Մասնակից:Mélinée Stépanian/Ավազարկղ
Ջոն Աշ | |
---|---|
Ծնվել է | 1724 |
Ծննդավայր | Դորսեթ |
Մահացել է | 1779 |
Մահվան վայր | Պերշոր |
Քաղաքացիություն | անգլիացի |
Կրոն | Բապտիզմ |
Երկեր | Անգլերենի նոր եւ ամբողջական բառարան |
Մասնագիտություն | բառարանագիր |
Ջոն Աշ (անգլ.՝ John Ash (divine)) (1724-1779) անգլիացի Բապտիստ Փերշոր, Վոստըշիըրում, հեղինակել է մի շարք անգլերենի բառարաններ եւ քերականական գրքեր:
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Աշը ծնվել է Դորսեթում մոտ 1724 թվականին: Սովորել է սպասավորություն Բրիստոլում ` Բերնարդ Ֆոսկետի ղեկավարությամբ, դարձել է քահանա Լաուվուդ Միթինգ Հաուսում, որը բապտիստական մատուռ է Դորսեթի Դալվուդ գյուղի մոտ, որտեղ նաեւ թղթակցել է պարբերականներին: Նա հաստատվեց ծառայության Պերշորում 1746 թվականին՝ միաբանության տարբեր կողմերի միջև փոխզիջման արդյունքում։ Ստացել է Իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան Շոտլանդիայի համալսարանից եւ մահացել է 1779 թվականի մարտ կամ ապրիլ ամիսներին 55 տարեկան հասակում:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Աշը հայտնի է որպես բառարանագիր եւ հեղինակել է "Անգլերենի նոր եւ ամբողջական բառարան" կազմված 2 հատորից, տպագրված 1775 թվականին, երկրորդ հրատարակությունը ՝ 1795 թվականին:
Աշի Նոր եւ ամբողջական բառարանը ուշագրավ էր իր՝ հնացած եւ գավառական բառերի քանակով: Այն իր մեջ ներառում էր Նեյթան Բեյլիի ժարգոնային բառերը եւս: Այս բառարանն առաջինն էր անգլերենում, որ տվեց սահմանում նախկինում բաղ թողնված fuck եւ cunt բառերին: Նրա պարտքը Սեմյուել Ջոնսոնին դրսևորվել է curmudgeon բառի ստուգաբանության մեջ հայտնի սխալմամբ, որը, ըստ նրա, բխում է ֆրանսերենից, որը նշանակում է «անհայտ թղթակից»: Ջոնսոնի Անգլերենի բառարանը դրանից քսան տարի առաջ առաջարկել էր (սխալմամբ, ինչպես որ պատահում է), որ բառը ծագել է «cœur méchant» (չարամիտ սիրտ) բառից՝ իր տեղեկությունները վերագրելով «անհայտ թղթակցին»: Աշի բառարանը հիշատակվում է Թոմաս Հարդիի Խենթ ամբոխից հեռու վեպում: Ավելի վաղ աշխատանքներից էր ՛՛Քերականական ինստիտուտներ՛՛ աշխատությունը: Մեկնաբանվում է, որ "Աշն ավելի լավ էր հասկանում քան Լոութը, թե ինչ է անհրաժեշտ երեխաների համար քերականություն գրելու համար": Այլ աշխատանքներից է ՝ "Կարծիքներ կրթության մասին" աշխատությունը ՝ կազմված 2 հատորից, տպագրված 1777 թվականին, "Քարոզ"`1778թվական, "Էվմենեսի երկխոսությունները":
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Linguistic History notes
- Notes about John Ash at Random House's Word of the Day
- Reference to Ash's New and Complete Dictionary.
- Bibliography of Primary and Secondary Texts pertaining to the Study of English in Eighteenth-Century Great Britain (at Emory.edu)
- The codifiers and the English language: tracing the norms of Standard English
- Micklethwait, David (2000). Noah Webster and the American Dictionary. Jefferson, NC: McFarland. էջ 49. ISBN 978-0-7864-2157-2.