Մասնակից:Mariammm395/Ավազարկղ
Խելացի քաղաքը (անգլ.՝smart city) քաղաքային տարացք է, որը օգտագործում է տարբեր տեսակի էլեկտրոնային բանացանցի(IoT) սենսորներ՝ տվյալներ հավաքելու և ապա այդ տվյալներով քաղաքի ռեսուրսներն ու ակտիվները արդյունավետ կառավարելու համար: Այն նեռարում է տվյալներ՝ հավաքագրված քաղաքացիներից, սարքերից և ակտիվներից, որոնք մշակվում և վերլուծվում են երթևեկության և տրանսպորտի համակարգերի, էլեկտրակայանների, ջրամատակարարման ցանցերի, թափոնների կառավարման համակարգերի ,հանցագործությունների հայտնաբերման, տեղեկատվական համակարգերի, դպրոցների, գրադարանների, հիվանդանոցների և համայնքային այլ ծառայությունների վերահսկման և կառավարման համար: Խելացի քաղաք հասկացությունը ինտեգրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) և IoT ցանցին միացված տարբեր ֆիզիկական սարքեր՝ քաղաքի գործողությունների և ծառայությունների արդյունավետությունը օպտիմալացնելու համար և քաղաքացիների միանալու համար: Խելացի քաղաք տեխնոլոգիան թույլ է տալիս քաղաքային իշխանություններին ուղղակիորեն համագործակցել ինչպես համայնքային, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների հետ, ինչպես նաև թույլ է տալիս վերահսկել, թե ինչ է կատարվում քաղաքում և ինչպես է այն զարգանում: ՏՀՏ-ն օգտագործվում է քաղաքային ծառայությունների որակի, արտադրողականության, ինտերակտիվության բարձրացման, ծախսերի և ռեսուրսների սպառման նվազեցման և քաղաքացիների ու կառավարության միջև կապի ավելացման համար: [1]
Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդունված է համարել, որ խելացի քաղաքները (ինչպես նաև համայնքներ, բիզնես կլասերներ, քաղաքային ագլոմերացիաներ կամ շրջաններ) կիռարում են ինֆորմացիոն տեխնոլոգիաները հետևյալ նպատակներով.[2]
- Ավելի արդյունավետ օգտագործել ֆիզիկական ինֆրակառուցվածքներ(ճանապարհներ, կառույցներ և այլ ֆիզիկական հիմնական միջոցներ) ՝ արհեստական բանականության և տվյալների վերլուծության միջոցով ՝ ի նպաստ ուժեղ, առողջ տնտեսական, սոցիալական և մշակույթային զարգացման:
- Ապահովել տեղական կառավարման և որոշում կայացնող մարմինների հետ արդյունավետ շփում ՝ բաց նորարական գորցընթացների էլեկտրոնային մասնակծության միջոցով՝ բարելավելով քաղաքային հաստատությունների հավաքական բանականությունը էլեկտրոնային կառավարման միջոցով ` շեշտը դնելով քաղաքացիների մասնակցության և համատեղ նախագծման վրա:
- Սովորել, ադապտացվել և նորամուծություններ նախաձեռնել՝ ըստ այդմ առավել արդյունավետ և արագ արձագանքել փոփոխվող հանգամանքներին՝ բարելավելով քաղաքի բանականության զարգացվածության մակարդակը:[3]
Այս ամենը իր մեջ նեռարում է բոլոր ուղվածությունների քաղաքի՝ մարդկային բանականության ,հավաքական բանականության, ինչպես նաև արհեստական բանականության հզոր ինտեգրացիա: Քաղաքների բանականությունը կայանում է թվային հեռահաղորդակցության ցանցերի (նյարդեր)համատարած նեռարված բանականության (ուղեղ) սենսորների և թեգերի (զգայական օրգաններ) և ծրագրային ապահովման (գիտելիքններ և կոգնիտիվ ունակություններ) շարունակաբար արդյունավետ կոմբինացիայի մեջ:
Բանականության այս ձևերը խելացի քաղաքներում արտացոլված են երեք կերպ.
- Օրկեստրացիայի բանականություն . երբ քաղաքները հիմնում են հաստատությունների և համայնքների հիմման վրա, խնդիրների լուծման և համագործակցման եղանակներ, օրինակ Բլեչլի Փարքը, որտեղ նացիստական ծածկագիրը ապակոդավորվեց Ալան Թյուրինգի գլխավորած թիմի կողմից: սա նշվում է որպես Խելացի քաղաքի կամ զարգացաց բանականություն ունեցող համայնքի առաջին օրինակ
- Հզորացման բանականություն. Քաղաքները տրամադրում են բաց հարթակներ, փորձառարական հարմարություններ և խելացի քաղաքի ինֆրակառուցվածք , որպեսզի կենտրոնացնեն նորարարությունը կոնկրետ շրջաններում: Նման բան կարելի է տեսնել Ստոկհոլմի Կիստա գիտական քաղաքում և Հոնկ Կոնգի ՍայբերՓորթ Զոն տարացքում, նմանատիպ հարմարություններ ոն ստեղծվել նաև Մելբուռնում:
- Գործիքակազմի բանականություն. երբ քաղաքի ինֆրակառուցվածքը խելացի է դարձրած քաղաքի շրջաններում մեկ կենդանի ժամանակում տվյալների հավաքագրման վերլուծության և կանխատեսող մոդելավորման միջոցով: այս հարցի շուրջ առկա են բավականին հակասություններ՝ հատկապես խելացի քաղաքներում տեսա/ձայնային վերահսկման խնդիրների վերաբերյալ: գործիքակազմի բանականության օրինակներ կարող ենք տեսնել Ամստերդամում: այն իրականացվել է հետևյալ կերպ.
- Ընդհանուր IP ունեցող ինֆրակառուցվածք, որը ազատ կարող են օգտագործել հետազոտողները ծրագրային հավելվածներ մշակելու համար:
- Անլար հաշվիչ և այլ սարքեր, որոնք ժամանակին հաղորդում են տեղեկատվությունը:
- Մի շարք տներ, որոնց տրամադրված են խելացի էներգիայի հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում տեղեկանալ էներգիայի սպառման մասին և ըստ այդմ կրճատել սպառման ծավալները:
- Արևային էներգիայով աշխատող աղբարկղեր, մեքենայի լիցքավորման կետեր և էներգիա խնայող լամպեր:
Կարևոր օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքների տարածական հետախուզության հետ կապված հիմնական ռազմավարություններն ու ձեռքբերումները պատմության մեջ արձանագրվել են խելացի համայնքների ֆորումի շնորհիվ, որը 1999 թվականից մինչև 2010 թվականը մրցանակներ է շնորհել այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Սուվոնը(Հարավային Կորեա) Ստոկհոլմը(Շվեդիա), Սեուլը( Հարավային Կորեա), Տորոնտոն (Կանադա), Թայբեյը(Թայվան), Կոբեն(Ճապոնիա), Գլազգոն(Շոտլանդիա,Մեծ Բրիտանիա), Կալգարին(Ալբերտա, Կանադա), Նյու Յորքը(ԱՄՆ), Լագրանժը,Ջորջիան(ԱՄՆ) և Սինգապուրը, որոնք ընտրվել են լայնաշերտ ցանցերի և ինտերնետային ծառայությունների զարգացման, նորարական էկոհամակարգի աջակցման, աճի և ինտեգրման ուղղությամբ իրենց ջանքերի համար:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Townsend, Enthony M. (2013). Smart Cities: Big Data, Civic Hackers, and the Quest for a New Utopia. W. W. Norton & Company, Inc. (անգլ.)
- Gassmann, Oliver (2019). Smart Cities: Introducing Digital Innovation to Cities. Emerald Publishing Ltd. ISBN 978-1-78769-614-3. (անգլ.)
- Green, Ben (2019). The Smart Enough City: Putting Technology in Its Place to Reclaim Our Urban Future. The MIT Press. ISBN 9780262039673. (անգլ.)
- Barlow, Mike (2018). Smart Cities, Smart Future: Showcasing Tomorrow. Wiley. ISBN 978-1-119-51618-7. (անգլ.)