Մասնակից:Liana Yeghyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տո Նգոք Վան
Tô Ngọc Vân
ԿեղծանունՏո Տու
Ծնվել էդեկտեմբերի 15, 1906
ԾննդավայրՀունգ Յեն
Վախճանվել էՀունիսի 17, 1954 (48 տարեկան)
Ազգությունվիետնամցի
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներԵրիտասարդ աղջիկը շուշանի կողքին
ՊարգևներՀո Շի Մին մրցանակ

Տո Նգոք Վան (վիետ․՝ Tô Ngọc Vân), (նաև հայտնի որպես Տո Տու, դեկտեմբերի 15, 1906 կամ 1908 – հունիսի 17, 1954), վիետնամցի նկարիչ։ Նրա նկարներից մի քանիսը ցուցադրվում են Վիետնամի գեղարվեստի ազգային թանգարանում [1][2] ։ Նա ֆրանսիացիների հետ պատերազմի ընթացքում, հյուսիսային գոտում դասավանդում էր արվեստի դասընթաց։ Նա մահացել է «Điện Biên Phủ» ճակատամարտի ժամանակ հասցված վնասվածքների հետևանքով[3]։ Նա առաջիններից էր, որոնք ստացել էին «Հո Շի Մին» մրցանակը 1996 թվականին։

Նա «Bưởi»-ի դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, «École des Beaux-Arts de l’Indochine»-ում պրոֆեսոր և տնօրեն՝ «Việt Bắc» արվեստի դպրոցում և նշանակալի ազդեցություն է ունեցել Վիետնամի արվեստագետների ողջ սերնդի վրա[4]։

Վանը թղթակցել է «Tự Lực văn đoàn» (Ինքնահաստատողական գրական խումբ) կոչվող ամսագրերին՝ նկարելով ծաղրանկարներ ներկա իրադարձությունների, սոցիալական խնդիրների և առօրյա կյանքի մասին[5] ։

«Տո Նգոք Վանը (խառնարանը) Մերկուրի մոլորակի վրա»-ն անվանվել է նրա պատվին[6] ։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ աղջիկը շուշանի կողքին

Նգոք Վանը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 15-ին (չնայած որոշ աղբյուրներ նրա ծնունդը արձանագրում են 1908 թվականը) Հունգ Յեն նահանգի, Վան Գյան շրջանի, Սուան Կաու գյուղում։

Նգոք Վանը աղքատ ընտանիքում էր ծնվել, նա միջնակարգ դպրոցի երրորդ կուրսում դպրոցից դուրս էր եկել իր՝ նկարիչ դառնալու երազանքի ետևից գնալու համար։ 1926 թվականին՝ դպրոցի առաջին սերնդի տարիներին, նա Վիետնամի գեղարվեստի համալսարանում կարողացավ հանձնել ընդունելության քննություն և ավարտեց համալսարանը երկու տարի հետո։ Նգոք Վանը իր արվեստի գործերում շատ վայրեր է նկարել, որոնցից մի քանիսն են Բանգկոկը, Հուեն և Պնոմպենը։ Նա նաև գրող ու արվեստաբան էր արվեստի Մամուլում։ Նա համագործակցում էր Վիետնամական «Phong Hóa và Ngày Nay» և «Thanh Nghị» ամսագրերի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tác phả̂m mỹ thuật sưu tập của bảo tàng mỹ thuật Việt Nam Bảo tàng mỹ thuật Việt Nam - 2002 "The sketches of the land reform, Vietnamese soldiers, the North-West region, the route of military campaigns, etc. made by Tô Ngọc Vân- the talented artist of the previous romantic trend marked a change in his work."
  2. Bảo tàng mỹ thuật Việt Nam Trọng Thiềm Cao - 1999 "artist Tô Ngọc Vân became an artistic and cultural centre of the revolutionary base. ... Trần Văn Cẩn's woodcut “Let's join the army" (1949) and silk painting “You've made a mistake in reading, my child", Tô Ngoc Vân's series of paintings on the ..."
  3. Mark Philip Bradley (2009). Vietnam at War'. էջ 63. «He oversaw the establishment of the state's school for the arts in the northern resistance zone during the French war. […] the school and its artists produced paintings, posters, stamps, and other visual emblems for the Vietnamese state and its […]»
  4. Lý Trực Dũng (2010). Biếm họa Việt Nam. Hanoi: NXB Mỹ Thuật. էջ 38.
  5. Lý Trực Dũng (2010). Biếm họa Việt Nam. Hanoi: NXB Mỹ Thuật. էջ 39.
  6. NASA "To Ngoc Van was named in 2009 in honor of the 20th century Vietnamese painter"
  7. Loạt bài của Tô Ngọc Vân trên tạp chí Thanh Nghị (1), Soi

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]