Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 27
Կոաչելլա Coachella | |
---|---|
Վայր | Ինդիո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ակտիվ | 1999 2001 -առ այսօր |
Առաջինը | 1999 թվական |
Ժանր | ինդի ռոք, հիփ հոփ, փոփ երաժշտություն |
coachella.com | |
Կոաչելլա, երաժշտության և արվեստի փառատոն Կոաչելլա դաշտում (անգլ.՝ Coachella Valley Music and Arts Festival)՝ 3-օրյա երաժշտական փառատոն, կազմակերպված Goldenvoice ընկերության կողմից Ինդիո քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ: Առաջին անգամ փառատոնը կայացել է 1999 թվականին, իսկ 2001 թվականից տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 3-րդ կամ 4-րդ շաբաթներին: Ներկայացողների թվին են պատկանում տարբեր ժանրերի երաժշտական խմբեր՝ ինդի ռոք, հիփ հոփ, էլեկտրոնային և փոփ երաժշտություն: Փառատոնի ներսում իրականանում են նաև նկարչական ցուցահանդեսներ: Տարածքի վրա գտնվում են միաժամանակ մի քանի բեմեր և տաղավարներ, որոնց վրա ներկայացումները կատարվում են միանգամից՝ հիմնական բեմ (անգլ.՝ Coachella Stage), բաց թատրոն (անգլ.՝ Outdoor Theatre), Գոբի-տենտ (անգլ.՝ Gobi Tent), Մոհավի-տենտ (անգլ.՝ Mojave Tent) և Սահարա-տենտ (անգլ.՝ Sahara Tent): 2011 թվականին փառատոն են այցելել ավելի քան 90000 մարդ: 2011 թվականի մայիսի 31-ին Goldenvoice հայտարարել են, որ 2012 թվականից սկսած փառատոնը տեղի կունենա եռօրյա 2 փուլով 1 շաբաթ տարբերությամբ[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի նոյեմբերի 5-ին Pearl Jam ներկայացավ 25000 երկրպագուների համար Ինդիոյի Empire Polo Club-ում, Կալիֆոռնիա[2]: Վայրն ընտրվել էր, որովհետև նվագախումբը մերժեց խաղալ Լոս Անջելեսում Ticketmaster-ի հետ վեճի պատճառով[3]: 1997 թվականին Goldenvoice պայքարում էր ավելի մեծ ընկերությունների հետ համերգներ կազմակերպելու դեմ: Թոլեթն ասաց, որ նրանք կորցնում են շատ երգչախմբեր և չեն կարողանում փողի հետ մրցել: Դրա արդյունքում երաժշտական փառատոնի մասին գաղափարը զգացվում էր: 1997 թվականին Թոլեթն սկսեց առաջարկել իր գաղափարները փառատոնի համար: Նրա նպատակն էր հավաքել թրենդային արտիստներին: «Միգուցե եթե դուք հավաքեք նրանց միասին, դա կարող է մագնիս լինել շատ մարդկանց համար»[4]: Մի քանի տեղեր ման գալուց հետո, նա և Goldenvoice փոխնախահագ Րիկ Վան Սանթենը վերադարձան Empire Polo Club the Big Gig փառատոնի ընթացքում, և, հիանալով տեղանքի համապատասխանությունից՝ որոշեցին նրանց փառատոնը կազմակերպել այնտեղ[5]:
Տեղադրվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոաչելլան տեղի է ունենում Ինդիոում, Կալիֆոռնիա, տեղադրված Ներքին Կայսրության Կոաչելլա դաշտի Կոլորադո անապատի մեջ: Փառատոնի պատմության ընթացքում նրա ջերմաստիճանը բարձրացել է 106°C (41°)-ից 43°F (6 °C)-ը: Տեղանքը գտնվում է Լոս Անջելեսից 125 մղոն արևելք[6]:
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фестиваля(անգլ.)
- Coachella Recordings(անգլ.)
- Короткометражный фильм о истории фестиваля(անգլ.)
- Репортаж обозревателя Los Angeles Times о фестивале(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://latimesblogs.latimes.com/music_blog/2011/05/goldenvoice-expanding-coachella-into-a-multi-weekend-event.html
- ↑ http://articles.latimes.com/1993-11-08/entertainment/ca-54535_1_pearl-jam
- ↑ https://web.archive.org/web/20110504141434/http://www.mydesert.com/article/20110501/LIFESTYLES0101/105010343/Desert-music-magician?
- ↑ https://web.archive.org/web/20110504141434/http://www.mydesert.com/article/20110501/LIFESTYLES0101/105010343/Desert-music-magician?
- ↑ https://web.archive.org/web/20110504141434/http://www.mydesert.com/article/20110501/LIFESTYLES0101/105010343/Desert-music-magician?
- ↑ http://www.latimes.com/entertainment/music/la-la-et-coachella-economics15-2010apr15-story.html