Մասնակից:Lus1nyak/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անմոռուկ հայկական (լատին․՝ Helichrysum armenium), բազմամյա խոտաբույս, պատկանում է Անմոռուկ (Helichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին[1]:

Տարածվածությունը և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Փոքր Ասիայում, Անդրկովկասում և Իրանում:

Աճում է ալպյան և մերձալպյան չորային ժայռային վայրերում:

Բույսի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը հաստ է, 10-12 մմ.հաստությամբ, փայտացած, բաժանվում է խորը գնացող խիտ ճյուղավորումների: Ծաղկող ցողունները ուղղաձիգ են, պարզ, 25-30 սմ. բարձրությամբ, հիմքում փայտանում են, ծաղկաբույլի տակ խիտ մոխրաթավշյա խավավորմամբ, որն էլ ներքև իջնելով նոսրանում է:

Վեգետատիվ ընձյուղների տերևները-գծավոր թիանման տերևաթիթեղով են, ձգված դեպի կոթունը: Գեներատիվ ընձյուղների տերևները սովորաբար ավելի կարճ են, գծային կամ նշտարաձև-գծային, ընձյուղի վրա վեր բարձրանալով նոսրանում են, տերևաթիթեղները կենտրոնական ջղով կորացած են :

Ծաղկաբույլերը կազմված են 20-30 մանր ծաղիկներից,որոնք հավաքված են գլխիկ տեսակի գնդաձև ծաղկաբույլում՝ 7մմ. երկարությամբ, 6-9մմ. լայնությամբ տարածք զբաղեցնելով: Բաժակաթերթերը 40-50 հատ են, դասավորված 6-7 շարքերով, մոխրագույն, կանաչավուն, դեղնավուն երանգներով, պսակաթերթերը՝ դեղին:

Կարգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմոռուկ հայկականը պատկանում է Անմոռուկ (Hel ichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին, Աստղածաղկավորների (Asterales) կարգին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ФлораСССР|автор=Кирпичников М. Э.|часть=Род 1493. Цмин, Бессмертник — Helichrysum Mill.|том=25|стр=422—423
  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».