաուղեղագրությունը: Ֆլեշբեքերը ուսումնասիրող նեյրոպատկերման ուսումնասիրությունները հիմնված են ժամանակակից հոգեբանական տեսությունների վրա, որոնք օգտագործվում են որպես հետազոտության հիմք:

Ֆլեշբեքերի ուսումնասիրման համար կիրառվել են նեյրոպատկերման մեթոդներ։ Օգտագործելով այս մեթոդները՝ հետազոտողները փորձում են բացահայտել այն մարդկանց ուղեղի անատոմիայի կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները, որոնք, ի տարբերություն մյուսների, ֆլեշբեքեր են ունենում:  Նեյրոպատկերումը ներառում է մի շարք մեթոդներ՝ ներառյալ համակարգչային շերտագրությունը, պոզիտրոն֊էմիսիոն շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ներառյալ ֆունկցիոնալ), ինչպես նաև մագնիսաուղեղագրությունը: Ֆլեշբեքերը ուսումնասիրող նեյրոպատկերման ուսումնասիրությունները հիմնված են ժամանակակից հոգեբանական տեսությունների վրա, որոնք օգտագործվում են որպես հետազոտության հիմք: Բացահայտ և անուղղակի հիշողության տարբերությունների մասին տեսությունն այն տեսություններից է, որ որն անընդհատ ուսումնասիրվում է:  Այս տարբերակումն է որոշում է, թե ինչպես են հիշողությունները հետագայում վերականգնվում՝ գիտակցաբար(կամային կերպով), թե անգիտակցաբար(ակամա):[26]

Այս մեթոդները հիմնականում հիմնված են  հակափաստարկային մտածողության վրա, որի ընթացքում մասնակիցը նախ կամավոր կերպով մտաբերում է ինչ-որ հիշողություն, նախքան այդ հիշողության կամային կերպով մտաբերելը: Մասնակցի մոտ ակամա հիշողություններ(կամ ֆլեշբեքեր) կարող են առաջանալ, եթե նրանց համար կարդան հուզականորեն հագեցած մի սցենար, որը նախատեսված է ՀՏՍԽ-ով տառապող մարդկանց մոտ ֆլեշբեք առաջացնելու համար: Հետազոտողները գրանցում են ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվ են այս պայմաններից յուրաքանչյուրի ընթացքում, այնուհետև հանում են ակտիվությունը: Ենթադրվում է, որ այն ամենը, ինչ մնում է, ընկած է այս պայմանների նյարդաբանական տարբերությունների հիմքում:[26]

Պատկերավորման ուսումնասիրությունները, որոնք դիտարկել են ՀՏՍԽ-ով հիվանդների վրա կատարած ֆլեշբեքերի փորձերից, պարզել են, որ ողնուղեղի շրջաններում ավելացել է ակտիվությունը՝ ներառյալ միջծոծրակային բիլթը, առաջնային շարժիչ կեղևը և հավելյալ շարժիչ գոտին:[27] Ողնուղեղը մասնակցում է զգայական տվյալների մշակման գործընթացին, և հետևաբար այս ակտիվացումները կարող են ընկած լինել ֆլեշբեքերի հետ կապված վառ տեսողական տպավորությունների հիմքում: Ուսումնասիրությունների արդյունքում  պարզ է դարձել, որ ակտիվության նվազում է գրանցվում նաև ստորին քունքային կեղևում և հարհիպոկամպում, որոնք մասնակցում են ալոցենտրիկ հարաբերությունների մշակմանը:[27] Ակտիվության բացակայությունը կարող է իրականությունից կտրվելու զգացողություններ առաջացնել ֆլեշբեքեր ունենալու ընթացքում:

Հոգեկան հիվանդության և դեղամիջոցների հետ կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեշբեքերը հաճախ հոգեկան հիվանդությունների շարքին են դասվում, քանի որ դրանք ՀՏՍԽ-ի, սուր սթրեսային խանգարման և օբսեսիվ֊կոմպուլսիվ խանգարման(ՕԿԽ) ախտանիշ և հատկանիշ են:[2] Ֆլեշբեքեր են ունենում նաև այն մարդիկ, որոնք տառապում են մանյակալ֊դեպրեսիվ խանգարումով, ընկճախտով, հայրենակարոտ են, ունենում են մահվանը նախորդող տեսիլքներ ու էպիլեպտիկ ցնցումներ և թմրամիջոցներն են չարաշահում:[26]

Հետազոտողների մի մասը կարծում է, որ որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է հանգեցնել ֆլեշբեքերի առաջացմանը:[28][29] Մարդիկ, որոնք օգտագործում են ԼՍ (լիզերգաթթվի դիէթիլամիդ), երբեմն ունենում են «թթվային ֆլեշբեքեր»: Որոշակի դեղերի ազդեցությունը ֆլեշբեքերի վրա կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Օրինակ՝ ՀՏՍԽ-ով տառապող հիվանդների մոտ մղձավանջների բուժման համար նաբիլոնի օգտագործման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում սինթետիկ կաննաբինոիդ օգտագործելը նվազեցնում է ցերեկային հիշողությունների քանակը:[30] Այնուամենայնիվ, մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր նախկինում օգտագործել են կանաբինոիդներ (ոչ֊սինթետիկ), կարող էին ունենալ կանաբինոիդ ֆլեշբեքեր, երբ ճարպային հյուսվածքում կուտակված տետրահիդրոկանաբինոլը վերադառնում է արյան հոսք` լիպոլիզի ճանապարհով։[31]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոգեբանական երեւույթը հաճախ պատկերվել է ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Ֆլեշբեքերի առավելապես ճշգրիտ էկրանավորումներից որոշները կապված են պատերազմային ժամանակաշրջանի հետ, ինչպես նաև ֆլեշբեքերի՝ ՀՏՍԽ-ի կապի հետ, որոնք առաջացել են պատերազմի ընթացքում վնասվածքների և սթրեսների հետևանքով:[1] Դրա ամենավաղ էկրանավորումներից մեկը 1945 թվականին նկարահանված «Միլդրեդ Փիրս» ֆիլմն է։[32]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bernsten D.; Rubin D. (2002). «Emotionally Charged Autobiographical Memories Across the Life Span:The Recall of Happy, Sad, Traumatic, and Involuntary Memories». Psychology and Aging. 17 (4): 636–652. doi:10.1037/0882-7974.17.4.636. PMID 12507360.
  2. 2,0 2,1 2,2 Brewin, C.; Gregory, J.; Lipton, M. & Burgess, N. (2010). «Intrusive Images in Psychological Disorders: Characteristics, Neural Mechanisms, and Treatment Implications». Psychological Review. 117 (1): 210–232. doi:10.1037/a0018113. PMC 2834572. PMID 20063969.
  3. 3,0 3,1 Ball C.; Little J. (2006). «A Comparison of Involuntary Autobiographical Memory Retrievals». Applied Cognitive Psychology. 20 (9): 1167–1179. doi:10.1002/acp.1264.
  4. 4,0 4,1 4,2 Baddeley, A.; Eysneck, M.; Anderson, M. (2009). Memory. New York: Psychology Press.
  5. 5,0 5,1 5,2 Ehlers A.; Hackmann A.; Michael T. (2004). «Intrusive Re-Experiencing in post-traumatic stress disorder: Phenomenology, theory and therapy». Memory. 12 (4): 403–415. doi:10.1080/09658210444000025. PMID 15487537. S2CID 20444900.
  6. Mole, C. Are there Special Mechanisms of Involuntary Memory?. Rev.Phil.Psych. 8, 557–571 (2017). https://doi.org/10.1007/s13164-016-0326-z
  7. 7,0 7,1 7,2 Rubin D, Boals A, Berntsen D (2008). «Memory in Posttraumatic Stress Disorder: Properties of Voluntary and Involuntary, Traumatic and Nontraumatic Autobiographical Memories in People With and Without Posttraumatic Stress Disorder Symptoms». Journal of Experimental Psychology. 137 (4): 591–614. doi:10.1037/a0013165. PMC 2597428. PMID 18999355.
  8. Hall, N. M.; Berntsen, D. (2008). «The effect of emotional stress on involuntary and voluntary conscious memories». Memory. 16 (1): 48–57. doi:10.1080/09658210701333271. PMID 17852728. S2CID 24475736.
  9. Van der Kolk B. A.; van der Hart O. (1991). «The intrusive past: the flexibility of memory and the engraving trauma». American Imago. 48 (4): 425–454.
  10. 10,0 10,1 Ehlers A.; Clark D. M. (2000). «A cognitive model of post-traumatic stress disorder». Behaviour Research and Therapy. 38 (4): 319–345. doi:10.1016/s0005-7967(99)00123-0. PMID 10761279.
  11. Ehlers A.; Hackmann A.; Steil R.; Clohessy S.; Wenninger K.; Winter H. (2002). «The nature of intrusive memories after trauma: The warning signal hypothesis». Behaviour Research and Therapy. 40 (9): 1021–1028. doi:10.1016/S0005-7967(01)00077-8. PMID 12296496.
  12. Brewin C. R.; Dalgleish T.; Joseph S. (1996). «A dual representation theory of post-traumatic stress disorder». Psychological Review. 103 (4): 670–686. doi:10.1037/0033-295x.103.4.670. PMID 8888651.
  13. Berntsen, Dorthe. (2012). Involuntary autobiographical memories : an introduction to the unbidden past. Cambridge University Press. ISBN 978-1-107-40598-1. OCLC 784577389.
  14. 14,0 14,1 14,2 Pinel, J. (2009) Biopsyschology. Boston: Pearson.
  15. Chris, Brewin (2012). «Source memory errors associated with reports of posttraumatic flashbacks: A proof of concept study». Cognition. 124 (2): 234–238. doi:10.1016/j.cognition.2012.05.002. PMC 3396838. PMID 22658646 – via doi:https://doi.org/10.1016/j.cognition.2012.05.002.
  16. 16,0 16,1 Ehlers, A. (2010). «Understanding and Treating Unwanted Trauma Memories in Posttraumatic Stress Disorder». Z Psychol. 218 (2): 141–145. doi:10.1027/0044-3409/a000021. PMC 3072671. PMID 22095462.
  17. Swick, D., Cayton, J., Ashley, V., & Turken, A. U. (2017). Dissociation Between Working Memory Performance and Proactive Interference Control in Post-Traumatic Stress Disorder. Neuropsychologia, 111-121. doi:10.1016/j.neuropsychologia.2017.01.005
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Rasmuseen A.; Berntsen D. (2009). «The Possible Functions of Involuntary Autobiographical Memories». Applied Cognitive Psychology. 23 (8): 1137–1152. doi:10.1002/acp.1615.
  19. Brenwin C.; Lanius R.; Novac A.; Schnyder U.; Galea S. (2009). «Reformulating PTSD for DSM-V: Life After Criterion A.» (PDF). Journal of Traumatic Stress. 22 (5): 366–373. doi:10.1002/jts.20443. PMID 19743480. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-05-03-ին. Վերցված է 2020-06-04-ին.
  20. Brewin, C.R. Memory and Forgetting. Curr Psychiatry Rep 20, 87 (2018). https://doi.org/10.1007/s11920-018-0950-7
  21. Högberg G, Nardo D, Hällström T, Pagani M. (2011) Affective psychotherapy in post-traumatic reactions guided by affective neuroscience: memory reconsolidation and play. Psychology Research and Behavior Management, 87–96. doi:10.2147/prbm.s10380.
  22. Squire, L. R., Stark, C. E. L., & Clark, R. E. (2004). The Medial Temporal Lobe. Annual Review of Neuroscience, 27(1), 279–306. https://doi.org/10.1146/annurev.neuro.27.070203.144130
  23. Whalley, M. G., Kroes, M. C. W., Huntley, Z., Rugg, M. D., Davis, S. W., & Brewin, C. R. (2013). An fMRI investigation of posttraumatic flashbacks. Brain and Cognition, 81(1), 151–159. https://doi.org/10.1016/j.bandc.2012.10.002
  24. Tym R.; Beaumont P.; Lioulios T. (2009). «Two Persisting Pathophysiological Visual Phenomena Following Psychological Trauma and Their Elimination With Rapid Eye Movements: A Possible Refinement of Construct of PTSD and Its Visual State Marker». Traumatology. 15 (3): 23. doi:10.1177/1534765609335521.
  25. 25,0 25,1 Rintamaki L. S.; Weaver F. M.; Elbaum P. L.; Klama E. M.; Miskevics S. A. (2009). «Persistence of traumatic memories in World War II prisoners of war». Journal of the American Geriatrics Society. 57 (12): 2257–2262. doi:10.1111/j.1532-5415.2009.02608.x. PMID 20121989. S2CID 39278957.
  26. 26,0 26,1 26,2 Mace, J. H. (2007). Involuntary Memory. Oxford: Blackwell Publishing.
  27. 27,0 27,1 Whalley, Matthew G.; և այլք: (2013). «An fMRI investigation of posttraumatic flashbacks». Brain and Cognition. 81 (1): 151–159. doi:10.1016/j.bandc.2012.10.002. PMC 3549493. PMID 23207576.
  28. Ribhi H, Cadet JL, Kahook MY, Saed D (2009). «Ocular Manifestations of Crystal Methamphetamine Use». Neurotoxicity Research. 15 (2): 187–191. doi:10.1007/s12640-009-9019-z. PMID 19384581. S2CID 19375623.
  29. Suzuki, J.; Halpern, J. H.; Passie, T. & Huertas, P. E. (2009). «Pharmacology and treatment of substance abuse: Evidence- and outcome-based perspectives» (Monograph). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  30. Fraser G. A. (Spring 2009). «The use of a synthetic cannabinoid in the management of treatment-resistant nightmares in posttraumatic stress disorder (PTSD)». CNS Neuroscience & Therapeutics. 15 (1): 84–88. doi:10.1111/j.1755-5949.2008.00071.x. PMC 6494011. PMID 19228182.
  31. Gunasekaran N, Long L, Dawson B, Hansen G, Richardson D, Li K, Arnold J, McGregor I (2009). «Reintoxication: the release of fat-stored D9-tetrahydrocannabinol (THC) into blood is enhanced by food deprivation or ACTH exposure». British Journal of Pharmacology. 158 (5): 1330–1337. doi:10.1111/j.1476-5381.2009.00399.x. PMC 2782342. PMID 19681888.
  32. Dirks, T. (2009). «Mildred Pierce (1945)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Wiktionary pipe

Կաղապար:Psychology Կաղապար:Memory