Բենգալյան կրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենգալյան կրակի այրումը (ջերմաստիճանը՝ +1100 °C)
Բենգալյան մոմի այրումը

Բենգալյան կրակ (գերմ.՝ bengalisches Feuerի բառապատճենը, կեղծ կրակ[1]), հրարվեստում կիրառվող այրվող միացություն։ Ժամանակակից կայծկլտուն բենգալյան աստղը պարունակում է բարիումի նիտրատ՝ որպես օքսիդացնող, ալյումինի փոշի կամ մագնեզիում՝ որպես դյուրավառ, դեքստրին կամ օսլա՝ որպես սոսինձ, ինչպես նաև օքսիդացված երկաթյա խարտուքներ՝ կայծեր առաջացնելու համար։

Բենգալյան մոմերը կազմված են երկաթյա մետաղալարից, որի ծայրերից մեկին բենգալյան կրակ է քսված։

Բենգալյան մոմի առանձնահատկությունն այրման մեջ է. այրումը տեղի է ունենում պարուրաձև՝ մոմի առանցքի շուրջը։ Պրոցեսն առաջանում է մետաղալարի առավել բարձր ջերմահաղորդման պատճառով, քան այրվող նյութն ունի[2]։

Անվանումը ծագել է Հնդկաստանի Բենգալիա[3] պրովինցիայից, որտեղ վերոնշյալ բաղադրությունը կիրառվել է ազդանշանի հարմարանքի համար։

Արվեստում և զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

monochrom միջազգային գեղարվեստական խումբը ծրագրում էր այրել 10 000 բենգալյան մոմ. խումբը սա մեկնաբանում էր որպես «խորհրդանշական ազատագրում», ինչը պետք է արտացոլեր մոնոթեիզմին բնորոշ ավանդույթներ[4] : Տորոնտոյից, Օնտարիոյից, Կանադայից հավաքված մի մեծ խումբ նույնպես կազմակերպեց այդպիսի միջոցառում, որի ժամանակ պետք է այրեր 10 000 բենգալյան մոմ. այս դեպքում միջոցառումը խորհրդանշում էր նորարարությունը, ստեղծագործական միտքը, պայծառությունը և ջերմությունը[5]։ 1999 թվականին 2 նկարիչներ՝ Տոբիաս Քիպը և Թիմո Պիտկյամոն, մշակեցին մի տեխնիկա, որի շնորհիվ դիմանկարները նկարում էին այրվող բենգալյան մոմերով, ինչը նրանք անվանեցին հրարվեստ։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք նկարել են ավելի քան 20 000 դիմանկար՝ հրարվեստի միջոցով ստեղծված[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]