Մասնակից:Maria Hanisyan7/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյունեբուրգ (գերմ.՝ Hansestadt Lüneburg [ˈhan.zə.ʃtat ˈlyː.nə.bʊɐk], Հանզայան գերմաներեն քաղաք Ներքին Սաքսոնիայում, Համբուրգից 50 կմ հարավ-արևելք :Լյունեբուրգ շրջանի կենտրոն:Լյունեբուրգով հոսում է Իլմենաու գետը՝ Էլբայի վտակը:Բնակչությունը 70312 մարդ (2005թվական)

Քաղաք
Լյունեբուրգ
Lüneburg
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀողՆերքին Սաքսոնիա
Ներքին բաժանում24 շրջաններ
ՔաղաքապետՈւիլրիխ Մեդգե
Մակերես70,34 կմ²
ԲԾՄ17 մ
Բնակչություն72 492[1] մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ04131
Փոստային դասիչ21335-21337-21339
Ավտոմոբիլային կոդLG
03 3 55 022
Պաշտոնական կայքlueneburg.de
Maria Hanisyan7/Ավազարկղ 4 (Գերմանիա)##
Maria Hanisyan7/Ավազարկղ 4 (Գերմանիա)
Maria Hanisyan7/Ավազարկղ 4 (Ներքին Սաքսոնիա)##
Maria Hanisyan7/Ավազարկղ 4 (Ներքին Սաքսոնիա)

Պատմություն Միջնադարում քաղաքը հայտնի դարձավ կերակրի աղի վաճառքով:Քաղաքի մոտ գտնվում էին մի քանի բնական աղի հանքեր:Այն արտահանում էին հարևան երկրամասեր: Հին աղի ճանապարհով հասցնում էին Լյուբեկ,որտեղից էլ ամբողջ բալթյան շրջանները:Երկար ժամանակ Լյունեբուրգը եղել է Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաք.քաղաքը և իր աղը եղել են Հանզայի հզորության և ծաղկունքի գրավական : Լյունեբուրգը առաջին անգամ հիշատակվել է 956 թվականի ձեռագրերում:1158 թվականին լյունեբուրգյան վաճառականներից շատերը դարձան Առևտրային միության լիիրավ անդամ: Հանզայի մեջ քաղաքը առաջին անգամ ընդունեցին 1356 թվականին,երկու պատճառով՝ աշխարհագրական դիրքը և առևտրային կոմերցիոն նշանակությունը: 16-17-րդ դարերում Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաքն էր,որը կառավարում էին Վելֆերը: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Հանովեր, քաղաքի քաղաքական-տնտեսական նշանակությունը իջավ: 1700-1703 թվականներին Լյունեբուրգի Սուրբ Միքայել եկեղեցու երգչախմբային դպրոցում սովորել է Յոհան Սեբաստիան Բախը:Այստեղ էլ նա ծանոթացել է հայտնի երգեհոնահար Բյոմ Գեորգի հետ,ով աշխատում էր Սուրբ Հովհանի եկեղեցում, որը մեծ ազդեցություն է թողել կոմպոզիտորի հետագա ճակատագրի վրա: 1815 թվականին Լյունեբուրգի քաղաքացիներից կազմվեց Լյունեբուրգի գումարտակը,որը մասնակցեց Վաթերլոյի ճակատամարտին: Գումարտակի դրոշը տանում էր Պոն դինաստիայի արքայազնը: Գումարտակը՝արքայազնի գլխավորությամբ, համարյա ամբողջ կազմով զոհ գնաց Գե-Սենտի պաշտպանության ժամանակ: 1814 թվականին Լյունեբուրգը մնաց Բրաունշբեյգ-Լյունեբուրգի կազմում,որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ վերակազմավորվեց որպես Հանովերի թագավորություն: Ավստրո-պրուսա-իտալական պատերազմից հետո՝ 1866 թվականին Հանովերի թագավորությունը բռնի միացվեց Պրուսիային և վերակազմավորվեց որպես Պրուսիայի արվարձան՝ Հանովեր: Նրա կազմի մեջ Լյունեբուրգը մնաց մինչև Պրուսիայի արվարձանի վերացումը՝ 1946 թվականը և հանդիսացավ Լյունեբուրգ շրջանի կառավարության վարչական կենտրոն: Երրորդ ռեյխի ժամանակ 1937 թվականից Լյունեբուրգը «Արևելյան Հանովերի» մայրաքաղաքն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 1945 թվականի մայիսի 4-ին Լյունեբուրգից հարավ՝ Վենդիշ-Էֆերն գյուղի մոտ, գերմանական պատվիրակությունը գեներալ-ադմիրալ Հանս Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգի գլխավորությամբ բրիտանական ֆեդմարշալ Բերնարդ Մոնտհոմերի ներկայությամբ ստորագրեց Գերմանիայի հյուսիսարևմտյան տարածքում,Դանիայում և Նիդերլանդներում գերմանական զորքերի կապիտուլացիայի մասին ակտը: Պատերազմի ավարտին Լյունեբուրգը մտավ բրիտանական օկուպացիոն գոտի: Լյունեբուրգում ինքնասպանություն գործեց հայտնի նացիստ ,ռեյսֆյուրեր ՍՍ Հենրիխ Հիմլերը:Հայտնվելով բրիտանական գերության մեջ՝ հարցաքննությունից առաջ ուտելով մեկ սրվակցիանային կալիումի: Ինչպես նաև Լյունեբուրգում բրիտանական հոսպիտալում ինքնասպանության փորձից հետո մահացավ Արևելյան Հանովերի գայլուտեր Օտտո Տելշովը,ով ձերբակալվել էր անգլացիների կողմից: Աղի արտահանումը վերջնականապես ավարտվեց 1980 թվականին:Այդ թվականը դարձավ արտահանման հազարամյա պատմության վերջինը: 1989 թվականին Լյունեբուրգում հիմնադրվել է համալսարան: Երկարատև անտառահատումները,որոնք հիմնականում օգտագործվում էին որպես վառելափայտ հանգեցրեց նրան ,որ առաջացան յուրահատուկ լյունեբուրգյան ամայությունները:

  1. Statistiken