Մասնակից:Makruhi/Ավազարկղ խ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյս Գրենֆել

Ջոյս Իռեն Գրենֆել, Բրիտանական Կայսրության շքանշանակիր (Order of the British Empire-OBE) , ծնվել է 1910 թվականին, մահացել՝ 1979 թվականին, անգլիացի դերասանուհի է, կատակերգու, մենախոսությունների վարպետ:[1]

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոյս Գրենֆելը ծնվել է Լոնդոնում, ճարտարապետի ընտանիքում:[2]

Նա մեծացել է բարձրաշխարհիկ միջավայրում, հաճախել է Ֆրանսիս Հոլլանդի դպրոցը Լոնդոնի կենտրոնում գտնվող, հետո Քլերմոնտի թագավորական դպրոցը, իսկ տասնյոթ տարեկանում ավարտել Փարիզի օրիորդ Օզաննի դպրոցը:

1927 թվականին նա հանդիպում է Ռեջինալդ Պասկո Գրենֆելին (1903-1993 թվականներ): Նրանք ամուսնանում են երկու տարի անց և մնում ամուսիններ 50 տարի մինչև իր մահը:

Նա իր բեմական առաջին ելույթն ունենում է 1939 թվականին Little Revue-ում: 1942 թվականին Ջոյսը գրում է ՞Ես գալիս եմ այսօր քեզ տեսնելու /"I'm Going to See You Today"/ երգը, որն էլ դառնում է նրա այցեքարտը:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա շրջագայում է դեպի Հյուսիսային Աֆրիկա, հարավային Իտալիա, Միջին Արևելք, Հնդկաստան, իր դաշնակահար Վիոլա Տուննարդի հետ: 1989 թվականին, նրա պատերազմյան շրջանի ամսագրերը լույս են տեսնում ՞Իմ կյանքի ժամանակը՞ վերնագրով: Նրա երգելու և կատակերգույի տաղանդը բեմից նրան հասցնում են դեպի կինո: Չնայած այն բանի, որ Ջոյսը նկարահանվում էր բազմաթիվ ֆիլմերում, շարունակում էր նաև իր երաժշտական գործունեությունը, ձայնագրում բազմաթիվ հումորային ալբոմներ, ինչպես նաև գրում երկիծական գրքեր:

Լինելով գրող Ջոյսը մինչ պատերազմը և դրանից հետո էլ համագործակցում է BBC-ի հետ, իր ամուսնու հետ իրականացնելով ՞Ինչպես՞ 30 սերիանանոց երկիծական ծրագրիրը ՞ Ինչպես խոսել երեխաների հետ՞ կամ ՞ Ինչպես լսել՞ և այլն: 1950-ական թվականներին Ջոյսը՞ սցենար է գրում ՞Քո կյանքի ամենաերջանիկ օրերը՞ ֆիլմի համար: Նրա հռչակը հասնում է Ամերիկայի Միացյալ նահանգներ և նա հայտնվում է The Ed Sullivan Show՞-ին Էլվիս Պրեսլիի հետ կողք-կողքի:[3]

Գրենֆելը լավ հայտնի է իր մենախոսություններով, որտեղ հնարում էր տարբեր դերեր, ընդհուպ հալածված դայակի դերը: Նա ճանաչված էր նաև BBC-ում որպես դասակն երաժշտության վիկտորինա վարող:

Ջոյսը շատ է համագործակցում երգահանների և դաշնակահար Ուիլյամ Բլեզարդի հետ և 1954-1974 թվականներին։ Վերջինս երաժշտություն է գրում Գրենֆելի երգերի և օպերետների համար ինչպիսին էր ՞Ֆրեդան և Էրիկը՞: Այդ օպերետները ցուցադրվում են բեմերի վրա և հեռուստատեսությամբ ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Ամերիկայում և Ավստրալիայում:

Գրենֆելը Church of Christ, Scientist եկեղեցու անդամ է եղել:

Մահ և թողած ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին նրա մի աչքը բորբոքվում է, որը հետագայում ախտորոշվում է քաղծկեղ, սակայն այդ մասին նրան չի ասվում: Աչքը հեռացվում է և փոխարինվում արեստականով: Այդ վիճակով Ջոյսը շարունակում էր ելույթ ունենալ BBC2-ում իր ՞Երաժշտությանն ընդառաջ՞ հաղորդումով: 1979 թվականի հոկտեմբերին նա լրջորեն հիվանդանում է, իսկ մեկ ամիս անց մահանում, հենց իր ոսկե հարսանիքի տարեդարձից առաջ: Նրան դիակիզում են և աճյունը պահում Golders Green դիակիզարանում:

1980 թվականին հոգեհանգիստ է կազմակերպվում Վեստմինստերյան աբբայությունում, որն առաջին անգամ է տեղի ունենում ի պատիվ կատարերգու դերասանի: 1946 թվականին որոշում են նրան շնորհել Բրիտանական Կայսրության Շքանշան, սակայն այդ որոշումը հաստատվում է նրա մահից հետո։ Իսկ 1980 թվականին նա ընդգրկվում է Նոր Տարվա պատվավոր անձանց ցուցակում։ 1998 թվականին թողարկվում է նամականիշի սերիա ՞Կատակերգության հերոսներ՞ անվան տակ, որտեղ ընդգրկվում է նաև նրա անունը։

Նրա ամուսինը մահանում է 1993 թվականին Լոնդոնում 89 տարեկան հասակում։[4]

2002 թվականին նրա ընկեր Ջեյնի Հեմպտոնը գիրք է հրատարակում ՞Ջոյս Գրենֆել՞ վերնագրով։

Մորին Լիպմենը վերաստեղծում է Ջոյսի ելույթները և ձայնագրում, որոնք հասանելի են դառնում լայն հասարակության համար։ Ռոուզ Էվանսը հավաքագրում է Ջոյսի բոլոր նամակները ուղղված իր մորը և հրատարակում ՞Թանկագին մայրիկ՞ ՞Darling Ma՞ խորագրով 1997 թվականին։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sir John Gielgud: A Life in Letters By John Gielgud - 2005 pg. 516
  2. National Trust Magazine, Spring 2010, page 11
  3. BBC4 Documentary The Real Joyce Grenfell (broadcast Monday 2 July 2007 20:00 GMT)
  4. Deaths England and Wales 1984–2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]