Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստայի տաճար (լատիներեն՝ Vestae, իտալերեն՝ Tempio di Vesta) հին կառույց է, գտնվում է Հռոմում, Իտալիայում: Տաճարի ամենաաձանձնահատուկ հատկանիշը նրա շրջանաձև լինելն է: Քանի որ Վեստայի երկրպագումը սկսվել է մասնավոր տներում, կարծես թե ճարտարապետն այն կառուցելով ցանկացել է հուշ թողնել պատմության մեջ նրա մասին: Արտաքինից տաճարը նման է եղել հունական ճարտարապետական շինության Կորինթիի սյուներով, որոնք կառուցված են եղել տասնհինգ մետր տրամագծով մարմարյա հարթակի վրա և ունեցել է կենտրոնական սրահ: Տանիքում հավանաբար եղել է անցք, որից դուրս է եկել ծուխը:

Վեստայի տաճարի ավերակները

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծն Թեոդորի խորհրդանիշը գտնվել է Վեստայի տաճարում

Վեստայի բոլոր տաճարներն էլ կլոր են , իսկ արևելյան մասում գտնվող մուտքերը խորհրդանշում են Վեստայի կապը կրակի և արևի հետ որպես կյանքի երկու աղբյուրի: Վեստայի տաճարը դա հեռավոր մ.թ.ա. 7-րդ դարի երկրպագության արարողությունների ապացույցն է: Հավանական է, որ այն կառուցվել է Նումա Պոմպիլիուսի կողմից իրականում Վեստալի կույսերի տան երկայնքով իր իսկ յուրահատուկ ձևով: Տաճարը շրջապատված է Sacred Grove /սուրբ պուրակով/, որտեղ գտնվում են վանականների ու կույսերի գերեզմանները:

Վեստայի տաճարն ամենավաղ կառույցներից է, որ կառուցվել է Հռոմի հրապարակում , չնայած այն բանի, որ նրա ներկայիս վերամարմնավորումը հաջորդական վերակառուցման արդյունքն է հանդիսանում: Որևէ կուռքի արձանի փոխարեն սրահում, սուրբ կրակը վառ պահող մի օջախ կա: Տաճարը հանդիսացել է նաև մի վայր, որտեղ պահպանվել է իրավական գործողությունների և հոմեական սենատորների փաստաթղթեր, երկրպագության առարկաներ այնպիսին, ինչպիսին է Պալլադիումի արձանը: Վերջինս Աթենասի արձանն է, որը Տրոյայից բերվել էր Հռոմեացի Միներվայի կողմից, այն կարծես Հին Հռոմի կայսրության գրավականներից մեկն էր / լատիներեն՝ Pignora Imperii/ Ըստ Հալիկարնասսուսի Դիոնիսիուսի հռոմեացիները հավատացած էին, որ Վեստայի սուրբ կրակը սերտորեն կապված էր քաղաքի հարստության հետ և նրա հանգչելը աղետի կանխանշան էր:

Վերակառուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարում կրակի վառվելը վտանգ չէր ներկայացնում, որովհետև այն վառվում էր օջախում և հետևվում էր Վեստալների կողմից: Ավելի շուտ հենց Հռոմում էր , երբ հաճախակի հրդեհները ավիրում էին տաճարը: Պատմական փաստափղթերում նշված է , որ երկու անգամ տաճարը հրդեհվել է: Մեր թվարկության 64 թվականին Հռոմի մեծ հրդեհը այրեց Հռոմի մեծ մասը, դրա թվում նաև տաճարը: Կասսիուս ԴԻոյի խոսքերով անտաղանդ Ներոնի հրամանով Հռոմն այրում են, սակայն ըստ Տասիտուսի Ներոնը հրդեհի ժամանակ քաղաքում չէր եղել: Հրդեհից հետո 191 թվականին Ջուլիա Դոմնան Սեպտիմիուս Սևերուսի կինը վերականգնել է տալիս տաճարը: Կրակն չէր վառվում այլևս տաճարում այն պահից , երբ 394 թվականին Թեոդոսիուսը Ֆրիգիդուսի ճակատամարտում հաղթում է, իսկ Էուգենիուսն ու գեներալ Արբոգաստը պարտվում են: Վեստայի տաճարը մնում է անձեռնմխելի մինչև Վերածննդի դարաշրջանը: 1549 թվականին տաճարն ամբողջովին ավերվում է, իսկ նրա մարմարն օգտագործվում եկեղեցիներ և պապական պալատներ կառուցելու համար: Տաճարի այն մասը, որ կանգուն է այսօր, վերականգնվել է 1930 թվականին, Բենիտո Մուսոլինիի դիկտատուրայի օրոք:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն Կատեգորիա: Ճարտարապետություն